ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆ
Այլ Բաժիններ
ԾՐԱԳՐԵՐ/ПРОГРАММЫ
ԱՄՍԱԳՐԵՐ/ЖУРНАЛЫ
ՔԱՐՏԵԶՆԵՐ/КАРТЫ
ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐՈՎ/ВИДЕО ПО ИСТОРИИ АРМЕНИИ
ՀՂՈՒՄՆԵՐ/ЛИНКИ


Մուտքի Ձև


Ask To PanArmenian Library
Որոնել կայքում/Search in site

 
200
Բաժնի կատեգորիաները
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ [2]
ԿՐՈՆ [1]
ԽՈՀԱՆՈՑ [1]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ [21]
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [22]
ԱՐՑԱԽ [10]
ՀԱՅԱՍՏԱՆ [5]
ՄԵԾԵՐԸ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ [18]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ [46]
ԵՐԵՎԱՆ [1]
ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ [107]


Արխիվ


Для красивого отображения Облака
необходим
Adobe Flash Player 9
или выше
Скачать Adobe Flash Player

Մեր Հարցումը
Կարդացե՞լ եք ամբողջական թվային գոնե մեկ գիրք։
Ընդհանուր: 1794


Վիճակագրություն

Կայքում են : 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0


Նորաձևություն

Haircuts 2013

Google PR

Ողջունում ենք Ձեզ, Гость · RSS 23.04.2024, 23:28
Գլխավոր » 2009 » Հոկտեմբեր » 19 » ՀՈՎՀԱՆՆԵՍ ԻՍԱԿՈՎ
21:27
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԻՍԱԿՈՎ
 null
Հայ զինհրամանատար, գիտնական, գրող, Խորհրդային Միության ռազմածովային նավատորմի ադմիրալ, Խորհրդային Միության հերոս Հովհաննես Ստեփանի Իսակովը ծնվել է 1894թ օգոստոսի 22-ին` Կարսի շրջանի Հաջիկհենդ գյուղում` երկաթուղային բանվորի ընտանիքում:Իսակովը պատկանում է այն մարդկանց թվին, որոնց կյանքն անհամեմատ ավելի հարուստ է, քան նրանց մասին հյուսված լեգենդները:  Մեծ է նրա ավանդը Խորհրդային նավատորմի` հատկապես Երկրորդ Աշխարհամարտի ժամանակ Բալթիկ եւ Սեւ ծովերի նավատորմերի ստեղծման գործում:Ռազմական գործչից բացի, Իսակովը նաեւ գրող էր: 1958թ-ից Խորհրդային Միության Գիտությունների Ակադեմիայի օվկիանոսագիտության կոմիտեի անդամ է եղել, իսկ 1967թ-ից` Հայաստանի ԳԱԱ պատվավոր անդամ:Նախ սովորել է Թիֆլիսի վարժարանի մաթեմատիկայի եւ գիտության բաժնում: 1913թ ընդունվել է Սանկտ-Պետերբուրգի տեխնոլոգիական ինստիտուտը:1917թ Իսկակովը մեկնել է Պետրոգրադ եւ ընդունվել ծովային դպրոց: Ավարտելով` ստացել է սպայի կոչում: Ռուսական հեղափոխությունից հետո ծառայությունը շարունակել է Բալթիկ ծովի նավատորմում, ուր ծառայել է "Իզյասլավ", "Ռիգա", "Կոբչիկ" ռազմական նավերի վրա: 1918թ` մինչեւ Բրեստ-Լիտովսկի համաձայնագրի կնքումը մասնակցել է գերմանական նավատորմի դեմ մղված բազմաթիվ մարտերին:1920թ-ից տեղափոխվել է Կասպից ծով եւ ծառայել որպես "Դյատելնըստ" հեծելավաշտային ականակիրի հրամանատար: 1922-23թթ ղեկավարել է Սեւ ծովի կապի եւ հետաքննության ծառայության հարավային ստորաբաժանումը: 1923-27թթ աշխատել է սւեծովյան նավատորմի ռազմածովային ուժերի շտաբի պետի տեղակալ:    1928թ Իսակովն ավարտել է Լենինգրադի ռազմածովային ակադեմիայի բարձրաստիճան հրամանատարական կազմի կատարելագործման դասընթացները:1932թ-ից Իսակովը դարձել է Լենինգրադի ռազմածովային ակադեմիայի օպերատիվ արվեստի ամբիոնի պրոֆեսոր եւ դասավանդել է միեւնույն ուսումնական հաստատությունում` մինչ բալթյան նավատորմի հրամանատար նշանակվելը: 1938թ ստացել է լեյտենանտ-գնդապետի կոչում եւ նշանակվել ռազմածովային գլխավոր վարչությունների ղեկավար:Երկրոդ Աշխարհամարտի ժամանակ Իսակովը ղեկավարել է հյուսիսկովկասյան ճակատը:1942թ հոկտեմբերի 4-ին գերմանացիների հարձակումից Իսակովը վիրավորվել է Տուափսեում, որի պատճառով սպիպված են եղել մի ոտոքն անդամահատել: Պատերազմի մնացած ժամանակահատվածը անց է կացրել ռազմական հոսպիտալում: 1944թ մայիսի 31-ին Իսակովին շնորհվել է Խորհրդային Միության ռազմածովային ադմիրալի կոչում:Մեծ է նրա ավանդը նաեւ ռազմական ոլորտում գիտական ուսումնասիրություններ իրականացնելու գործում: 1932թ ստանալով պրոֆեսորի կոչում` Իսակովը իր ժամանակի մեծ մասը ծախսել է ռազմածովային տակտիկաների եւ ստրատեգիաների մշակման վրա, որոնք ի դեպ շատ են օգտագործվել Երկրորդ Աշխարհամարտի ժամանակ նացիստական Գերմանիայի դեմ մղված մարտերում:1937թ պաշտպանելով դիսերտացիան` Իսակովը ստացել է ռազմական գիտությունների դոկտորի աստիճան:Արժանացել է բազմաթիվ մրցանակների ու պարգեւների:Մահացել է 1967թ հոկտեմբերի 11-ին` Մոսկվայում:
Կատեգորիա: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Դիտումներ: 2137 | Ավելացրել է: Admin | Վարկանիշ: 4.6/8
Ընդհանուր մեկնաբանություններ: 1
0  
1 կկկկ   (19.01.2011 19:39) [Նյութ]
10 10 10

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն կայքում գրանցվածները:
[ Գրանցում | Մուտք ]
Copyright www.freebooks.do.am "ՀամաՀայկական Էլեկտրոնային Գրադարան"© 2008-2010 Արգելվում է առանց կայքի ադմինիստրացիայի թույլատվության կայքի նյութերի օգտագործումը այլ նպատակներով: