Հայ հայտնի կոմպոզիտոր, երաժշտագետ Տիգրան Մանսուրյանը ծնվել է 1939թ հունվարի 27-ին` Բեյրությում: 1947թ Մանսուրյանների ընտանիքը տեղափոխվել է Հայաստան եւ 1956թ վերջնականապես հաստատվել Երեւանում:Երաժշտություն ուսանել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում (1956-65թթ): Զուգահեռ սովորել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորայում (1960-65թթ): Ավելի ուշ` 1967-86թթ ժամանակակից երաժշտության տեսություն է դասավանդել Կոնսերվատորիայում: 1986թ Մանսուրյանին շնորհվել է երաժշտության պրոֆեսորի կոչում: 1992-95թթ հայ կոմպոզիտորը զբաղեցրել է Կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնը:Բավական կարճ ժամանակահատվածում Մանսուրյանը դարձել է այն հայ առաջատար կոմպոզիտորներից մեկը, ով ստեղծագործական ամուր կապեր է հաստատել միջազգային ճանաչում ունեցող այնպիսի արվեստագետների եւ կոմպոզիտորների հետ, որոնց թվում են` Վալենտին Սիլվեստրովը, Ալֆրեդ Շնիտկեն, Սոֆիա Գաբայդուլինան, Անդրեյ Վոլկոնսկին, Էդիսոն Դենիսովը եւ ուրիշներ: Մանսուրյանի երաժշտական ոճը բնութագրվում է որպես հին հայկական ազգայինի եւ ժամանակակից Եվրոպական մեթոդների համաձուլում:Հագեցած է Մանսուրյանի ստեղծագործությունների ցանկը: 1989թ գրել է “Սացե թագուհին” պիեսի երաժշտությունը, ինչպես նաեւ ստեղծագործել է օրկեստրի եւ երգչախմբերի համար: Ունի բազմաթիվ դաշնամուրային, կամերային, ոկալ ստեղծագործություններ:Գրել է բազմաթիվ հայտնի ֆիլմերի երաժշտություններ` Փարաջանովի “Նռան գույնը”, Միքայել Վարդանովի “Եվ այսպես ամեն օր”, Հենրիկ Մալյանի “Մենք ենք մեր սարերը”, “Կտոր մը երկինք” եւ այլն:Այժմ նա չի դասավանդում եւ կենտրոնացել է երաժշտություն գրելու վրա:
|