Բոլոր ժամանակների մեծագույն պոետներից Պարույր Ռաֆայելի Ղազարյանը (հայտնի է իր գրական` Պարույր Սեւակ անվամբ) ծնվել է 1924թ հունվարի 24-ին` Արարատի մարզի Չանախչի գյուղում: Պարույրը գրել ու կարդալ գիտեր դեռ 4-5 տարեկանում: Դպրոց սկսել է հաճախել 5 տարեկանից: Գրելու փորձեր արել է դեռ 11 տարեկանում:Սեւակ գրական կեղծանամբ (ի հիշատակ Ցեղասպանության զոհ դարձած Ռուբեն Սեւակի) նա ստորագրվել է հրատարակված իր առաջին իսկ բանաստեղծությունների տակ: 1940թ գերազանց առաջիմությամբ ավարտելով դպրոցը` ընդունվել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Իսկ 1950-55թթ ուսանել է Մոսկվայի Գորկու անվան գրականության ինստիտուտում: Ավարտելուց հետո 4 տարի դասավանդել է նույն բուհում:Սեւակն ամուսնացել է իր համակուրսեցու` Մայա Ավագյանի հետ: Շատ չանցած ծնվել է նրանց առաջնեկը` Հրաչյան: Բաժանվելով Մայայից` Սեւակն ամուսնացել է Նելլի Մենաղարիշվիլու հետ, ով նրան որդի է ծնել` Արմենին: 1963-71թթ եղել է Մ. Աբեղյանի գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող,1966թ-ից Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար:1970թ պաշտպանել է դիսերտացիան` ստանալով բանասիրական գիտությունների դոկտորի կոչում:Մահացել է 1971թ հունիսի 17-ին` ավտովթարից եւ թաղվել հայրենի գյուղում:Հայտնի գործերից են` “Սայաթ Նովա”, “Անլռելի զանգակատուն”, “Եռաձայն պատարագ” պոեմները, “Մոր ձեռքերը”, “Մարդ էլ կա մարդ էլ’, “Մենք քիչ ենք, բայց հայ ենք” բանաստեղծությունները:
|