Աշխարհահռչակ շանսոնիե, երգահան, կինոդերասան եւ հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը (իսկական անունը Շահնուր-Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է 1924թ-ի մայիսի 22-ին, Փարիզում: Ծնողները` Միքայել եւ Քնար Այվազյանները 1915թ-ին գաղթել են Ֆրանսիա, որտեղ եւ ծնվել է Շառլը:Ինը տարեկանում ընդունվել է "Փոքր ազգի թարոն", որտեղից էլ սկսել է Ազնավուրի արտիստական կարիերան: Խաղացել է բազմաթիվ մանկական ներկայացումներում: 1940թ-ին ծանոթանալով երիտասարդ դաշնակահար, կոմպոզիտոր Պիեռ Ռոշի հետ` սկսել է հանդես գալ կաբարեում: Դուետի ստեղծած առաջին երգը`"Ես հարբած եմ" (1944թ) Ժորժ Ուլմյերի կատարմամբ արժանանացել է տարվա սկավառակ մրցանակին:Ազնավուրի համար բեկումնային է դարձել 1946թ-ին Էդիտ Պիաֆի հետ հանդիպումը: Սկզբում Շառլը Պիաֆի վարորդն էր, ապա բեռնակիրը, հետո էլ աման լվացողը, իսկ ավելի ուշ քարտուղարը:Նույնիսկ 2 անգամ ավտովթարի է ենթարկվել երգչուհու հետ: Վերջինս Շառլի մեջ տեսնելով արտիսի տաղանդը, նրան դարձրել է իր աշակերտը: "Անհաջող" արտաքին տվյալների համար հանդիսատեսը երկար ժամանակ չի ընդունել Շառլ Ազվանուր երգչին: Սակայն 1956թ-ին Փարիզի "Օլիմպիա" դահլիճում հաջող ելույթից հետո նրա առաջ բացվեց հաջողության ճանապարհը: Երգիչն ամուսնացել է երեք անգամ: Առաջին 2-ն ավարտվել են ապահարզանով, իսկ շվեդուհի Ուլլե Թյուրսելի հետ պսակադրվելով Ֆրանսիայի հայկական եկեղեցում, Շառլը ամուր ընտանիք է կազմել: Ուլլեն նրան 3 զավակ է ծնել:Հայ շանսոնյեն շուրջ 800 երգի հեղինակ է, որոնց կատարողներից են հռչակավոր երգչուհիներ Էդիտ Պիաֆը, Լայզա Մինելին, Պլաչիդո Դոմինգոն, Հուլիո Իգլեսիասը, Շերը, Ջո Դա-Սենը եւ այլ մեծություններ: Ամերիկյան "Թայմս" հանդեսը Շառլին ճանաչել է "դարի արվեստագետ":Արժանացել է Հայաստանի եւ Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգեւների: Հայաստանի մշտական դեպանն է ՅՈՒՆԵՍԿՕ-ում: Նրա անունով հրապարակ կա Երեւանում եւ Գյումրիում:Նկարահնվել է մի շարք ֆիլմերում. "Գլուխը պատի" (1958թ), ՙԿրակեք դաշնակահարի վրա" (1960թ), "Սատանան եւ 10 պատվիրանները" (1962թ), Ատոմ Էգոյանի "Արարատ" (2002թ) եւ այլն:
|