Այլ Բաժիններ |
|
Մուտքի Ձև |
|
Ask To PanArmenian Library
Որոնել կայքում/Search in site
Բաժնի կատեգորիաները |
|
Արխիվ |
|
Մեր Հարցումը |
|
Վիճակագրություն |
Կայքում են : 1 Հյուրեր: 1 Օգտվողներ: 0 |
Նորաձևություն
Haircuts 2013
|
| Ողջունում ենք Ձեզ, Гость · RSS |
05.12.2025, 21:14 |
|
Գլխավոր » ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ
Հայ փայլուն շախմատիստ, միջազգային գրոսմայստեր, Հայաստանի վեցակի
չեմպիոն (1990թ, 1992թ, 1993թ, 1995թ, 2004թ, 2006թ) ինչպես նաեւ
Խորհրդային Միության վերջին չեմպիոն (1991թ) Արտաշես Միանսյանը ծնվել է
1967թ հունվարի 21-ին` Երեւանում: 1999թ Հայաստանի հավաքականի
կազմում մասնակցել է Եվրոպայի առաջնությանը եւ արժանացել է չեմպիոնի
կոչման: 2000թ մասնակցել է ՖԻԴԵ-ի նոկ-աուտ համակարգով առաջնությանը, իսկ
1998թ` Նյու-Յորքում` բաց առաջնության եւ հիանալի արդյունք է ցույց տվել:
Մինասյանն 8 անգամ մասնակցել է շախմատային օլիմպիադաների, որոնցից 2-ում`
2006թ եւ 2008թ հանդես գալով Հայաստանի հավաքականի կազմում, դարձել է
օլիմպիական չեմպիոն:Պարգեւատրվել է պատվավոր Մովսես Խորենացի, Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի մեդալներով:
|
Աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր, հանճարեղ "Անուշ” եւ "Դավիթ Բեկ” օպերաների,
ազգային հիթեր դարձած երգերի հեղինակ, դիրիժոր, ուսուցիչ, Հայաստանի
(1935թ) եւ Վրաստանի (1936թ) արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Տիգրանի
Տիգրանյանը ծնվել է Ալեքսանդրապոլում (ներկայիս Գյումրի քաղաքում) 1879թ
դեկտեմբերի 14-ին: 1902թ ավարտել է Թբիլիսիի երաժշտական
ուսումնարանի ֆլեյտայի բաժինը եւ մասնավոր դասեր է վերցրել հայտնի հայ
կոմպոզիտոր Մակար Եկմալյանից: Ավարտելով ուսումը` ազգային
երաժշտության զարգացման գործում իր ավանդը ներդնելու մեծ ձգտումով
Տիգրանյանը վերադառնում է հայրենի Ալեքսանդրապոլ քաղաք: Այդ
տարիներին Ալեքսանդրապոլում ազգային երգի խմբեր էին ձեւավորվում, որոնցում
էլ ուժերը սկսում է փորձել ապագա մեծությունը: Նրանց հետ
...
Կարդալ ավելին
|
Ռադիոֆիզիակայի, ռադիոինժեներության եւ ռադիոաստղագիտության ոլորտներում ականավոր հայ գիտնական, աշխարհի մի շարք ակադեմիաների եւ միջազգային ընկերությունների անդամ, Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի (ԳԱԱ) ակադեմիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Պարիս Հերունին ծնվել է 1933թ դեկտեմբերի 17-ին Երեւանում` մանկավարժների ընտանիքում:
Միջնակարգ կրթությունն ստացել է Երեւանի Վ. Չկալովի անվան թիվ 30 միջնակարգ դպրոցում, որն ավարտելուց անմիջապես հետո 1951թ ընդունվել է Մոսկվայի Էներգետիկայի ինստիտուտի Ռադիոտեխնիկական ֆակուլտետը եւ ուսանել 6 տարի:
1957թ ավարտելով ուսումը վերադարձել է Հայաստան եւ որպես ռադիոինժեներ աշխատանքի անցել Բյուրականի աստղադիտարանում: Կարճ ժամանակ անց ստանձնել է Ռադիոֆ
...
Կարդալ ավելին
|
Հայ ականավոր գիտնական, ակադեմիկոս, հասարակական գործիչ, արեւելագետ եւ հնագետ, Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի առաջին տնօրեն 1943-47թթ, հնագետ եւ ստորջրյա հնագիտության հիմնադիր Ռուբեն Օրբելու եւ էվոլուցիոն ֆիզիոլոգիայի ուսմունքի հիմնադիր Լեւոն Օրբելու եղբայրը` Հովսեփ Աբգարի Օրբելին ծնվել է 1887թ մարտի 8-ին Վրաստանի Քութաիսի քաղաքում: 1904թ ավարտել է Թիֆլիսի 3-րդ գիմնազիան, հետո ուսանել է Սանկտ-Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետում 1911թ եւ զուգահեռ հաճախել է արեւելագիտական ֆակուլտետի հայ-վրաց-պարսկական ֆակուլտետի դասընթացներին:Ուսանողանակ տարիներից զբաղվել է գիտական գործունեությամբ: Մասնակցել է Անիի ավերակների պեղումներին, 1909թ Ղարաբաղի հայկական արձանագարությունների ուսումնասիրությանը: 1914թ ավարտելով համալսարանը որպես պրոֆեսոր աշխատանքի է անցել հ
...
Կարդալ ավելին
|
Հայ հայտնի կոմպոզիտոր, երաժշտագետ Տիգրան Մանսուրյանը ծնվել է 1939թ հունվարի 27-ին` Բեյրությում: 1947թ Մանսուրյանների ընտանիքը տեղափոխվել է Հայաստան եւ 1956թ վերջնականապես հաստատվել Երեւանում:Երաժշտություն ուսանել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում (1956-65թթ): Զուգահեռ սովորել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորայում (1960-65թթ): Ավելի ուշ` 1967-86թթ ժամանակակից երաժշտության տեսություն է դասավանդել Կոնսերվատորիայում: 1986թ Մանսուրյանին շնորհվել է երաժշտության պրոֆեսորի կոչում: 1992-95թթ հայ կոմպոզիտորը զբաղեցրել է Կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնը:Բավական կարճ ժամանակահատվածում Մանսուրյանը դարձել է այն հայ առաջատար կոմպոզիտորներից մեկը, ով ստեղծագործական ամուր կապեր է հաստատել միջազգային ճանաչում ունեցող այնպիսի արվեստագետների եւ կոմպոզիտորների հետ,
...
Կարդալ ավելին
|
Հայ զինհրամանատար, գիտնական, գրող, Խորհրդային Միության ռազմածովային նավատորմի ադմիրալ, Խորհրդային Միության հերոս Հովհաննես Ստեփանի Իսակովը ծնվել է 1894թ օգոստոսի 22-ին` Կարսի շրջանի Հաջիկհենդ գյուղում` երկաթուղային բանվորի ընտանիքում:Իսակովը պատկանում է այն մարդկանց թվին, որոնց կյանքն անհամեմատ ավելի հարուստ է, քան նրանց մասին հյուսված լեգենդները: Մեծ է նրա ավանդը Խորհրդային նավատորմի` հատկապես Երկրորդ Աշխարհամարտի ժամանակ Բալթիկ եւ Սեւ ծովերի նավատորմերի ստեղծման գործում:Ռազմական գործչից բացի, Իսակովը նաեւ գրող էր: 1958թ-ից Խորհրդային Միության Գիտությունների Ակադեմիայի օվկիանոսագիտության կոմիտեի անդամ է եղել, իսկ 1967թ-ից` Հայաստանի ԳԱԱ պատվավոր անդամ:Նախ սովորել է Թիֆլիսի վարժարանի մաթեմատիկայի եւ գիտության բաժնում: 1913թ ընդունվել է Սանկտ-Պետերբուրգի տեխնոլոգիական ինստի
...
Կարդալ ավելին
|
Ամերիկահայ ինժեներ, սպորտսմեն, բժշկագիտության դոկտոր եւ վերջապես հայազգի առաջին տիեզերագնաց Ջեյմս Ֆիլիպի Բաղյանը ծնվել է 1952 թ փետրվարի 22-ին` ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում` ղարաբաղցի ներգաղթյալների ընտանիքում: Հայրը նույնպես օդաչու է եղել:Հաճախել է Ֆիլադելֆիայի կենտրոնական միջնակարգ դպրոցը: 1969-73թթ սովորել է “Drexel” համալսարանում` ստանալով ինժեներ-մեխանիկի բակալավրի որակավորում: Ապա ուսումը շարունակել է “Thomas Jefferson” համալսարանում եւ 1977թ պաշտպանելով թեզը` ստացել բժշկական գիտությունների դոկտորի կոչում: 1974-78թթ մասնակցել է բազմաթիվ ավիացիոն մրցույթների, իսկ 1982թ-ից ընդգրկվել է ԱՄՆ տիեզերագնացների խմբի կազմում:1973թ որպես ինժեներ աշխատանքի է անցել Բրիստոլ քաղաքի “3Մ” գործարանում: 1976-78թթ ԱՄՆ ռազմածովային ավիացիոն փորձարարական կենտոնի (Մերիլենդ նա
...
Կարդալ ավելին
|
Հայազգի կոմպոզիտոր եւ երաժշտագետ Կոնստանտին Օրբելյանը ծնվել է 1928թ հուլիսի 29-ին Արմավիր քաղաքում:Երաժշտական ունակությունները տղայի մոտ ի հայտ են եկել դեռ մանուկ հասակում: Շնորհալի փորիկին ծնողներն ուղարկել են Բաքվի կոնսերվատորիային կից տաղանդավոր երեխաների համար նախատեսված երաժշտական հատուկ դպրոցը: Դժբախտաբար նա շատ քիչ է սովորել այնտեղ: Օրբելյանի ծնողները դարձել են ստալինյան արյունալի բռնությունների զոհը: Հորը ձերբակալել են 1936թ, ապա գնդակահարել, իսկ մորը 2 տարի անց ձերբակալել, ապա ուղարկել են ստալինյան ճամբար: Տղաները մնացել են մենակ եւ դարձել "ազգի դավաճանների զավակներ":Կոնստանտինին հեռացրել են դպրոցից եւ եղբայրները մեծ քաղաքից տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղի փոքրիկ գյուղերից մեկը:1942թ ավիացիոն կորպուսի ջազային խմբում Կոնստանտինին որպես դ
...
Կարդալ ավելին
|
Մեծ Հայրենականի հերոս, հայ մարշալ Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանը ծնվել է 1906թ-ի փետրվարի 18-ին` Գանձակուի Չարդախլու գյուղում:1925թ-ին զինվորականան ծառայության է անցել Կարմիր բանակի շարքերը: 1929թ-ին ավարտել է հետեւակային ռազմական դպրոցը / military infantry school/: 1939-1940թթ մասնակցել է ռուս-ֆիննական պատերազմին: Մեծ Հայրենականի ժամանակ (1941թ հունիսից 1942թ ապրիլ) ղեկավարել է հրաձգային գունդը: 1942թ-ի սեպտեմբերից զրահատանկային դիվիզիայի հրամանատարն էր: Դնեստրի գետանցման ժամանակ ցուցաբերած ռազմական ճարպկության համար Բաբաջանյանը պարգեւատրվել է ԽՍՀՄ ամենաբարձր ռազմական տիտոսով` "Սովետական Միության հերոսի" պատվավոր կոչումով:1944-45թթ ղեկավարել է պաշտպանական զրահավոր կորպուսը: 1948թ-ին ավարտել է ռազմական ակադեմիայի գլխավոր շտաբը եւ նշանակավել կարեւոր կետերի հրամանատար:1956թ-ի
...
Կարդալ ավելին
|
Հայ ականավոր գիտնական, ճարտարագետ, գունավոր հեռուստատեսության եւ լուսահեռագրության գյուտի հեղինակ Հովհաննես Աբգարի Ադամյանը ծնվել է Բաքվում 1879թ փետրվարի 5-ին: Ծննդավայրում տարրական կրթությունն ստանալուց հետո մեկնել է արտերկիր շարունակելու ուսումը: 1897թ ընդունվել է Բեռլինի համալսարան, որն ավարտելուց հետո սովորել է Մյունխենի, իսկ հետո էլ Ցյուրիխի համալսարաններում: Ուսումնառուտյան տարիներին աշխատել է Շվեյցարիայում, Ֆրանսիայում եւ Գերմանիայում:1905թ տվել է հաղորդվող պատկերը կորի բաղդադելու գաղափարը, ընդ որում, այդ կորերի ամպլիտուդաները համապատասխանել են հաղորդվող պատկերի կետի պայծառությանը:1907թ Բեռլինում Արտոնագրերի կայսերական բյուրոյին է ներկայացրել “Էլեկտրականության միջոցով հաղորդվող պատկերի կամ մի շարք պատկերների սեւեռման եւ կրկնակի վերարտադրման սարքը”, ուր առաջին անգամ
...
Կարդալ ավելին
|
Հայ գրող, պոետ եւ բանասեր Սիամանթոն (իսկական անունը Ատոմ Յարճանյան, կեղծանունը տվել է դպրոցի տնօրենը) ծնվել է 1878թ հունվարի 1-ին` Արեւմտյան Հայաստանում` Եփրատ գետի ափին տարածվող Ակն քաղաքում: Ծննդավայում ապրել է մինչեւ 14 տարեկան` սովորելով տեղի Ներսիսյան վարժարանում: Այդ տարիներին արդեն նկատելի էր նրա բանաստեղծական տաղանդը:1891թ ապագա գրողի ընտանիքը տեղափոխվում է Կոստանդնուպոլիս, ուր նա 2 տարի սովորում է Միրիճանյան դպրոցում, ապա Բերբերյան ինստիտուտում: 1896թ սկսում է հայերի կոտորածը ու մնացած հայ մտավորականների հետ Սիամանթոն հարկադրված փախչում է Եգիպտոս` կիսատ թողնելով ուսումը:1897թ հայ պոետը մեկնում է Փարիզ եւ որպես ազատ ունկդիր հաճախում Սորբոնի համալսարանի բանասիրական բաժինը: Ֆինանսական ճգնաժամի պատճառով դասերին զուգահեռ նա տքնաջան աշխատում է` ուսման վարձը վճարելու համար
...
Կարդալ ավելին
|
Բոլոր ժամանակների մեծագույն պոետներից Պարույր Ռաֆայելի Ղազարյանը (հայտնի է իր գրական` Պարույր Սեւակ անվամբ) ծնվել է 1924թ հունվարի 24-ին` Արարատի մարզի Չանախչի գյուղում: Պարույրը գրել ու կարդալ գիտեր դեռ 4-5 տարեկանում: Դպրոց սկսել է հաճախել 5 տարեկանից: Գրելու փորձեր արել է դեռ 11 տարեկանում:Սեւակ գրական կեղծանամբ (ի հիշատակ Ցեղասպանության զոհ դարձած Ռուբեն Սեւակի) նա ստորագրվել է հրատարակված իր առաջին իսկ բանաստեղծությունների տակ: 1940թ գերազանց առաջիմությամբ ավարտելով դպրոցը` ընդունվել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Իսկ 1950-55թթ ուսանել է Մոսկվայի Գորկու անվան գրականության ինստիտուտում: Ավարտելուց հետո 4 տարի դասավանդել է նույն բուհում:Սեւակն ամուսնացել է իր համակուրսեցու` Մայա Ավագյանի հետ: Շատ չանցած ծնվել է նրանց առաջնեկը` Հրաչյան: Բաժանվելով Մայայից` Սեւակն ամուսնացել է Ն
...
Կարդալ ավելին
|

Հայ ռազմական եւ քաղաքական գործիչ, ազգային հերոս Գարեգին Նժդեհը (իսկական անունը Գարեգին Եղիշե Տեր-Հարությունյան) ծնվել է 1886թ հունվարի 1-ին, Նախիջեւանի Կզնուտ գյուղում:Նախնական կրթությունն ստացել է Նախիջեւանի ռուսական դպրոցում, ապա ուսումը շարունակել է Թիֆլիսի ռուսական գիմնազիայում: Դեռ ուսանողական տարիներին միացել է հայ ազատագրական շարժմանը:Ավարտելուց հետո ընդունվել է Սանկտ-Պետերբուրգի համալսարանի իրավաբանական բաժինը: Կիսատ թողելով ուսումը, նվիրվել է հայ հեղափոխական գործին: 1906թ-ին մեկնել է Բուլղարիա` սովորելու Սոֆիայի սպայական դպրոցում: 1907թ-ին ավարտելով այն, Կովկաս է վերադարձել եւ անդամագրվել Հայ Հեղափոխական Դաշնակցությանը:
...
Կարդալ ավելին
|
Հայ հանճարեղ քանդակագործ, նկարիչ, ավանգարդի ներկայացուցիչ Երվանդ Սիմոնի Քոչարը ծնվել է 1899թ հունիսի 27-ին` Թիֆլիսում: Գրաճանաչ է դարձել Ներսիսյան ճեմարանում: Դեռ դպրոցական տարիներից է տղայի մոտ նկատվել նկարչական տաղանդը:1915-18թթ հաճախել է նկարչության եւ քանդակագործության դպրոց, որն ավարտելուց հետո մեկնել Մոսկվա եւ հաճախել “Ազատ գեղարվեստական արվեստներ”-ի դասընթացներին:1919թ ավարտելով ուսումը` վերադարձել է ծննդավայր Թիֆլիս եւ նկարչություն դասավանդել տեղի հայկական դպրոցներում, իսկ 1921թ-ից` բարձրագույն տեխնիկական հաստատություններում: Ընդամենը 20 տարեկանում Քոչարը բացել է իր առաջին ցուցահանդեսը:1922-23թթ ապրել է Վենետիկում, որտեղ նկարչություն է դասավանդել Լազարյան ճեմարանում: 1923թ-ից բնակություն է հաստատել Փարիզում: Հայաստան է վերադարձել 1936թ: 1944-45թթ նկարչություն է դասավ
...
Կարդալ ավելին
|
Ամենայն հայոց կաթողիկոս, Հայ Առաքելական եկեղեցու 130-րդ առաջնորդ (1955-94թթ), հայագետ, ՀՀ ազգային հերոս Վազգեն Ա. (աշխարհիկ անունն է Լեւոն Կարապետ Աբրահամի Պալճյան) ծնվել է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում 1908թ հոկտեմբերի 3-ին, արհեստավորի ընտանիքում: Կրթությունն ստացել է տեղի հայկական, ռումինական եւ գերմանական հաստատություններում:Ուսումը շարունակել է Բուխարեստի համալսարանի մանկավարժության եւ փիլիսոփայության ֆակուլտետում: 1929-43թթ դասավանդել է տեղի հայկական դպրոցներում: 1942թ համալսարանն ավարտած ուսուցչին ռումինահայությունն ընտրել է թեմի առաջնորդ: 1943թ Հունաստանի հայոց թեմի առաջնորդ Տեր Կարապետ արքեպիսկոպոս Մազլումյանը Լեւոն Պալճյանին քահանա է ձեռնադրել, վերանվանել Տեր Վազգեն եւ տվել վարդապետական աստիճան: 1952թ գրել է իր առաջին կոնդակը, որը նրա գործունեության ու ծրագր
...
Կարդալ ավելին
|
Հայ պոետ եւ հասարակական գործիչ Վահան Միհրանի Թեքեյանը ծնվել է 1878թ հունվարի 21-ին` Պոլսում: Միջնակարգ կրթությունը ստացել է Ներսիսյան, Բերբերյան, Կեդրոնական վարժարաններում: 1896թ մեկնել է Եվրոպա, ապա հաստատվել Եգիպտոսում: Որպես խմբագիր աշխատել է Կահիրեում եւ Բեյրութում` միաժամանակ թղթակցելով արեւմտահայ մի շարք պարբերականների հետ:1905թ հիմնել է "Շիրակ” պարբերականը` համախմբելով ժամանակի բոլոր հայ գրողներին:Աբդուլ-համիդյան բռնապետության անկումից հետո Թեքեյանը վերադարձել է ծննդավայր Պոլիս, որտեղ էլ շարունակել է "Շիրակ”-ի ստեղծագործական կյանքը: 1914թ Վահանը կրկին Եգիպտոս է մեկնել եւ ի բարեբախտություն իրեն` չի ենթարկվել Օսմանյան կայսրության իրականացրած հայերի կոտորածին: Տարիներ անց կրկին վերադարձել է Պոլիս` շարունակելու գրական ստեղծագործական գործունեությունը: Որպես խմբագիր աշխատել է "Ժողովրդի ձայն” թերթում: Հետո ղեկավարել է Կեդրոնական վարժարանը: Պոլսո քաղաքակա
...
Կարդալ ավելին
|

Հայ արձակագիր, կինոդրամատուրգ , թարգմանիչ եւ հասարակական գործիչ Ակսել Ստեփանի Բակունցը (իսկական անունը Ալեքսանդր Ստեփանի Թորոսյան) ծնվել է 1899թ հունիսի 13-ին` Գորիսում` գյուղացու ընտանիքում: Նախ կրթվել է գյուղի ծխական դպրոցում, հետո շարունակել է ուսանել Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում (1910թ): 1918-23թթ սովորել է Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտում: Վերադառնալով հայրենիք` որպես գյուղատնտես աշխատանքի է անցել Զանգեզուրի շրջանում:1912թ-ից Բակունցը որպես մանկավարժ աշխատել է Լոր գյուղի դպրոցում ` զուգահեռ հոդվածներ է գրել թերթերում եւ ամսագրերում: Հետո իրեն լրիվ նվիրել է գրականությանը` պատկերելով հայ ժողովրդի տառապալից անցյալն ու լավի ակ
...
Կարդալ ավելին
|

20-րդ դարի կինոմատոգրաֆիայի խոշորագույն լեգենդ, Հայաստանի (1990թ) եւ Ուկրաինայի (1990թ) ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովը (իսկական անունը Սարգիս Հովսեփի Փարաջանյան) ծնվել է 1924թ-ի հունվարի 9-ին, Թբիլիսիում` հայի ընտանիքում:Նրա աշխատանքներում վառ կերպով արտահայտված է Կովկասի (ուր ինքը մեծացել է) էթնիկ բազմազանությունը:Երգ ու կինոարվեստ ուսումնասիրելուց հետո Փարաջանովը 1945թ-ին ընդունվել Մոսկվայի կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը: Նրան դասավանդել են Իգոր Սավչենկոն, Ալեքսանդր Դովժենկոն, Միխայիլ Ռոմը եւ այլոք: Ուսումն ավարտեուց հետո Դովժենկոյի ստուդիայում աշխատել է որպես ռեժիսորի օգնական:
...
Կարդալ ավելին
|
Հայազգի մեծ դերասան եւ գրող Վահրամ Փափազյանը ծնվել է 1888թ` Պոլսում: Սովորել է Գատը գյուղի դպրոցում: Ապա ուսումը շարունակել է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում, որն ավարտելուց հետո` Միլանի գեղարվեստի ակադեմիայում:Փափազյանն իր դերասանական կարիերան սկսել է 1907թ-ից` սկզբում խաղալով Ստամբուլի թատրոններում, ապա իտալական շրջիկ թատրոնում, իսկ հետո շարունակել Փարիզի բեմերում: 1922թ եկել է Հայրենիք եւ աշխատանքի անցել պետական թատրոնում: Այնուհետեւ աշխատել է Բաքվի եւ Թբիլիսիի թատրոններում: Խաղացել է Ռուսաստանի բազմաթիվ բեմերում: Խորհրդային Միության տարիներին համարվել է Շեքսպիրյան հերոսների լավագույն մարմնավորողը` հատկապես փայլել է Օթելլոյի եւ Լիր արքայի դերակատարումներով:1954թ վերահաստատվել է Հայաստանում եւ մինչեւ մահ խաղացել է Երեւանի Սունդուկյանի անվան թատրոնում` համարվելով բեմի աստղը: Փափազյանը նաեւ հեղինակե
...
Կարդալ ավելին
|
Հայ փայլուն շախմատիստ, միջազգային գրոսմայստեր, Հայաստանի հավաքականի կազմում 2006թ թուրինյան եւ 2008թ դրեզդենյան օլիմպիադաների չեմպիոն Գաբրիել Էդուարդի Սարգսյանը ծնվել է 1983թ փետրվարի 3-ին` Երեւանում:Շախմատ խաղալ սկսել է դեռ շատ փոքր հասակից:1996թ տաղանդավոր Գաբրիել Սարգսյանը դարձել է շախմատի աշխարհի պատանեկան առաջնության, իսկ 1998թ` Եվրոպայի առաջնության չեմպիոն:2000թ եւ 2003թ նվաճել է շախմատի Հայաստանի առաջնության չեմպիոնի տիտղոսը: Գաբրել Սարգսյանը փառահեղ հաղթանակ է տարել նաեւ 2006թ Ռեյկավիկում եւ Դուբայում կայացած մրցաշարերում:2007թ մասնակցել եւ հաղթել է Իսպանիայի Զաֆրե քաղաքում անցկացված Ruy Lopez
...
Կարդալ ավելին
|
Կաննի կինոփառատոնի քառակի, կանադական "Ջինի"-ի յոթակի եւ միջազգային կինոմրցույթների բազմակի մրցանակակիր, կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը ծնվել է 1960թ-ի հուլիսի 19-ին, Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում` նկարիչների ընտանիքում:Փոքրիկին Ատոմ են անվանել ի պատիվ Եգիպտոսի առաջին միջուկային ռեկատորի շինարարական աշխատանքների ավարտին: 1963թ-ին Ատոմի ծնողները Կահիրեից տեղափոխվել են Կանադա, ուր իրենց Եղոյան ազգանունը փոխել են Էգոյանի:Ատոմի որոնումները, թե ինչու է ընտանիքը ձուլվել կանադական հասարակությանը եւ պայքարը հոր հետ, ստիպել են ապագա ռեժիսորին հերքել իր ընտանիքի հայկական մշակույթը: Սակայն տարիներ անց, երբ ընդունվել է Տորոնտոյի համալսարան (Միջազգային հարաբերություններ եւ երաժշտություն բաժինը), սկսել է ուսումնասիրել հայոց պատմությունը: Այդ տարիներին էլ հանդիպել է Անգլիական եկեղեցու քահանա
...
Կարդալ ավելին
|

Հայտնի հայ դիրիժոր Օհան Դուրյանը ծնվել է 1922 թ սետեմբերի 8-ին` Երուսաղեմում: Դիրիժորություն եւ երգահանություն ուսանել է տեղի դպրոցներում: Դեռ շատ երիտասարդ հասակից համերգային շրջագայությունների է մեկնել Եվրոպա:Մինչեւ 1950-ականները ղեկավարել է Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախումբը:Չհարմարվելով Խորհրդային հասարակարգերին` Դուրյանը բնակություն է հաստատել Եվրոպայում: 1962-69թթ որպես դիրիժոր հանդես է եկել Լայպցիգի օպերային թատրոնում եւ Լայպցիգի Գևանդհաուսի նվագախմբում: Նրանց հետ միասին Դուրյանը մասնակցել է ավելի քան 19 համերգի, որոնք շռնդալի հաջողություններ են գրանցել: Համերգներից եւ ոչ մեկի ժամանակ չի օգտագործվել պարտիտուր եւ դիրիժորական փայտիկ:
...
Կարդալ ավելին
|
Հայտնի հայ լրագրող, մտավորական, Թուրքիայում հրատարակվող միակ երկլեզու "Ակոս" շաբաթաթերթի գլխավոր խմբագիր, Թուրքիայի հայ համայնքի ականավոր ներկայացուցիչ Հրանտ Դինքը ծնվել է 1954թ սեպտեմբերի 15-ին` Մալաթիայում:Դեռ փոքր երեխա էր, երբ ընտանիքը տեղափոխվել է Ստամբուլ: Մեկ տարի անց ծնողները բաժանվել են` Հրանտին եւ եղբայրներին թողնելով անօթեւան: Դինքի պապը տղաներին հայկական որբանոց է տարել: Հաջորդ 10 տարներին որբանոցը Հրանտի տունն է դարձել: Ստամբուլի արվարձաններից մեկում` Թուզլայում որբանոցը ամառային ճամբարներ է կազմակերպել, որոնք մեծ կարեւորություն են ունեցել երեխաների, իսկ Հրանտի համար առավել եւս, քանի որ այնտեղ է հանդիպել իր ապագա կնոջը:1984թ թուրքական կառավարության հրամանով ճամբարը փակվել է եւ այդ հանգամանքը դարձել է պատճառներից մեկը, որ հետագայում Դինքը պաշտպանի հայկական համայն
...
Կարդալ ավելին
|
Նշանավոր հայ մաթեմատիկոս, գիտության ականավոր գործիչ, գիտնական, ֆունկցիաների մոտավորության տեսության հեղինակ Սերգեյ Նիկիտայի Մերգելյանը ծնվել է Ծնվել է 1928 թ Ղրիմի Սիմֆերոպոլ քաղաքում: Ընտանքիը Հայաստան է տեղափոխվել Մեծ Հայրենականն սկսվելուն պես՝ 1941-ին:
Հաճախել է Մռավյանի անվան դպրոցը, ուր ուսանելու ժամանակ տարբերվում էր մյուսներից եւ իր մտավոր հզոր կարողությունների շնորհիվ դպրոցն ավարտել է սահմանված տարիքից շուտ:
Անմիջապես ընդունվել է Երեւանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ եւ 3 տարում ավարտել է համալսարանի հնգամյա կրթական ծրագիրը:
Ուսանողական տարիներին Մերգելյանը գրել է առաջին գիտական աշխատությունը:
Համալսարանական կրթությունն ստանալուց հետո ընդունվել է ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիային կից Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտը: Շատ կարճ ժամանակում
...
Կարդալ ավելին
|
Նշանավոր հայ կինոբեմադրիչ եւ գրող Հենրիկ Սուրենի Մալյանը ծնվել է 1925թ սեպտեմբերի 30-ին` Վրաստանի Թելավի քաղաքում:1942-45թթ Թբիլիսիի գործարանում աշխատել է որպես նկարիչ-մոդելավորող: 1951թ ավարտել է Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: 1951-54թթ ղեկավարել է Հայաստանի մի շարք թատրոններ: 1953թ ավարտել է Մոսկվայի թատերական ինստիտուտը: 1954թ-ից աշխատել է “Հայֆիլմ՚ կինոստուդիայում, որտեղ էլ ծնվել են նրա հանճարեղ ֆիլմերը` “Ճանապարհ դեպի կրկես” (1963թ), “Նվագախմբի տղաները” (1961թ), “Եռանկյունի” (1967թ), “Մենք ենք մեր սարերը” (1970թ), “Նահապետ” (1977թ), “Կտոր մը երկինք” (1980թթ), “Գիքոր” (1982թ) եւ այլն: “Նահապետ” ֆիլմը 1978թ ներկայացվել է “Կանն”-ի կինոփառատոնին:1980թ կինոգործիչը հիմնադրել է “Հ
...
Կարդալ ավելին
| |
|
|