Հանճարեղ հայ կոմպոզիտոր եւ դաշնակահար, Սովետական Միության (1971թ) եւ Հայաստանի Հանրապետության (1956թ) ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանը ծնվել է Երեւանում, 1921թ-ի հունվարի 22-ին: Նրա տաղանդը Արամ Խաչատրյանը դեռ հինգ տարեկանում նկատելով` որոշում է, որ տղան պետք է երաժշտությամբ զբաղվի:1929թ-ին ընդունվել է Երեւանի պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցը, որն ավարտելուց հետո Կոնսերվատորիայում է սովորել: 1948թ-ին ուսումը շարունակել է Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում` միաժամանակ կատարելագործվելով Մոսկվայում գործող Հայաստանի կուլտուրայի տանը կից ստուդիայում:Բաբաջանյանի ստեղծագործական ոճը ձեւավորվել է Արամ Խաչատրյանի եւ Ռախմանինովի ազդեցության ներքո: Ստեղծագործական անհատականությունը դրսեւորվել է դաշնամուրի եւ նվագախմբի համար գրված "Հերոսական բալլադ"-ում (1950թ) եւ դաշնամուրային տրիոյում (1952թ):Լայն ժողովրդականություն վայելող "Հայկական ռապսոդիան" գրել է 1950թ-ին:Բազմաթիվ երգեր ու ստեղծագործություններ են ծնվել Բաբաջանյանի եւ հայտի պոետներ Եվգենի Եվտուշենկոյի, Ռոբերթ Ռաժձետսվինկի եւ այլոց հետ համագործակցության արդյունքում:Ստեղծագործել է տարբեր ոճերում` դասական, փոփ, ջազ եւ այլն:Երաժշտություն է գրել դրամատիկ ներկայացումների (Սարոյանի "Իմ սիրտը լեռներում է") եւ ֆիլմերի ("Առաջին սիրո երգը") համար:1950-1956թթ դասավանդել է Երեւանի կոնսերվատորիայում: Մահացել է 1983թ-ի նոյեմբերի 11-ին:
|