Ամերիկահայ հայտնի գործարար, ինժեներ-տեխնոլոգ եւ մեծ բարերար Ալեք Մանուկյանը ծնվել է 1901թ Իզմիր (Զմյուռնիա) քաղաքում: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի հայկական դպրոցում: Ավարտելուց հետո զբաղվել է ավտոմեխանիկությամբ:Իզմիրը եւ Կոստանդնուպոլիսը այն եզակի քաղաքներն էին, ուր ջարդերը համատարած բնույթ չստացան: Սակայն 1915 Հայոց Ցեղասպանությունից հետո Թուրքիայում շարունակվող հայերի հետապնդումն ու անկայուն տնտեսական վիճակը պատանուն ստիպեցին հեռանալ ծննդավայից եւ հաստատվել ԱՄՆ-ում: Շատ չանցած ընտանիքի մյուս անդամներն էլ միացան նրան ԱՄՆ Դեթրոիթ քաղաքում:Ա. Մանուկյանը Միացյալ Նահանգների բազմաթիվ քաղաքներում ավտոմեխանիկի մասնագիտությամբ աշխատելով` մեքենաշինության մեջ բավարար փորձ է ձեռք բերում եւ 1929թ հիմնում իր սեփական Masco Screw ընկերությունը, որն ավելի ուշ վերանվանվում է Masco Corporation-ի:1930-ականների սկզբերին`ամերիկյան տնտեսական ճգնաժամի բարդ ժամանակաշրջանում Մանուկյանի ընկերությունը բավարար միջոցներ չի ունենում մտնելու NYSE` Նյու-Յորքի ֆոնդային բորսա: Այդ տարիներին նա միանում է "Հայ Բարեգործական Ընդհանուր Միությանը" (ՀԲԸՄ):1931թ Ալեք Մանուկյանն ամուսնանում է հայուհի Մարի հետ, ով նրան 2 զավակ է պարգեւում:1940թ Մանուկյանն ընտրվում է ՀԲԸՄ-ի տնօրենների խորհրդի նախագահ, իսկ 1953թ` ընկերության միջազգային նախագահ:1989թ-ից Ալեք Մանուկյանը ՀԲԸՄ-ի Ցմահ Պատվավոր Նախագահն է:Նա ակտիվ համագործակցում էր նաեւ "Վարդանաց ասպետներ" կառույցի հետ եւ 1940թ ընտրվում է Ավագ Սպարապետ:1966թ Մանուկյանը Դեթրոիթ քաղաքի իր տունը նույնպես նվիրատվություն է արել:1968թ Ալեք Մանուկյանն եւ կինը` Մարի Մանուկյանը հիմնել են ՀԲԸՄ-ի Մշակութային ֆոնդը, որի գործունեությունն ուղղված էր հայկական գրական եւ գիտական աշխատանքների թարգմանությանն եւ հրատարակմանը, ինչպես նաեւ հայկական մշակույթն ամբողջ աշխարհով տարածելուն:Մանուկյանը (ՀԲԸՄի միջոցով) աշխարհի բազմաթիվ քաղաքներում սփյուռքահայության համար բազմաթիվ հայկական դպրոցներ է հիմնել, որոնք բոլորն էլ կրում են Ալեք Մանուկյան անունը:Կառուցել է բազմաթիվ եկեղեցիներ, մշակութային կենտրոններ, թանգարաններ, արտերկրի շատ համալսարաններում հայագիտության ամբիոններ է հիմնել: Մանուկյանն իր բարեգործական ավանդի համար պարգեւատրել է միջազգային մրցանակներով, Արգենտինայի նախագահի մեդալով, իսկ Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա հայ բարերարին Սբ. Գրիգոր Լուսավորիչ խաչ է նվիրել:Հայ մեծ բարերարը մահացել է 1996թ հուլիսի 10-ին` Դեթոիթւմ: Նրա մահից հետո ՀԲԸՄ նախագահությունն անցել է դստերը` Լուիզ Սիմոն Մանուկյանին:Ալեք Մանուկյանի անունը կրող փողոցներ կան Երեւանում, Մոնրեալում եւ Ստեփանակերտում: Ալեք Մանուկյանի շիրիմը փոխադրվել է ՀՀ եւ ամփոփվել Մայր Աթոռ սուրբ Էջիածնում:
|