Հայ կինոարվեստի ամանաինքնատիպ անունների շարքին է դասվում մեծ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր (Ֆրունզիկ) Մուշեղի Մկրտչյան անունը:Ծնվել է 1930թ-ի հուլիսի 4-ին, Գյումրիում: Սովորել է Գյումրու արվեստի դպրոցում եւ թատերական ստուդիայում: Այնուհետեւ տեղափոխվել է Երեւան եւ 1945-46թթ սովորել Մռավյանի անվան թատորնին կից ստուդիայում: Ավարտելուց հետո խաղացել է Մռավյանի թատրոնում` մարմնավորելով տասնյակից ավելի կերպարներ: 1953թ-ից դերասանի իր տաղանդը ցուցադրել է Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնի բեմում: Զուգահեռ սովորել է Երեւանի գեղարվեսատաթատերական ինստիտուտում: Նա նաեւ պիեսներ է բեմադրել, որոնցից ամենահաջողը Մաքսիմ Գորկու “Մեծ խորությունն” էր: Ֆրունզիկ Մկրտչյանի կինոկարիերան սկսել է 1955թ-ից: 1959թ-ին Համասի Մարտիրոսյանի հրավերով խաղացել է “01-99” կարճամետրաժ ֆիլմում: “Այբոլիտ-66” (1966թ,) “Կովկասի գերուհին” (1966թ), “Միմինո” (1977թ) ֆիլմերում մարմնավորած դերերը Ֆրունիզիկին Խորհրդային Միության լավագույն կատակերգական դերասանի համբավ են բերել: Զուգահեռ դերասանը արտակարգ վարպետությամբ է խաղացել հայկական կինոյի այնպիսի դասական դերերում, ինչպիսիք են “Եռանկյունի” (1967թ), “Մենք ենք մեր սարերը” (1969թ), “Հայրիկ” (1973թ), “Նահապետ” (1977թ), “Հին օրերի երգը” (1982թ), “Մեր մանկության տանգոն” (1985թ) ֆիլմերը:Արժանացել է բազմաթիվ պետական բարձր պարգեւների: Էկրանից դուրս ողբերգություններով լի է եղել մեծ դերասանի անձնական կյանքը: Նրա առաջին կինը` Դոնարա Մկրտչյանը հոգեկան խանգարում է ստացել եւ կյանքի մնացած տարիներն անց է կացրել հոգեբուժարանում: Մհերը ստիպված է եղել մենակ դաստիարակել 2 երեխաներին: Դժբախտաբար տղան էլ է ժառանգել մոր հիվանդությունը: Կյանքի վերջին տարներին դերասանի մոտ կախվածություն է սկսել ալկոհոլից: 1993թ-ի դեկտեմբերի 29-ին նրան մահացած են գտել Երեւանի իր տանը:
|