Ականավոր քաղաքական եւ պետական գործիչ Անաստաս Հովհաննեսի Միկոյանը ծնվել է 1895թ նոյեմբերի 25-ին` Լոռվա Սանահին գյուղում: Անաստաս Միկոյանը Սովետական շրջանի հայ ավիակոնստրուկտոր, գեներալ-գնդապետ Արտեմ Միկոյանի եղբայրն է:Կրթվել է Թիֆլիսի Աստվածաբանական Ներսիսյան սեմինարիայում: Դպրոցում ուսանել է այնպիսի առարկաներ, որոնց հիման վրա ապագա քաղաքական գործիչը կառուցել է իր հիմնական պատկերացումները ազատականության եւ սոցիալիստական սկզբունքների վերաբերյալ:20 տարեկանում պատանին Էջմիածնում աշխատավորական խորհուրդ է ձեւավորել: 1915թ անդամագրվել է Ռուսական սոցիալիստական աշխատավորական կուսակցությանը եւ դարձել Կովկասյան հեղափոխական շարժման ղեկավարներից մեկը:Միկոյանի համագործակցությունը սովետական հեղափոխականների հետ նրան հասցրել են Բաքու, որտեղ որպես համախմբագիր սկսել է աշխատել ”Սոցիալ-Դեմոկրատ”
... Կարդալ ավելին
Ամերիկահայ հայտնի գործարար, ինժեներ-տեխնոլոգ եւ մեծ բարերար Ալեք Մանուկյանը ծնվել է 1901թ Իզմիր (Զմյուռնիա) քաղաքում: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի հայկական դպրոցում: Ավարտելուց հետո զբաղվել է ավտոմեխանիկությամբ:Իզմիրը եւ Կոստանդնուպոլիսը այն եզակի քաղաքներն էին, ուր ջարդերը համատարած բնույթ չստացան: Սակայն 1915 Հայոց Ցեղասպանությունից հետո Թուրքիայում շարունակվող հայերի հետապնդումն ու անկայուն տնտեսական վիճակը պատանուն ստիպեցին հեռանալ ծննդավայից եւ հաստատվել ԱՄՆ-ում: Շատ չանցած ընտանիքի մյուս անդամներն էլ միացան նրան ԱՄՆ Դեթրոիթ քաղաքում:Ա. Մանուկյանը Միացյալ Նահանգների բազմաթիվ քաղաքներում ավտոմեխանիկի մասնագիտությամբ աշխատելով` մեքենաշինության մեջ բավարար փորձ է ձեռք բերում եւ 1929թ հիմնում իր սեփական Masco Screw ընկերությունը, որն ավելի ուշ վերանվանվում է Mas
... Կարդալ ավելին
Ռուսաստանաբնակ ամենահայտնի հայ դերասան Արմեն Ջիգարխանյանը ծնվել է 1935թ-ի հոկտեմբերի 3-ին, Երեւանում: Դերակատարումեր է ունեցել բազմաթիվ ռուսական ֆիլմերում եւ կադրից այն կողմ մարմնավորել է “Սոյուզմուլտֆիլմ”-ի բազմաթիվ մուլտհերոսների:1953-1954թթ որպես օպերատորի օգնական աշխատել է "Արմենֆիլմում":Դերասանական կարիերան Ջիգարխանյանը սկսել է 1955թ Երեւանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում: 1967թ-ին տեղափոխվել է Մոսկվայի "Լենկոմ" թատրոն: 1969թ-ին աշխատել է "Մակաովսկու" ակադեմիական թատրոնում:Նկարահանվել է ավելի քան 170 ֆիլմերում:1975թ-ին "Եռանկյունի" ֆիլմի համար ստացել է Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ: 1985թ-ին Ջիգարխանյանին տրվել է ՍՍՀՄ ժողովրդական դերասանի կոչում: 1979թ-ին Վլադիմիր Վիսոցկու հետ խաղացել է "Հանդիպման վայը չի կարելի փոխել" 5 սերիանոց ֆիլմում:
... Կարդալ ավելին
Հայ կինոարվեստի ամանաինքնատիպ անունների շարքին է դասվում մեծ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր (Ֆրունզիկ) Մուշեղի Մկրտչյան անունը:Ծնվել է 1930թ-ի հուլիսի 4-ին, Գյումրիում: Սովորել է Գյումրու արվեստի դպրոցում եւ թատերական ստուդիայում: Այնուհետեւ տեղափոխվել է Երեւան եւ 1945-46թթ սովորել Մռավյանի անվան թատորնին կից ստուդիայում: Ավարտելուց հետո խաղացել է Մռավյանի թատրոնում` մարմնավորելով տասնյակից ավելի կերպարներ: 1953թ-ից դերասանի իր տաղանդը ցուցադրել է Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնի բեմում: Զուգահեռ սովորել է Երեւանի գեղարվեսատաթատերական ինստիտուտում: Նա նաեւ պիեսներ է բեմադրել, որոնցից ամենահաջողը Մաքսիմ Գորկու “Մեծ խորությունն” էր: Ֆրունզիկ Մկրտչյանի կինոկարիերան սկսել է 1955թ-ից: 1959թ-ին Համասի Մարտիրոսյանի հրավերով խաղացել է “01-99” կարճամետրաժ ֆիլմում: “Այբո
... Կարդալ ավելին
Աշխարհահռչակ շանսոնիե, երգահան, կինոդերասան եւ հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը (իսկական անունը Շահնուր-Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է 1924թ-ի մայիսի 22-ին, Փարիզում: Ծնողները` Միքայել եւ Քնար Այվազյանները 1915թ-ին գաղթել են Ֆրանսիա, որտեղ եւ ծնվել է Շառլը:Ինը տարեկանում ընդունվել է "Փոքր ազգի թարոն", որտեղից էլ սկսել է Ազնավուրի արտիստական կարիերան: Խաղացել է բազմաթիվ մանկական ներկայացումներում: 1940թ-ին ծանոթանալով երիտասարդ դաշնակահար, կոմպոզիտոր Պիեռ Ռոշի հետ` սկսել է հանդես գալ կաբարեում: Դուետի ստեղծած առաջին երգը`"Ես հարբած եմ" (1944թ) Ժորժ Ուլմյերի կատարմամբ արժանանացել է տարվա սկավառակ մրցանակին:Ազնավուրի համար բեկումնային է դարձել 1946թ-ին Էդիտ Պիաֆի հետ հանդիպումը: Սկզբում Շառլը Պիաֆի վարորդն էր, ապա բեռնակիրը, հետո էլ աման լվացողը,
... Կարդալ ավելին
Հանճարեղ հայ կոմպոզիտոր եւ դաշնակահար, Սովետական Միության (1971թ) եւ Հայաստանի Հանրապետության (1956թ) ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանը ծնվել է Երեւանում, 1921թ-ի հունվարի 22-ին: Նրա տաղանդը Արամ Խաչատրյանը դեռ հինգ տարեկանում նկատելով` որոշում է, որ տղան պետք է երաժշտությամբ զբաղվի:1929թ-ին ընդունվել է Երեւանի պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցը, որն ավարտելուց հետո Կոնսերվատորիայում է սովորել: 1948թ-ին ուսումը շարունակել է Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում` միաժամանակ կատարելագործվելով Մոսկվայում գործող Հայաստանի կուլտուրայի տանը կից ստուդիայում:Բաբաջանյանի ստեղծագործական ոճը ձեւավորվել է Արամ Խաչատրյանի եւ Ռախմանինովի ազդեցության ներքո: Ստեղծագործական անհատականությունը դրսեւորվել է դաշնամուրի եւ նվագախմբի համար գրված "Հերոսական բալլադ"-ում (1950թ) ե
... Կարդալ ավելին
Հանրահայտ հայ կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ռուսական կոմպոզիացիայի դպրոցի ներկայացուցիչ եւ վերջապես համաշխարհային դասական Արամ Խաչատրյանը ծնվել է 1903թ-ի հունիսի 6-ին Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսում` աղքատ հայ ընտանիքում: Մանկուց հետաքրքրվել է երաժշտությամբ, բայց զարմանալիորեն 1913թ-ին ընդունվել է Թիֆլիսի կոմերցիայի դպրոցը: Ուսման ընթացքում ինքնուրույն սովորել է նվագել փողային գործիքների վրա:1915թ-ի Հայոց Ցեղասպանությունից փրկվելու նպատակով Արամի ընտանիքը գաղթել է մեծ եղբոր մոտ` Եկատերինոգրադ: Վելի ուշ վերադարձել են հայրենի տուն:Երաժշտություն ուսուցանելու նպատակով 1921թ-ին Արամը մեկնել է Մոսկվա, չունենալով երաժշտական կրթություն եւ բառ անգամ ռուսերեն չիմանալով: Ցուցաբերելով հիանալի երաժշտական ունակություններ, ընդունվել է Գնեսինի Երաժշտական ինստիտուտը (թավջութակի բաժին): Բացահայտե
... Կարդալ ավելին