ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆ
Այլ Բաժիններ
ԾՐԱԳՐԵՐ/ПРОГРАММЫ
ԱՄՍԱԳՐԵՐ/ЖУРНАЛЫ
ՔԱՐՏԵԶՆԵՐ/КАРТЫ
ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐՈՎ/ВИДЕО ПО ИСТОРИИ АРМЕНИИ
ՀՂՈՒՄՆԵՐ/ЛИНКИ


Մուտքի Ձև


Ask To PanArmenian Library
Որոնել կայքում/Search in site

 
200
Բաժնի կատեգորիաները
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ [2]
ԿՐՈՆ [1]
ԽՈՀԱՆՈՑ [1]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ [21]
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [22]
ԱՐՑԱԽ [10]
ՀԱՅԱՍՏԱՆ [5]
ՄԵԾԵՐԸ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ [18]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ [46]
ԵՐԵՎԱՆ [1]
ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ [107]


Արխիվ


Для красивого отображения Облака
необходим
Adobe Flash Player 9
или выше
Скачать Adobe Flash Player

Մեր Հարցումը
Կարդացե՞լ եք ամբողջական թվային գոնե մեկ գիրք։
Ընդհանուր: 1794


Վիճակագրություն

Կայքում են : 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0


Նորաձևություն

Haircuts 2013

Google PR

Ողջունում ենք Ձեզ, Гость · RSS 19.04.2024, 03:51
Գլխավոր » 2009 » Հոկտեմբեր » 19 » ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ
21:09
ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

Մեծանուն հայ պոետ Եղիշե Չարենցը (իսկական անունը Եղիշե Աբրահամի Սողոմոնյան), ծնվել է 1897թ մարտի 25-ին` Կարս քաղաքում` բազմազավակ հայի ընտանիքում:1908թ Չարենցն ընդունվել է Կարսի վարժարան, ուր 1910թ դպրոցական “Գարուն” խորագրով ալմանախում հրատարակվել են տարվա եղանակներին նվիրված նրա բանաստեղծությունները: Ստանալով հնգամյա կրթություն` արդեն ձեւավորվող պոետն իր գիտելիքները հարստացրել է անդադար կարդալու միջոցով:1914թ Կարսում լույս է տեսել գրողի “Չարենց” գրական կեղծանունով “Տխուր ու գունատ աղջկա 3 երգերը…” բանաստեղծությունների ժողովածուն: Ազգային ազատագրական պայքարն եւ Առաջին Աշխարհամարտը երիտասարդ Չարենցի մեջ սպանում են պատանեկան երազները: Նա կամավորական է գրվում եւ միանում Արեւմտյան Հայաստանը զավթիչներից ազատելու շտապող մարտիկներին: Պատերազմի սարսափները Չարենցին զրկում են նաեւ ռոմանտիկ երեւակայությունից: Այդ տարիներին նա ստեղծում է իր լավագույն գործերից մեկը` “Դանթեական առասպելը”, որում նկարագրում էր 20-րդ դարասկզբի պատերազմի սարսափները:1915թ Չարենցը մեկնում է Մոսկվա` Շանյավսկու համալսարանում ուսումը շարունակելու նպատակով: 1918թ հայոց հողում թուրքական հարձակումներից փրկվելու համար Չարենցի ընտանիքը ժամանակավորապես գաղթում է Մայկոպ: Չարենցն այնտեղ միանում է ընտանիքին եւ տեղում մասնակիցն է դառնում հյուսիսային Կովկասի քաղաքական իրադարձություններին:1919թ վերադառնում է Երեւան եւ սկսում դասավանդել դպրոցում: Այդ տարի Թիֆլիսում լույս է տեսնում “Ամբոխները խելագարված” հանճարեղ պոեմը:1921թ Չարենցն ամուսնանում է Արփենիկ Տեր-Աստվածատրյանի հետ: Վերջինս ծանր հղիության հետեւանքով 1927թ մահանում է: Կնոջ հիշատակին Չարենցը բազմաթիվ բանաստեղծություններ է գրել:1931թ նորից է ամուսնանում: Շատ չանցած կինը` Իզաբելա Նյազովան նրան դուստր է ծնում, որին Արփենիկ են կոչում, իսկ 1935թ ծնվում է նրանց 2-րդ դուստրը` Անահիտը: 1936թ հուլիս- օգոստոս ամիսներին սկսվում են հայ մտավորականության ձերբակալությունները: Չարենցին սեպտեմբերին տնային կալանքի են ենթարկում` մեղադրելով ահաբեկչության եւ ազգայնականության մեջ: 
Բոլոր գրախանութներից վերացնում են նրա գրքերը, իսկ նորերի հրատարակումը` դադարեցնում:Սկսում են ճնշումները ընտանիքի հանդեպ: Շատ չանցած հանճարեղ բանաստեղծին ձերբակալում են եւ հակասովետական գործունեություն իրականացնելու շինծու մեղադրանք ներկայացնում:Կինը փորձում է օգնել Չարենցին: Նամակ-խնդրանք է գրում կառավարության, որ վերջինս հաշվի առնի գրողի ոչ միայն անմեղությոնը, այլեւ առողջական վատ վիճակը: Սակայն այդ ամենը ոչ միայն դրական արդյունք չեն տալիս, այլեւ Իզաբելայի դեմ է անդրադառնում: 1937թ նոյեմբերին նրան նույնպես ձերբակալում են:Շատ չանցած, 1937թ նոյեմբերի 27-ին Չարենցն իր մահկանացուն է կնքում երեւանյան բանտերից մեկի հիվանդանոցում: Պաշտոնական վարկածով դիահերձումը ցույց է տվել, որ մահվան պատճառը չափազանց տկարացած առողջական վիճակն է եղել, ինչի համար հիմք են ծառայել բազմաթիվ հիվանդությունները: Չարենցի վերջին հանգրվանը հայտնի չէ: Ըստ վարկածներից մեկի, նա թաղվել այնտեղ, ուր այժմ կառուցված է Հանճարեղ պոետի հուշարձան համալիրը: 1974թ-ից Երեւանի նրա բնակարանը բացվել է որպես տուն-թանգարան:

Կատեգորիա: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Դիտումներ: 1554 | Ավելացրել է: Admin | Վարկանիշ: 1.0/1
Ընդհանուր մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն կայքում գրանցվածները:
[ Գրանցում | Մուտք ]
Copyright www.freebooks.do.am "ՀամաՀայկական Էլեկտրոնային Գրադարան"© 2008-2010 Արգելվում է առանց կայքի ադմինիստրացիայի թույլատվության կայքի նյութերի օգտագործումը այլ նպատակներով: