Ականավոր քաղաքական եւ պետական գործիչ Անաստաս Հովհաննեսի Միկոյանը ծնվել է 1895թ նոյեմբերի 25-ին` Լոռվա Սանահին գյուղում: Անաստաս Միկոյանը Սովետական շրջանի հայ ավիակոնստրուկտոր, գեներալ-գնդապետ Արտեմ Միկոյանի եղբայրն է:Կրթվել է Թիֆլիսի Աստվածաբանական Ներսիսյան սեմինարիայում: Դպրոցում ուսանել է այնպիսի առարկաներ, որոնց հիման վրա ապագա քաղաքական գործիչը կառուցել է իր հիմնական պատկերացումները ազատականության եւ սոցիալիստական սկզբունքների վերաբերյալ:20 տարեկանում պատանին Էջմիածնում աշխատավորական խորհուրդ է ձեւավորել: 1915թ անդամագրվել է Ռուսական սոցիալիստական աշխատավորական կուսակցությանը եւ դարձել Կովկասյան հեղափոխական շարժման ղեկավարներից մեկը:Միկոյանի համագործակցությունը սովետական հեղափոխականների հետ նրան հասցրել են Բաքու, որտեղ որպես համախմբագիր սկսել է աշխատել ”Սոցիալ-Դեմոկրատ” հայալեզու թերթում, ապա”Известия Бакинскогo Сoвeтa” ռուսալեզու թերթում:1917թ փետրվարին, երբ բոլշեւիկյան հեղափոխությունը տապալել է ցարիզմը, Միկոյանն ու մի քանի բոլշեւիկ կոմիսարներ պայքար են ծավալել Ադրբեջանում, ինչի համար ձերբակալվեցին եւ բանտ են ուղարկվել: Ժամանակ անց բանտարկյալներին ազատել են եւ Միկոյանին նշանակել Կարմիր բանակի կոմիսար: Նա նորից Բաքվում շարունակել է պայքարը բոլշեւիկյան ուժերի դեմ:Կռիվներից մեկի ժամանակ կուսակցության ապագա անդամ Սերգո Օրջոնիկիձեի կյանքը փրկելիս Անաստասը լուրջ վիրավորվել է: 1917թ մեկ անգամ էլ է ձերբակալվեկ, այս անգամ Բաքվի Բրիտանական զորքերի կողմից, սակայն հաջողվել է փախչել: Ավելի ուշ նորից շարունակել է կուսակցական գործունեությունը եւ 1919թ դարձել Բաքվի խորհրդի հիմնադիրներից մեկը: 1926թ Միկոյանը նշանակվել է ներքին եւ արտաքին առեւտրի կոմիսար եւ սնունդ է ներկրել արեւմուտքից: 1935թ նշանակվում է ԽՍՀՄ պոլիտբյուրոյի անդամ եւ բարի կամքի այց է կատարել Միացյալ Նահանգներ` տնտեսական համագործակցությանը նպաստելու նպատակով: Երեք ամիս անցկացրել է ԱՄՆ-ում`ծանոթանալով նրանց տնտեսական համակարգին: Երկրորդ Աշխարհամարտի ժամանակ նշանակվել է սննդի տեղափոխման եւ մատակարարման հարցերի պատասխանատու: 1942թ նշանակվել է պետական պաշտպանության կոմիտեի անդամ:Պատերազմի ժամանակ իր ակտիվ պայքարի համար 1943թ Միկոյանին շնորհվել է Սոցիալիստական աշխատավորական հերոսի կոչում: 1946թ Միկոյանը ԽՍՀՄ մինիստրների խորհրդի փոխղեկավարն էր:Ստալինի մահից հետո ԽՍՀՄ կառավարումն անցել է Խրուշչովին եւ Միկոյանը նշանակվել է առեւտրի նախարար: Ավելի ուշ զբաղեցրել է Խորհրդային Միության առաջին քարտուղարի տեղակալի պաշտոնը:1964-65թթ ստանձնել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը:Հայ քաղաքական գործիչը մահացել է 1978թ հոկտեմբերի 21-ին` 82 տարեկան հասակում եւ թաղվել Ռուսաստանում` Նովոդեւիչի գերեզմանոցում: Որդին` Ստեփան Միկոյանը եղել է Կարմիր բանակի օդաչու եւ զոհվել է Երկրորդ Աշխարհամարտի ժամանակ:
|