ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆ
Այլ Բաժիններ
ԾՐԱԳՐԵՐ/ПРОГРАММЫ
ԱՄՍԱԳՐԵՐ/ЖУРНАЛЫ
ՔԱՐՏԵԶՆԵՐ/КАРТЫ
ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐՈՎ/ВИДЕО ПО ИСТОРИИ АРМЕНИИ
ՀՂՈՒՄՆԵՐ/ЛИНКИ


Մուտքի Ձև


Ask To PanArmenian Library
Որոնել կայքում/Search in site

 
200
Բաժնի կատեգորիաները
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ [2]
ԿՐՈՆ [1]
ԽՈՀԱՆՈՑ [1]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ [21]
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [22]
ԱՐՑԱԽ [10]
ՀԱՅԱՍՏԱՆ [5]
ՄԵԾԵՐԸ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ [18]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ [46]
ԵՐԵՎԱՆ [1]
ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ [107]


Արխիվ


Для красивого отображения Облака
необходим
Adobe Flash Player 9
или выше
Скачать Adobe Flash Player

Մեր Հարցումը
Ի՞նչ գրքեր կառաջարկեիք թվայնացնել։
Ընդհանուր: 3158


Վիճակագրություն

Կայքում են : 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0


Նորաձևություն

Haircuts 2013

Google PR

Ողջունում ենք Ձեզ, Гость · RSS 25.04.2024, 04:16
Գլխավոր » 2009 » Հոկտեմբեր » 19 » ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱԿՈԲՅԱՆ
21:09
ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Հայ առաջատար շախմատիստ, միջազգային գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի նոկ-աուտ համակարգով աշխարհի առաջնության չեմպիոն (1999թ), ինչպես նաեւ Հայաստանի հավաքականի կազմում 2006թ թուրինյան եւ 2008թ դրեզդենյան օլիմպիադաների չեմպիոն Վլադիմիր Էդուարդի Հակոբյանը ծնվել է 1971թ դեկտեմբերի 7-ին` Բաքվում:Շախմատ խաղալ Վլադիմիրին սովորեցրել է հայրը, երբ տղան 5 տարեկան էր: Տաղանդավոր մանուկն ընդամենը 8 տարեկանում Լիտվայում մասնակցել է շախմատային մրցաշարի եւ տպավորիչ հաղթանակ է տարել` բոլոր պարտիաներում պարտության մատնելով հակառակորդներին: Վլադիմիր Հակոբյանը ավարտել է Բոդվինիկ-Կասպարովի անվան շախմատի դպրոցը:14 տարեկանում մասնակցել է Արգենտինայում անցկացվող մինչեւ 16 տարեկանների աշխարհի պատանեկան առաջնությանը: Այդ մրցաշարից առաջ, նրա ուսուցիչները` Կասպարովն ու Բոդվինիկն այսպես են արտահայտվել Հակոբյանի մասին. "Նա պետք է անցնի աշխարհի ուժեղագույն շախմատիստների շարքերը":1989թ Վլադիմիր Հակոբյանը մինչեւ 18 տարեկանների աշխարի չեմպիոն է հռչակվել: Երկու տարի անց փայլուն հանդես է եկել Նիկշիչում անցկացված միջազգային մրցաշարում եւ 1-ից 2-րդ տեղերը կիսել է Սոկոլովի հետ, ինչպես նաեւ գերազանցեց գրոյսմաստերի չափանիշները:   27 ամյա շախմատիստի համար 1999թ դարձել է շախմատային արվեստի վերելքի տարի:Հակոբյանը շվեյցարական համակարգով հաջող հանդես է եկել եւ հիանալի արդյունքներ է գրանցել Դուբայում եւ Ֆիլադելֆիայում: Իսկ Լաս-Վեգասում մասնակցելով ՖԻԴԵ-ի նոկ-աուտ համակարգով աշխարհի առաջնության, առանց պարտության դուրս է եկել եզրափակիչ` մրցաշարից դուրս մղելով իր հակառակորդ աշխարհի խոշորագույն շախմատիստներին:   2007թ Հակոբյանը մասնակցելով Ջիբլարթարում անցկացված Gibelcom Masters մրցաշարին` հնարավոր 9 միավորից վաստակելով 7-ը` արժանացել է պատվավար առաջին մրցանակին:Հայ գրոյսմաստերը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է նաեւ 2006թ թուրինյան եւ 2008թ դրեզդենյան օլիմպիադաներին եւ ցուցադրելով հիանալի խաղ` փառահեղ հաղթանակ է տարել: Թուրինյան օլինպիադայում տարած հաղթանակից հետո Վլադիմիր Հակոբյանը Պարգեւատրվել է ՀՀ պատվավոր` Մովսես Խորենացի մեդալով:
Կատեգորիա: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Դիտումներ: 1628 | Ավելացրել է: Admin | Վարկանիշ: 0.0/0
Ընդհանուր մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն կայքում գրանցվածները:
[ Գրանցում | Մուտք ]
Copyright www.freebooks.do.am "ՀամաՀայկական Էլեկտրոնային Գրադարան"© 2008-2010 Արգելվում է առանց կայքի ադմինիստրացիայի թույլատվության կայքի նյութերի օգտագործումը այլ նպատակներով: