Հանրահայտ հայ կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ռուսական կոմպոզիացիայի դպրոցի ներկայացուցիչ եւ վերջապես համաշխարհային դասական Արամ Խաչատրյանը ծնվել է 1903թ-ի հունիսի 6-ին Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսում` աղքատ հայ ընտանիքում: Մանկուց հետաքրքրվել է երաժշտությամբ, բայց զարմանալիորեն 1913թ-ին ընդունվել է Թիֆլիսի կոմերցիայի դպրոցը: Ուսման ընթացքում ինքնուրույն սովորել է նվագել փողային գործիքների վրա:1915թ-ի Հայոց Ցեղասպանությունից փրկվելու նպատակով Արամի ընտանիքը գաղթել է մեծ եղբոր մոտ` Եկատերինոգրադ: Վելի ուշ վերադարձել են հայրենի տուն:Երաժշտություն ուսուցանելու նպատակով 1921թ-ին Արամը մեկնել է Մոսկվա, չունենալով երաժշտական կրթություն եւ բառ անգամ ռուսերեն չիմանալով: Ցուցաբերելով հիանալի երաժշտական ունակություններ, ընդունվել է Գնեսինի Երաժշտական ինստիտուտը (թավջութակի բաժին): Բացահայտելով իր կոմպոզիտորական տաղանդը, 1925թ-ին Գնեսինն առաջարկել է սովորել կոմպոզիտորայի բաժնում:1929թ-ին ուսումը շարունակել է Մոսկվայի կոնսերվատորիայում` ուսանելով հայտնի ռուս կոմպոզիտոր Նիկոյալ Մյասնովսկու մոտ: 1930-ականերին ամուսնացել է կոմպոզիտոր Նինա Մակարովայի հետ:1951թ-ին դարձել է Գնեսինի եւ Մոսկվայի մանկավարժական իսնտիտուտի, ինչպես նաեւ Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր:Առաջին բալետը` "Գայանե"-ն Արամը գրել է 1939թ-ին, որին հաջորդել է երկրորդ` "Սպարտակ"-ը:Առաջին սիմֆոնիան դեռ ուսանողական տարներին է գրել, իսկ երկրորդը` 1946թ-ին:Հեղինակ է նաեւ դրամատիկ ներկայացումների, ֆիլմերի, եկեղեցական երաժշտությունների եւ մենանվագների:Մահացել է Մոսկվայում 1978թ-ի մայիսի 1-ին:
|