ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆ
Այլ Բաժիններ
ԾՐԱԳՐԵՐ/ПРОГРАММЫ
ԱՄՍԱԳՐԵՐ/ЖУРНАЛЫ
ՔԱՐՏԵԶՆԵՐ/КАРТЫ
ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐՈՎ/ВИДЕО ПО ИСТОРИИ АРМЕНИИ
ՀՂՈՒՄՆԵՐ/ЛИНКИ


Մուտքի Ձև


Ask To PanArmenian Library
Որոնել կայքում/Search in site

 
200
Բաժնի կատեգորիաները
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ [2]
ԿՐՈՆ [1]
ԽՈՀԱՆՈՑ [1]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ [21]
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [22]
ԱՐՑԱԽ [10]
ՀԱՅԱՍՏԱՆ [5]
ՄԵԾԵՐԸ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ [18]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ [46]
ԵՐԵՎԱՆ [1]
ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ [107]


Արխիվ


Для красивого отображения Облака
необходим
Adobe Flash Player 9
или выше
Скачать Adobe Flash Player

Մեր Հարցումը
Ի՞նչ գրքեր կառաջարկեիք թվայնացնել։
Ընդհանուր: 3158


Վիճակագրություն

Կայքում են : 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0


Նորաձևություն

Haircuts 2013

Google PR

Ողջունում ենք Ձեզ, Гость · RSS 29.03.2024, 02:27
Գլխավոր » 2009 » Հոկտեմբեր » 19 » ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՕՐԲԵԼՅԱՆ
21:27
ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՕՐԲԵԼՅԱՆ

Հայազգի կոմպոզիտոր եւ երաժշտագետ Կոնստանտին Օրբելյանը ծնվել է 1928թ հուլիսի 29-ին Արմավիր քաղաքում:Երաժշտական ունակությունները տղայի մոտ ի հայտ են եկել դեռ մանուկ հասակում: Շնորհալի փորիկին ծնողներն ուղարկել են Բաքվի կոնսերվատորիային կից տաղանդավոր երեխաների համար նախատեսված երաժշտական հատուկ դպրոցը: Դժբախտաբար նա շատ քիչ է սովորել այնտեղ:   Օրբելյանի ծնողները դարձել են ստալինյան արյունալի բռնությունների զոհը: Հորը ձերբակալել են 1936թ, ապա գնդակահարել, իսկ մորը 2 տարի անց ձերբակալել, ապա ուղարկել են ստալինյան ճամբար: Տղաները մնացել են մենակ եւ դարձել "ազգի դավաճանների զավակներ":Կոնստանտինին հեռացրել են դպրոցից եւ եղբայրները մեծ քաղաքից տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղի փոքրիկ գյուղերից մեկը:1942թ ավիացիոն կորպուսի ջազային խմբում Կոնստանտինին որպես դաշնակահար եւ ակարդիոնահար աշխատանքի են ընդունել: Որոշ ժամանակ անց պատանին ռազմական օրկեստրի հետ միասին համերգներով սկսել է հադես գալ Երեւանում: Հայաստանի ջազ երաժիշտները ի դեմս Օրբելյանի իրենց համար նոր տաղանդ են բացահայտում այդ համերգների ժամանակ եւ տղային հրավիրեցին նվագելու Հայաստանի էստրադային նվագախմբում: Այդ ժամանակ էլ դրվում է Օրբելյան արտիստի ապագա ստեղծագործական փայլուն կարիերայի ամուր հիմքը:1945թ-ից Օրբելյանն ուժերը փորձում է նաեւ երգահանության ասպարեզում եւ բավական լուրջ հաջողություննր է գրանցում: Օրկեստրի համար վերամշակում էր ժողովրդական երգերը, ինչպես նաեւ ստեղծում էր նոր մեղեդիներ: Առաջին գործերից է Օրորոցայինը: Հայազգի մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի արվեստը Օրբելյանի համար ուղեցույց է դարձել դեպի երաժշտական մեծ աշխարհ:1952թ Օրբելյանը հեռացել է էստրադային օրկեստրից եւ ընդունվել Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան, որն ավարտելուց հետո ընդունվել է Երեւանի պետական կոնսերվատորիա: 1955թ հայ կոնմպոզիտորը փորձել է ուժերը մեկ այլ ասպարեզում` գրելով "Սիրտը երգում է" ֆիլմի երաժշտությունները, որոնք բոլորն էլ հիթեր են դարձել:1956թ Օրբելյանը հրավիրվեւմ է ղեկավարելու Հայաստանի էստրադային նվագախումբը: Երկար մտածելուց հետո, համաձայնում է` դառնալով խմբի դիրիժորն եւ գեղարվեստական ղեկավարը: Հատուկ օրկեստրի համար գրել է Դիլիջան, Համերգային ջազ-քայլերգ պիեսները:1957թ Օրբելյանը դարձել է ԽՍՀՄ կոմպոզիտորների միության անդամ: 1962թ Մոսկվայում անցկացվող ԽՍՀՄ երիտասարդ կոմպոզիտորներ մրցույթի հաղթող ճանաչվել է Օրբելյանը: 1969թ գրել է "Անմահություն" բալետը: Օրբելյանի ղեկավարած օրկեստրը համարվում էր լավագույնը Եվրոպայում եւ առաջինն էր հայտնիների շարքում, որ համերգներով հանդես է եկել ջազի հայրենիք ԱՄՆ-ի ավելի քան 25 խոշոր քաղաքներում:Հայկական ջազի պատվին ՄԱԿ-ում ընդունելություն էր կազմակերպվել, որին ներկա էին ջազի ամերիկյան աստղերը: Նա 36 տարի գլխավորել է հայ էստրադային անսամլը:Նրա հայտնի երգերը բազմաթիվ կատարողների ներկայացմամբ արժանացել են մի շարք մրցանակների` "Երգել, նշանակում է ապրել", "100 երջանիկ ժամեր", "Շնորհակալություն կյանքին", "Սերը չի ծերանում", "Դու այն չէս, ով պետք է ինձ", "Հիշեք" եւ այլն: 1979թ ԽՍՀՄ երաժշտական արվեստի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար Օրբելյանին շնորհվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչում:1992թ Օրբելյանը մեկնել է ԱՄՆ եւ բնակություն հաստատել Սան-Ֆրանցիսկոյում:Ներկայումս ապրում եւ ստեղծագործում է Լոս-Անջելեսում:
Կատեգորիա: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Դիտումներ: 1029 | Ավելացրել է: Admin | Վարկանիշ: 0.0/0
Ընդհանուր մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն կայքում գրանցվածները:
[ Գրանցում | Մուտք ]
Copyright www.freebooks.do.am "ՀամաՀայկական Էլեկտրոնային Գրադարան"© 2008-2010 Արգելվում է առանց կայքի ադմինիստրացիայի թույլատվության կայքի նյութերի օգտագործումը այլ նպատակներով: