ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆ
Այլ Բաժիններ
ԾՐԱԳՐԵՐ/ПРОГРАММЫ
ԱՄՍԱԳՐԵՐ/ЖУРНАЛЫ
ՔԱՐՏԵԶՆԵՐ/КАРТЫ
ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐՈՎ/ВИДЕО ПО ИСТОРИИ АРМЕНИИ
ՀՂՈՒՄՆԵՐ/ЛИНКИ


Մուտքի Ձև


Ask To PanArmenian Library
Որոնել կայքում/Search in site

 
200
Բաժնի կատեգորիաները
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ [2]
ԿՐՈՆ [1]
ԽՈՀԱՆՈՑ [1]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ [21]
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [22]
ԱՐՑԱԽ [10]
ՀԱՅԱՍՏԱՆ [5]
ՄԵԾԵՐԸ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ [18]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ [46]
ԵՐԵՎԱՆ [1]
ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ [107]


Արխիվ


Для красивого отображения Облака
необходим
Adobe Flash Player 9
или выше
Скачать Adobe Flash Player

Մեր Հարցումը
Կարդացե՞լ եք ամբողջական թվային գոնե մեկ գիրք։
Ընդհանուր: 1794


Վիճակագրություն

Կայքում են : 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0


Նորաձևություն

Haircuts 2013

Google PR

Ողջունում ենք Ձեզ, Гость · RSS 25.04.2024, 13:01
Գլխավոր » 2009 » Հոկտեմբեր » 19

Ռադիոֆիզիակայի, ռադիոինժեներության եւ ռադիոաստղագիտության ոլորտներում ականավոր հայ գիտնական, աշխարհի մի շարք ակադեմիաների եւ միջազգային ընկերությունների անդամ, Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի (ԳԱԱ) ակադեմիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Պարիս Հերունին ծնվել է 1933թ դեկտեմբերի 17-ին Երեւանում` մանկավարժների ընտանիքում: Միջնակարգ կրթությունն ստացել է Երեւանի Վ. Չկալովի անվան թիվ 30 միջնակարգ դպրոցում, որն ավարտելուց անմիջապես հետո 1951թ ընդունվել է Մոսկվայի Էներգետիկայի ինստիտուտի Ռադիոտեխնիկական ֆակուլտետը եւ ուսանել 6 տարի: 1957թ ավարտելով ուսումը վերադարձել է Հայաստան եւ որպես ռադիոինժեներ աշխատանքի անցել Բյուրականի աստղադիտարանում: Կարճ ժամանակ անց ստանձնել է Ռադիոֆ ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 1612 | Добавил: Admin | Дата: 19.10.2009 | Комментарии (0)


Հայ ականավոր գիտնական, ակադեմիկոս, հասարակական գործիչ, արեւելագետ եւ հնագետ, Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի առաջին տնօրեն 1943-47թթ, հնագետ եւ ստորջրյա հնագիտության հիմնադիր Ռուբեն Օրբելու եւ էվոլուցիոն ֆիզիոլոգիայի ուսմունքի հիմնադիր Լեւոն Օրբելու եղբայրը` Հովսեփ Աբգարի Օրբելին ծնվել է 1887թ մարտի 8-ին Վրաստանի Քութաիսի քաղաքում:  1904թ ավարտել է Թիֆլիսի 3-րդ գիմնազիան, հետո ուսանել է Սանկտ-Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետում 1911թ եւ զուգահեռ հաճախել է արեւելագիտական ֆակուլտետի հայ-վրաց-պարսկական ֆակուլտետի դասընթացներին:Ուսանողանակ տարիներից զբաղվել է գիտական գործունեությամբ: Մասնակցել է Անիի ավերակների պեղումներին, 1909թ Ղարաբաղի հայկական արձանագարությունների ուսումնասիրությանը: 1914թ ավարտելով համալսարանը որպես պրոֆեսոր աշխատանքի է անցել հ ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 2378 | Добавил: Admin | Дата: 19.10.2009 | Комментарии (0)

 null
Հայ հայտնի կոմպոզիտոր, երաժշտագետ Տիգրան Մանսուրյանը ծնվել է 1939թ հունվարի 27-ին` Բեյրությում: 1947թ Մանսուրյանների ընտանիքը տեղափոխվել է Հայաստան եւ 1956թ վերջնականապես հաստատվել Երեւանում:Երաժշտություն ուսանել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում (1956-65թթ): Զուգահեռ սովորել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորայում (1960-65թթ): Ավելի ուշ` 1967-86թթ ժամանակակից երաժշտության տեսություն է դասավանդել Կոնսերվատորիայում: 1986թ Մանսուրյանին շնորհվել է երաժշտության պրոֆեսորի կոչում: 1992-95թթ հայ կոմպոզիտորը զբաղեցրել է Կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնը:Բավական կարճ ժամանակահատվածում Մանսուրյանը դարձել է այն հայ առաջատար կոմպոզիտորներից մեկը, ով ստեղծագործական ամուր կապեր է հաստատել միջազգային ճանաչում ունեցող այնպիսի արվեստագետների եւ կոմպոզիտորների հետ, ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 1309 | Добавил: Admin | Дата: 19.10.2009 | Комментарии (0)

 null
Հայ զինհրամանատար, գիտնական, գրող, Խորհրդային Միության ռազմածովային նավատորմի ադմիրալ, Խորհրդային Միության հերոս Հովհաննես Ստեփանի Իսակովը ծնվել է 1894թ օգոստոսի 22-ին` Կարսի շրջանի Հաջիկհենդ գյուղում` երկաթուղային բանվորի ընտանիքում:Իսակովը պատկանում է այն մարդկանց թվին, որոնց կյանքն անհամեմատ ավելի հարուստ է, քան նրանց մասին հյուսված լեգենդները:  Մեծ է նրա ավանդը Խորհրդային նավատորմի` հատկապես Երկրորդ Աշխարհամարտի ժամանակ Բալթիկ եւ Սեւ ծովերի նավատորմերի ստեղծման գործում:Ռազմական գործչից բացի, Իսակովը նաեւ գրող էր: 1958թ-ից Խորհրդային Միության Գիտությունների Ակադեմիայի օվկիանոսագիտության կոմիտեի անդամ է եղել, իսկ 1967թ-ից` Հայաստանի ԳԱԱ պատվավոր անդամ:Նախ սովորել է Թիֆլիսի վարժարանի մաթեմատիկայի եւ գիտության բաժնում: 1913թ ընդունվել է Սանկտ-Պետերբուրգի տեխնոլոգիական ինստի ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 2137 | Добавил: Admin | Дата: 19.10.2009 | Комментарии (1)


Ամերիկահայ ինժեներ, սպորտսմեն, բժշկագիտության դոկտոր եւ վերջապես հայազգի առաջին տիեզերագնաց Ջեյմս Ֆիլիպի Բաղյանը ծնվել է 1952 թ փետրվարի 22-ին` ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում` ղարաբաղցի ներգաղթյալների ընտանիքում: Հայրը նույնպես օդաչու է եղել:Հաճախել է Ֆիլադելֆիայի կենտրոնական միջնակարգ դպրոցը: 1969-73թթ սովորել է “Drexel” համալսարանում` ստանալով ինժեներ-մեխանիկի բակալավրի որակավորում: Ապա ուսումը շարունակել է “Thomas Jefferson” համալսարանում եւ 1977թ պաշտպանելով թեզը` ստացել բժշկական գիտությունների դոկտորի կոչում:  1974-78թթ մասնակցել է բազմաթիվ ավիացիոն մրցույթների, իսկ 1982թ-ից ընդգրկվել է ԱՄՆ տիեզերագնացների խմբի կազմում:1973թ որպես ինժեներ աշխատանքի է անցել Բրիստոլ քաղաքի “3Մ” գործարանում: 1976-78թթ ԱՄՆ ռազմածովային ավիացիոն փորձարարական կենտոնի (Մերիլենդ նա ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 1310 | Добавил: Admin | Дата: 19.10.2009 | Комментарии (0)


Հայազգի կոմպոզիտոր եւ երաժշտագետ Կոնստանտին Օրբելյանը ծնվել է 1928թ հուլիսի 29-ին Արմավիր քաղաքում:Երաժշտական ունակությունները տղայի մոտ ի հայտ են եկել դեռ մանուկ հասակում: Շնորհալի փորիկին ծնողներն ուղարկել են Բաքվի կոնսերվատորիային կից տաղանդավոր երեխաների համար նախատեսված երաժշտական հատուկ դպրոցը: Դժբախտաբար նա շատ քիչ է սովորել այնտեղ:   Օրբելյանի ծնողները դարձել են ստալինյան արյունալի բռնությունների զոհը: Հորը ձերբակալել են 1936թ, ապա գնդակահարել, իսկ մորը 2 տարի անց ձերբակալել, ապա ուղարկել են ստալինյան ճամբար: Տղաները մնացել են մենակ եւ դարձել "ազգի դավաճանների զավակներ":Կոնստանտինին հեռացրել են դպրոցից եւ եղբայրները մեծ քաղաքից տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղի փոքրիկ գյուղերից մեկը:1942թ ավիացիոն կորպուսի ջազային խմբում Կոնստանտինին որպես դ ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 1040 | Добавил: Admin | Дата: 19.10.2009 | Комментарии (0)


Մեծ Հայրենականի հերոս, հայ մարշալ Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանը ծնվել է 1906թ-ի փետրվարի 18-ին` Գանձակուի Չարդախլու գյուղում:1925թ-ին զինվորականան ծառայության է անցել Կարմիր բանակի շարքերը: 1929թ-ին ավարտել է հետեւակային ռազմական դպրոցը / military infantry school/: 1939-1940թթ մասնակցել է ռուս-ֆիննական պատերազմին: Մեծ Հայրենականի ժամանակ (1941թ հունիսից 1942թ ապրիլ) ղեկավարել է հրաձգային գունդը: 1942թ-ի սեպտեմբերից զրահատանկային դիվիզիայի հրամանատարն էր: Դնեստրի գետանցման ժամանակ ցուցաբերած ռազմական ճարպկության համար Բաբաջանյանը պարգեւատրվել է ԽՍՀՄ ամենաբարձր ռազմական տիտոսով` "Սովետական Միության հերոսի" պատվավոր կոչումով:1944-45թթ ղեկավարել է պաշտպանական զրահավոր կորպուսը: 1948թ-ին ավարտել է ռազմական ակադեմիայի գլխավոր շտաբը եւ նշանակավել կարեւոր կետերի հրամանատար:1956թ-ի ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 2323 | Добавил: Admin | Дата: 19.10.2009 | Комментарии (0)


Հայ ականավոր գիտնական, ճարտարագետ, գունավոր հեռուստատեսության եւ լուսահեռագրության գյուտի հեղինակ Հովհաննես Աբգարի Ադամյանը ծնվել է Բաքվում 1879թ փետրվարի 5-ին: Ծննդավայրում տարրական կրթությունն ստանալուց հետո մեկնել է արտերկիր շարունակելու ուսումը:  1897թ ընդունվել է Բեռլինի համալսարան, որն ավարտելուց հետո սովորել է Մյունխենի, իսկ հետո էլ Ցյուրիխի համալսարաններում: Ուսումնառուտյան տարիներին աշխատել է Շվեյցարիայում, Ֆրանսիայում եւ Գերմանիայում:1905թ տվել է հաղորդվող պատկերը կորի բաղդադելու գաղափարը, ընդ որում, այդ կորերի ամպլիտուդաները համապատասխանել են հաղորդվող պատկերի կետի պայծառությանը:1907թ Բեռլինում Արտոնագրերի կայսերական բյուրոյին է ներկայացրել “Էլեկտրականության միջոցով հաղորդվող պատկերի կամ մի շարք պատկերների սեւեռման եւ կրկնակի վերարտադրման սարքը”, ուր առաջին անգամ ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 2709 | Добавил: Admin | Дата: 19.10.2009 | Комментарии (0)


Հայ գրող, պոետ եւ բանասեր Սիամանթոն (իսկական անունը Ատոմ Յարճանյան, կեղծանունը տվել է դպրոցի տնօրենը) ծնվել է 1878թ հունվարի 1-ին` Արեւմտյան Հայաստանում` Եփրատ գետի ափին տարածվող Ակն քաղաքում: Ծննդավայում ապրել է մինչեւ 14 տարեկան` սովորելով տեղի Ներսիսյան վարժարանում: Այդ տարիներին արդեն նկատելի էր նրա բանաստեղծական տաղանդը:1891թ ապագա գրողի ընտանիքը տեղափոխվում է Կոստանդնուպոլիս, ուր նա 2 տարի սովորում է Միրիճանյան դպրոցում, ապա Բերբերյան ինստիտուտում: 1896թ սկսում է հայերի կոտորածը ու մնացած հայ մտավորականների հետ Սիամանթոն հարկադրված փախչում է Եգիպտոս` կիսատ թողնելով ուսումը:1897թ հայ պոետը մեկնում է Փարիզ եւ որպես ազատ ունկդիր հաճախում Սորբոնի համալսարանի բանասիրական բաժինը: Ֆինանսական ճգնաժամի պատճառով դասերին զուգահեռ նա տքնաջան աշխատում է` ուսման վարձը վճարելու համար ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 2464 | Добавил: Admin | Дата: 19.10.2009 | Комментарии (0)


Բոլոր ժամանակների մեծագույն պոետներից Պարույր Ռաֆայելի Ղազարյանը (հայտնի է իր գրական` Պարույր Սեւակ անվամբ) ծնվել է 1924թ հունվարի 24-ին` Արարատի մարզի Չանախչի գյուղում: Պարույրը գրել ու կարդալ գիտեր դեռ 4-5 տարեկանում: Դպրոց սկսել է հաճախել 5 տարեկանից: Գրելու փորձեր արել է դեռ 11 տարեկանում:Սեւակ գրական կեղծանամբ (ի հիշատակ Ցեղասպանության զոհ դարձած Ռուբեն Սեւակի) նա ստորագրվել է հրատարակված իր առաջին իսկ բանաստեղծությունների տակ: 1940թ գերազանց առաջիմությամբ ավարտելով դպրոցը` ընդունվել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Իսկ 1950-55թթ ուսանել է Մոսկվայի Գորկու անվան գրականության ինստիտուտում: Ավարտելուց հետո 4 տարի դասավանդել է նույն բուհում:Սեւակն ամուսնացել է իր համակուրսեցու` Մայա Ավագյանի հետ: Շատ չանցած ծնվել է նրանց առաջնեկը` Հրաչյան: Բաժանվելով Մայայից` Սեւակն ամուսնացել է Ն ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 1726 | Добавил: Admin | Дата: 19.10.2009 | Комментарии (0)


Հայ ռազմական եւ քաղաքական գործիչ, ազգային հերոս Գարեգին Նժդեհը (իսկական անունը Գարեգին Եղիշե Տեր-Հարությունյան) ծնվել է 1886թ հունվարի 1-ին, Նախիջեւանի Կզնուտ գյուղում:Նախնական կրթությունն ստացել է Նախիջեւանի ռուսական դպրոցում, ապա ուսումը շարունակել է Թիֆլիսի ռուսական գիմնազիայում: Դեռ ուսանողական տարիներին միացել է հայ ազատագրական շարժմանը:Ավարտելուց հետո ընդունվել է Սանկտ-Պետերբուրգի համալսարանի իրավաբանական բաժինը: Կիսատ թողելով ուսումը, նվիրվել է հայ հեղափոխական գործին: 1906թ-ին մեկնել է Բուլղարիա` սովորելու Սոֆիայի սպայական դպրոցում: 1907թ-ին ավարտելով այն, Կովկաս է վերադարձել եւ անդամագրվել Հայ Հեղափոխական Դաշնակցությանը: ... Կարդալ ավելին

Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 2324 | Добавил: Admin | Дата: 19.10.2009 | Комментарии (0)


Հայ հանճարեղ քանդակագործ, նկարիչ, ավանգարդի ներկայացուցիչ Երվանդ Սիմոնի Քոչարը ծնվել է 1899թ հունիսի 27-ին` Թիֆլիսում: Գրաճանաչ է դարձել Ներսիսյան ճեմարանում: Դեռ դպրոցական տարիներից է տղայի մոտ նկատվել նկարչական տաղանդը:1915-18թթ հաճախել է նկարչության եւ քանդակագործության դպրոց, որն ավարտելուց հետո մեկնել Մոսկվա եւ հաճախել “Ազատ գեղարվեստական արվեստներ”-ի դասընթացներին:1919թ ավարտելով ուսումը` վերադարձել է ծննդավայր Թիֆլիս եւ նկարչություն դասավանդել տեղի հայկական դպրոցներում, իսկ 1921թ-ից` բարձրագույն տեխնիկական հաստատություններում: Ընդամենը 20 տարեկանում Քոչարը բացել է իր առաջին ցուցահանդեսը:1922-23թթ ապրել է Վենետիկում, որտեղ նկարչություն է դասավանդել Լազարյան ճեմարանում: 1923թ-ից բնակություն է հաստատել Փարիզում: Հայաստան է վերադարձել 1936թ: 1944-45թթ նկարչություն է դասավ ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 1294 | Добавил: Admin | Дата: 19.10.2009 | Комментарии (0)


Ամենայն հայոց կաթողիկոս, Հայ Առաքելական եկեղեցու 130-րդ առաջնորդ (1955-94թթ), հայագետ, ՀՀ ազգային հերոս Վազգեն Ա. (աշխարհիկ անունն է Լեւոն Կարապետ Աբրահամի Պալճյան) ծնվել է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում 1908թ հոկտեմբերի 3-ին, արհեստավորի ընտանիքում: Կրթությունն ստացել է տեղի հայկական, ռումինական եւ գերմանական հաստատություններում:Ուսումը շարունակել է Բուխարեստի համալսարանի մանկավարժության եւ փիլիսոփայության ֆակուլտետում: 1929-43թթ դասավանդել է տեղի հայկական դպրոցներում: 1942թ համալսարանն ավարտած ուսուցչին ռումինահայությունն ընտրել է թեմի առաջնորդ: 1943թ Հունաստանի հայոց թեմի առաջնորդ Տեր Կարապետ արքեպիսկոպոս Մազլումյանը Լեւոն Պալճյանին քահանա է ձեռնադրել, վերանվանել Տեր Վազգեն եւ տվել վարդապետական աստիճան:  1952թ գրել է իր առաջին կոնդակը, որը նրա գործունեության ու ծրագր ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 2401 | Добавил: Admin | Дата: 19.10.2009 | Комментарии (0)

Հայ պոետ եւ հասարակական գործիչ Վահան Միհրանի Թեքեյանը ծնվել է 1878թ հունվարի 21-ին` Պոլսում: Միջնակարգ կրթությունը ստացել է Ներսիսյան, Բերբերյան, Կեդրոնական վարժարաններում: 1896թ մեկնել է Եվրոպա, ապա հաստատվել Եգիպտոսում: Որպես խմբագիր աշխատել է Կահիրեում եւ Բեյրութում` միաժամանակ թղթակցելով արեւմտահայ մի շարք պարբերականների հետ:1905թ հիմնել է "Շիրակ” պարբերականը` համախմբելով ժամանակի բոլոր հայ գրողներին:Աբդուլ-համիդյան բռնապետության անկումից հետո Թեքեյանը վերադարձել է ծննդավայր Պոլիս, որտեղ էլ շարունակել է "Շիրակ”-ի ստեղծագործական կյանքը: 1914թ Վահանը կրկին Եգիպտոս է մեկնել եւ ի բարեբախտություն իրեն` չի ենթարկվել Օսմանյան կայսրության իրականացրած հայերի կոտորածին: Տարիներ անց կրկին վերադարձել է Պոլիս` շարունակելու գրական ստեղծագործական գործունեությունը: Որպես խմբագիր աշխատել է "Ժողովրդի ձայն” թերթում: Հետո ղեկավարել է Կեդրոնական վարժարանը: Պոլսո քաղաքակա ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 1183 | Добавил: Admin | Дата: 19.10.2009 | Комментарии (0)


Հայ արձակագիր, կինոդրամատուրգ , թարգմանիչ եւ հասարակական գործիչ Ակսել Ստեփանի Բակունցը (իսկական անունը Ալեքսանդր Ստեփանի Թորոսյան) ծնվել է 1899թ հունիսի 13-ին` Գորիսում` գյուղացու ընտանիքում: Նախ կրթվել է գյուղի ծխական դպրոցում, հետո շարունակել է ուսանել Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում (1910թ): 1918-23թթ սովորել է Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտում: Վերադառնալով հայրենիք` որպես գյուղատնտես աշխատանքի է անցել Զանգեզուրի շրջանում:1912թ-ից Բակունցը որպես մանկավարժ աշխատել է Լոր գյուղի դպրոցում ` զուգահեռ հոդվածներ է գրել թերթերում եւ ամսագրերում: Հետո իրեն լրիվ նվիրել է գրականությանը` պատկերելով հայ ժողովրդի տառապալից անցյալն ու լավի ակ ... Կարդալ ավելին

Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 2253 | Добавил: Admin | Дата: 19.10.2009 | Комментарии (0)


20-րդ դարի կինոմատոգրաֆիայի խոշորագույն լեգենդ, Հայաստանի (1990թ) եւ Ուկրաինայի (1990թ) ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովը (իսկական անունը Սարգիս Հովսեփի Փարաջանյան) ծնվել է 1924թ-ի հունվարի 9-ին, Թբիլիսիում` հայի ընտանիքում:Նրա աշխատանքներում վառ կերպով արտահայտված է Կովկասի (ուր ինքը մեծացել է) էթնիկ բազմազանությունը:Երգ ու կինոարվեստ ուսումնասիրելուց հետո Փարաջանովը 1945թ-ին ընդունվել Մոսկվայի կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը: Նրան դասավանդել են Իգոր Սավչենկոն, Ալեքսանդր Դովժենկոն, Միխայիլ Ռոմը եւ այլոք: Ուսումն ավարտեուց հետո Դովժենկոյի ստուդիայում աշխատել է որպես ռեժիսորի օգնական: ... Կարդալ ավելին

Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 1339 | Добавил: Admin | Дата: 19.10.2009 | Комментарии (0)


Հայազգի մեծ դերասան եւ գրող Վահրամ Փափազյանը ծնվել է 1888թ` Պոլսում: Սովորել է Գատը գյուղի դպրոցում: Ապա ուսումը շարունակել է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում, որն ավարտելուց հետո` Միլանի գեղարվեստի ակադեմիայում:Փափազյանն իր դերասանական կարիերան սկսել է 1907թ-ից` սկզբում խաղալով Ստամբուլի թատրոններում, ապա իտալական շրջիկ թատրոնում, իսկ հետո շարունակել Փարիզի բեմերում: 1922թ եկել է Հայրենիք եւ աշխատանքի անցել պետական թատրոնում: Այնուհետեւ աշխատել է Բաքվի եւ Թբիլիսիի թատրոններում: Խաղացել է Ռուսաստանի բազմաթիվ բեմերում: Խորհրդային Միության տարիներին համարվել է Շեքսպիրյան հերոսների լավագույն մարմնավորողը` հատկապես փայլել է Օթելլոյի եւ Լիր արքայի դերակատարումներով:1954թ վերահաստատվել է Հայաստանում եւ մինչեւ մահ խաղացել է Երեւանի Սունդուկյանի անվան թատրոնում` համարվելով բեմի աստղը: Փափազյանը նաեւ հեղինակե ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 1446 | Добавил: Admin | Дата: 19.10.2009 | Комментарии (0)


Հայ փայլուն շախմատիստ, միջազգային գրոսմայստեր, Հայաստանի հավաքականի կազմում 2006թ թուրինյան եւ 2008թ դրեզդենյան օլիմպիադաների չեմպիոն Գաբրիել Էդուարդի Սարգսյանը ծնվել է 1983թ փետրվարի 3-ին` Երեւանում:Շախմատ խաղալ սկսել է դեռ շատ փոքր հասակից:1996թ տաղանդավոր Գաբրիել Սարգսյանը դարձել է շախմատի աշխարհի պատանեկան առաջնության, իսկ 1998թ` Եվրոպայի առաջնության չեմպիոն:2000թ եւ 2003թ նվաճել է շախմատի Հայաստանի առաջնության չեմպիոնի տիտղոսը:
Գաբրել Սարգսյանը փառահեղ հաղթանակ է տարել նաեւ 2006թ Ռեյկավիկում եւ Դուբայում կայացած մրցաշարերում:2007թ մասնակցել եւ հաղթել է Իսպանիայի Զաֆրե քաղաքում անցկացված Ruy Lopez ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 993 | Добавил: Admin | Дата: 19.10.2009 | Комментарии (0)


Կաննի կինոփառատոնի քառակի, կանադական "Ջինի"-ի յոթակի եւ միջազգային կինոմրցույթների բազմակի մրցանակակիր, կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը ծնվել է 1960թ-ի հուլիսի 19-ին, Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում` նկարիչների ընտանիքում:Փոքրիկին Ատոմ են անվանել ի պատիվ Եգիպտոսի առաջին միջուկային ռեկատորի շինարարական աշխատանքների ավարտին: 1963թ-ին Ատոմի ծնողները Կահիրեից տեղափոխվել են Կանադա, ուր իրենց Եղոյան ազգանունը փոխել են Էգոյանի:Ատոմի որոնումները, թե ինչու է ընտանիքը ձուլվել կանադական հասարակությանը եւ պայքարը հոր հետ, ստիպել են ապագա ռեժիսորին հերքել իր ընտանիքի հայկական մշակույթը: Սակայն տարիներ անց, երբ ընդունվել է Տորոնտոյի համալսարան (Միջազգային հարաբերություններ եւ երաժշտություն բաժինը), սկսել է ուսումնասիրել հայոց պատմությունը: Այդ տարիներին էլ հանդիպել է Անգլիական եկեղեցու քահանա ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 1027 | Добавил: Admin | Дата: 19.10.2009 | Комментарии (0)


Հայտնի հայ դիրիժոր Օհան Դուրյանը ծնվել է 1922 թ սետեմբերի 8-ին` Երուսաղեմում: Դիրիժորություն եւ երգահանություն ուսանել է տեղի դպրոցներում: Դեռ շատ երիտասարդ հասակից համերգային շրջագայությունների է մեկնել Եվրոպա:Մինչեւ 1950-ականները ղեկավարել է Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախումբը:Չհարմարվելով Խորհրդային հասարակարգերին` Դուրյանը բնակություն է հաստատել Եվրոպայում: 1962-69թթ որպես դիրիժոր հանդես է եկել Լայպցիգի օպերային թատրոնում եւ Լայպցիգի Գևանդհաուսի նվագախմբում: Նրանց հետ միասին Դուրյանը մասնակցել է ավելի քան 19 համերգի, որոնք շռնդալի հաջողություններ են գրանցել: Համերգներից եւ ոչ մեկի ժամանակ չի օգտագործվել պարտիտուր եւ դիրիժորական փայտիկ: ... Կարդալ ավելին

Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 1161 | Добавил: Admin | Дата: 19.10.2009 | Комментарии (0)


Հայտնի հայ լրագրող, մտավորական, Թուրքիայում հրատարակվող միակ երկլեզու "Ակոս" շաբաթաթերթի գլխավոր խմբագիր, Թուրքիայի հայ համայնքի ականավոր ներկայացուցիչ Հրանտ Դինքը ծնվել է 1954թ սեպտեմբերի 15-ին` Մալաթիայում:Դեռ փոքր երեխա էր, երբ ընտանիքը տեղափոխվել է Ստամբուլ: Մեկ տարի անց ծնողները բաժանվել են` Հրանտին եւ եղբայրներին թողնելով անօթեւան: Դինքի պապը տղաներին հայկական որբանոց է տարել: Հաջորդ 10 տարներին որբանոցը Հրանտի տունն է դարձել: Ստամբուլի արվարձաններից մեկում` Թուզլայում որբանոցը ամառային ճամբարներ է կազմակերպել, որոնք մեծ կարեւորություն են ունեցել երեխաների, իսկ Հրանտի համար առավել եւս, քանի որ այնտեղ է հանդիպել իր ապագա կնոջը:1984թ թուրքական կառավարության հրամանով ճամբարը փակվել է եւ այդ հանգամանքը դարձել է պատճառներից մեկը, որ հետագայում Դինքը պաշտպանի հայկական համայն ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 1195 | Добавил: Admin | Дата: 19.10.2009 | Комментарии (0)


Նշանավոր հայ մաթեմատիկոս, գիտության ականավոր գործիչ, գիտնական, ֆունկցիաների մոտավորության տեսության հեղինակ Սերգեյ Նիկիտայի Մերգելյանը ծնվել է Ծնվել է 1928 թ Ղրիմի Սիմֆերոպոլ քաղաքում: Ընտանքիը Հայաստան է տեղափոխվել Մեծ Հայրենականն սկսվելուն պես՝ 1941-ին: Հաճախել է Մռավյանի անվան դպրոցը, ուր ուսանելու ժամանակ տարբերվում էր մյուսներից եւ իր մտավոր հզոր կարողությունների շնորհիվ դպրոցն ավարտել է սահմանված տարիքից շուտ: Անմիջապես ընդունվել է Երեւանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ եւ 3 տարում ավարտել է համալսարանի հնգամյա կրթական ծրագիրը: Ուսանողական տարիներին Մերգելյանը գրել է առաջին գիտական աշխատությունը: Համալսարանական կրթությունն ստանալուց հետո ընդունվել է ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիային կից Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտը: Շատ կարճ ժամանակում ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 2027 | Добавил: Admin | Дата: 19.10.2009 | Комментарии (0)


Նշանավոր հայ կինոբեմադրիչ եւ գրող Հենրիկ Սուրենի Մալյանը ծնվել է 1925թ սեպտեմբերի 30-ին` Վրաստանի Թելավի քաղաքում:1942-45թթ Թբիլիսիի գործարանում աշխատել է որպես նկարիչ-մոդելավորող: 1951թ ավարտել է Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: 1951-54թթ ղեկավարել է Հայաստանի մի շարք թատրոններ: 1953թ ավարտել է Մոսկվայի թատերական ինստիտուտը: 1954թ-ից աշխատել է “Հայֆիլմ՚ կինոստուդիայում, որտեղ էլ ծնվել են նրա հանճարեղ ֆիլմերը` “Ճանապարհ դեպի կրկես” (1963թ), “Նվագախմբի տղաները” (1961թ), “Եռանկյունի” (1967թ), “Մենք ենք մեր սարերը” (1970թ), “Նահապետ” (1977թ), “Կտոր մը երկինք” (1980թթ), “Գիքոր” (1982թ) եւ այլն: “Նահապետ” ֆիլմը 1978թ ներկայացվել է “Կանն”-ի կինոփառատոնին:1980թ կինոգործիչը հիմնադրել է “Հ ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 1180 | Добавил: Admin | Дата: 19.10.2009 | Комментарии (0)


Հայ մեծ զորավար, Ազգային հերոս, Հայ Ազատագրական շարժման առաջնորդներից Անդրանիկ Թորոսի Օզանյանը (հայտնի է նաեւ Անդրանիկ Փաշա, Զորավար Անդրանիկ), ծնվել է 1865թ Շապին Գարահիսար քաղաքում: Սկզբնական ուսումը ստանցել է Մուշեղյան վարժարանում, որն ավերտելուց 1 տարի անց բանտարկվել է` հայերին ահաբեկող ժանդարմին ծեծելու համար: Սակայն Անդրանիկին հաջողվել է փախնել բանտից եւ անցնել Կոստանդնուպոլիս, որտեղից էլ Արեւմտյան Հայաստան: Այնտեղ անցնելով Աղբյուր Սերոբի պարտիզանական ջոկատի շարքերը` դարձել է թուրքական զորքերի դեմ կռվող հայ պարտիզանական մի քանի զորախմբերիի հրամանատարը: 1902-1904թթ Անդրանիկի ղեկավարած ջոկատները թուրքական եւ քրդական զորքերի դեմ մարտնչում էին Սասունում, Տարոնում եւ Վասպուրականում: Դրանից հետո Անդր ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 6036 | Добавил: Admin | Дата: 19.10.2009 | Комментарии (1)


 Հայ ազգային հերոս, ֆիդայի, քաղաքական եւ ռազմական հմուտ գործիչ, Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ Դրաստամատ Կանայանը (ավելի հայտնի է Դրո անվամբ) ծնվել է 1884թ մայիսի 31-ին` Իգդիրում եւ այնտեղ էլ ստացել է նախնական կրթությունը:Ավելի ուշ հայրը տղային տեղափոխել է Երեւանի գիմնազիա, որտեղ էլ Դրոն անցել է դպրոցի երիտասարդական գաղտնի շարժման շարքերը, որը դեմ էր Ցարական կառավարությանը եւ նպաստում էր Հայ ազգային ազատագրական շարժմանը: 1903թ-ից անդամագրվել է Հայ Հեղափոխական Դաշնակցությանը:Առաջին Աշխարհամարտի ժամանակ եղել է Հայ կամավորական 2-րդ ջոկատի հրամանատարը: Նա հմուտ ռազմական գործչի համբավ է ձեռք բերել Օսմանյան բանակի դեմ "կովկասյան օպերացիա"-ն հաջողությամբ իրականացնելու համար:1918թ մայիսին գլխավորել է Բաշ-Ապարանի հերոսամարտը:1918-20թթ զբաղեցրել է նորանկախ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնը ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 1563 | Добавил: Admin | Дата: 19.10.2009 | Комментарии (0)


Խորհրդային Միության հայտնի հայ հետախույզ, ԽՍՀՄ ՊԱԿ-ի (պետանվտանգության կոմիտե) գնդապետ, Խորհրդային Միության հերոս, կենդանի լեգենդ Գեւորգ Վարդանյանը ծնվել է 1924թ փետրվարի 17-ին` Դոնի-Ռոստովում: 1930թ Վարդանյանների ընտանիքը տեղափոխվել է Իրան:Գեւորգ Վարդանյանի հայրը կապված էր ռուսական ներքին հետախուզության հետ եւ հոր ցանկությամբ տղան դարձավ հետախույզ: Ընդամենը 16 տարեկան պատանի էր, երբ կյանքը խորհրդային հետախության հետ կապեց Գեվորգ Վարդանյանը: 1940թ-ից ղեկավարում էր հատուկ խումբը, որն զբաղվում էր Թեհրանում եւ այլ քաղաքներում ֆաշիստ գործակալների եւ գերմանացի հետատխույզների բացահայտմամբ:Երկու տարում նրա խումբը բացահայ ... Կարդալ ավելին

Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 1746 | Добавил: Admin | Дата: 19.10.2009 | Комментарии (0)


Հայտնի շախմատիստ եւ շախմատային կոմպոզիտոր, շախմատի առաջին հայ սպորտի ԽՍՀՄ վարպետ 1936թ, ապա միջազգային կարգի սպորտի վարպետ 1950թ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ 1956թ, ինչպես նաեւ ԽՍՀՄ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչ 1968թ, ԽՍՀՄ եւ միջազգային կարգի ժյուրի, Հայաստանի բազմակի եւ ԽՍՀՄ տասակի չեմպիոն, Անդրկովկասի չեմպիոն 1935թ Հենրի Մովսեսի Գասպարյանը (հետագայում ազգանունը փոխվեց Կասպարովի) ծնվել է 1910թ փետրվարի 27-ին Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսում: Ուսում ստացել է հաղորդակցության եւ ճանապարհների կովկասյան ինստիտուտում 1926-31թթ: 1946թ արժանացել է շախմատի կոմպոզիցիայի ԽՍՀՄ սպորտի վարպետի, 1960թ միջազգային վարպետի կոչման եւ 6 անգամ ճանաչվել է շախմատի կոմպոզիցիայի ԽՍՀՄ չեմպիոն:Հեղինակել է ավելի քան 400 էտյուդներ: Մահացել է 1995թ փետրվարի 18-ին Թիֆլիսում:
< ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 925 | Добавил: Admin | Дата: 19.10.2009 | Комментарии (0)


Հայ առաջատար շախմատիստ, միջազգային գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի նոկ-աուտ համակարգով աշխարհի առաջնության չեմպիոն (1999թ), ինչպես նաեւ Հայաստանի հավաքականի կազմում 2006թ թուրինյան եւ 2008թ դրեզդենյան օլիմպիադաների չեմպիոն Վլադիմիր Էդուարդի Հակոբյանը ծնվել է 1971թ դեկտեմբերի 7-ին` Բաքվում:Շախմատ խաղալ Վլադիմիրին սովորեցրել է հայրը, երբ տղան 5 տարեկան էր: Տաղանդավոր մանուկն ընդամենը 8 տարեկանում Լիտվայում մասնակցել է շախմատային մրցաշարի եւ տպավորիչ հաղթանակ է տարել` բոլոր պարտիաներում պարտության մատնելով հակառակորդներին: Վլադիմիր Հակոբյանը ավարտել է Բոդվինիկ-Կասպարովի անվան շախմատի դպրոցը:14 տարեկանում մասնակցել է Արգենտինայում անցկացվող մինչեւ 16 տարեկանների աշխարհի պատանեկան առաջնությանը: Այդ մրցաշարից առաջ, նրա ուսուցիչները` Կասպարովն ու Բոդվինիկն այսպես են արտահայտվել Հակոբյանի մասին ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 1628 | Добавил: Admin | Дата: 19.10.2009 | Комментарии (0)


Մեծանուն հայ պոետ Եղիշե Չարենցը (իսկական անունը Եղիշե Աբրահամի Սողոմոնյան), ծնվել է 1897թ մարտի 25-ին` Կարս քաղաքում` բազմազավակ հայի ընտանիքում:1908թ Չարենցն ընդունվել է Կարսի վարժարան, ուր 1910թ դպրոցական “Գարուն” խորագրով ալմանախում հրատարակվել են տարվա եղանակներին նվիրված նրա բանաստեղծությունները: Ստանալով հնգամյա կրթություն` արդեն ձեւավորվող պոետն իր գիտելիքները հարստացրել է անդադար կարդալու միջոցով:1914թ Կարսում լույս է տեսել գրողի “Չարենց” գրական կեղծանունով “Տխուր ու գունատ աղջկա 3 երգերը…” բանաստեղծությունների ժողովածուն: Ազգային ազատագրական պայքարն եւ Առաջին Աշխարհամարտը երիտասարդ Չարենցի մեջ սպանում են պատանեկան երազները: Նա կամավորական է գրվում եւ միանում Արեւմտյան Հայաստանը զա ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 1554 | Добавил: Admin | Дата: 19.10.2009 | Комментарии (0)

 null
Հայ դրամատուրգ, թատերագետ, հասարակական գործիչ Գաբրիել Մկրտումի Սունդուկյանը ծնվել է 1825թ հունիսի 29-ին` Թիֆլիսում: Նախնական կրթությունը (1832-37թթ) ստացել է Շահան-Ջրպետյանի անվան դպրոցում` մայրենիից բացի սովորելով տարբեր օտար լեզուներ: 1838-40թթ ուսումը շարունակել է Արզանյանների պանսիոնում, իսկ 1840-46թթ` Թիֆլիսի ռուսական գիմնազիայում: Ավարտելուց անմիջապե հետո ընդունվել է Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը:Համալսարանն ավարտելով` պաշտպանել է թեկնածուական թեզը եւ կարճ ժամանակով պաշտոնավարել Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, ապա որպես թարգմանիչ աշխատել ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 5838 | Добавил: Admin | Дата: 19.10.2009 | Комментарии (1)


Հայ մեծ պոետ, հասարակական գործիչ եւ Գիտությունների Ազգային Ակադեմիայի ակադեմիկոս Սիլվա Կապուտիկյանը ծնվել է 1919թ հունվարի 20-ին Երեւանում: Ավարտել է պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը, ուսումը շարունակել Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտում: Նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն լույս է տեսել 1944թ: Հայերեն եւ ռուսերեն լեզուներով ստեղծագործությունների ավելի քան 60 հավաքածու է հրատարակել Կապուտիկյանը: 1975-80թթ հանդիսացել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր:Արժանացել է մի շարք գրական մրցանակների: Քեմբրիջի աշխարհագրական միջազգային ինստիտուտը 1998թ նրան “Տարվա կին” է հռչակել: 1989թ Հռոմում Կապուտիկյանը պարգեւատրվել է “Nosside”-ի միջազգային մրցանակով: Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բանաստեղծուհուն պարգեւատրել է ՀՀ ամենաբարձր կարգի` Սբ. Մեսր ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 1368 | Добавил: Admin | Дата: 19.10.2009 | Комментарии (0)


Իսկական անունը` Քերովբե Ալիշանյան Պետրոս-Մարգարի:Հայ բանաստեղծ, պատմաբան, աշխարհագրագետ, թարգմանիչ:Վենետիկի միաբանության անդամ: Ավարտելով Մխիթարյանների դպրոցը, աշխատել է Վենետիկի Ռափայելյան վարժարանում, այնուհետև Փարիզի Մուրադյան վարժարանում:Եղել է ֆրանսիական ակադեմիայի Պատվո լեգիոնի դափնեկիր, Ենայի փիլիսոփայական ակադեմիայի պատվավոր անդամ և դոկտոր, անդամակցել իտալական և ռուսական գիտական ընկերությունների:Ալիշանը նախատեսել էր գրել պատմական Հայաստանի բոլոր 15 նահանգների մասին պատմա-աշխարհագրական բնույթի աշխատություններ: Շարքի առաջին գործն է «Շիրակը», որտեղ Ալիշանը, բնավ Հայաստանում չլինելով, համգամանալից քննության է ենթարկել այդ գավառի պատմությունն ու աշխարհագրությունը:Նա մասնագիտական մանրակրկիտությամբ տաղագրել է Հայաստանի պատմական նահանգն ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 1000 | Добавил: Admin | Дата: 19.10.2009 | Комментарии (0)


Հայ անվանի արվեստագետ, Հայաստանի ժողովրդական նկարիչ, ժամանակակից հայկական գրքային գրաֆիկայի հիմնադիր Հակոբ Կոջոյանը ծնվել է 1883թ Ախլցխայում: Ապաագ նկարիչի մանկությունն անցել է Վլադիկավկազում, ուր նա սովորել է քաղաքային ուումնարանում:16 տարեկանում ընդունվել է Մոսկվայի քանդակագործ Պրուսովի անվան արվեստանոց, որն ավարտելու հետո 1890-ականների սկզբին ընդունվել է Մյունխենի նկարիչ Անտոն Աշբեի Գեղարվեստական ստուդիան: Գերմանիայում ուսանած տարիներին Կոջոյանը լայն հնարավորություն է ունեցել ծանոթանալ լեգենդար նկարիչների աշխատանքների եւ զուգահեռներ անցկացնել նոր սերնդի ներկայացուցիչների գործերի միջեւ:1905թ ընդունվել է Մյունխենի Գեղարվեստական ակադեմիա եւ 1907թ ավարտելով այն մեկնել Փարիզ եւ 2 տարի բնակվել այնտեղ:Կոջոյանի գործունեությունը լայն ընդգրկում է ունեցել` գրաֆիկա, գեղանկար, կիրառակ ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 3180 | Добавил: Admin | Дата: 19.10.2009 | Комментарии (0)

Copyright www.freebooks.do.am "ՀամաՀայկական Էլեկտրոնային Գրադարան"© 2008-2010 Արգելվում է առանց կայքի ադմինիստրացիայի թույլատվության կայքի նյութերի օգտագործումը այլ նպատակներով: