Մեծ Հայրենականի հերոս, հայ մարշալ Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանը ծնվել է 1906թ-ի փետրվարի 18-ին` Գանձակուի Չարդախլու գյուղում:1925թ-ին զինվորականան ծառայության է անցել Կարմիր բանակի շարքերը: 1929թ-ին ավարտել է հետեւակային ռազմական դպրոցը / military infantry school/: 1939-1940թթ մասնակցել է ռուս-ֆիննական պատերազմին: Մեծ Հայրենականի ժամանակ (1941թ հունիսից 1942թ ապրիլ) ղեկավարել է հրաձգային գունդը: 1942թ-ի սեպտեմբերից զրահատանկային դիվիզիայի հրամանատարն էր: Դնեստրի գետանցման ժամանակ ցուցաբերած ռազմական ճարպկության համար Բաբաջանյանը պարգեւատրվել է ԽՍՀՄ ամենաբարձր ռազմական տիտոսով` "Սովետական Միության հերոսի" պատվավոր կոչումով:1944-45թթ ղեկավարել է պաշտպանական զրահավոր կորպուսը: 1948թ-ին ավարտել է ռազմական ակադեմիայի գլխավոր շտաբը եւ նշանակավել կարեւոր կետերի հրամանատար:1956թ-ի նոյեմբերին, երբ Խորհրդային զորքերը ներխուժեցին Բուդապեշտ եւ ճնշեցին հունգարական հեղափոխությունը, Բաբաջանյանը ղեկավարում էր Զրահատանկային 8-րդ դիվիզիան:1959թ-ին նշանակվել է Օդեսայի Ռազմական Օկրուգի գլխավոր հրամանատար: 1967-69թթ ղեկավարել է Խորհրդային Միության մարշալ Մալինովսկու անվան զրահատանկային զորքերի ակադեմիան, իսկ 1969թ-ի մայիսից` ԽՍՀՄ տանկային ուժերը: Բաբաջանյանը եղել է նաեւ ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի 6-րդ եւ 7-րդ գումարման խորհրդարանների պատգամավոր: Հայ զինվորական գործիչը 3 անգամ պարգեւատրվել է Լենինի, 4 անգամ Կարմիր Դրոշի, 2 անգամ Սուվորովի, Կուտուզովի, Մեծ Հայրենականի, 2 անգամ Կարմիր Աստղ-ի, 2 անգամ Լեհական շքանշաններով, ինչպես նաեւ բազմաթիվ մեդալներով:Մահացել է 1977թ նոյեմբերի 1-ին:
|