Կաննի կինոփառատոնի քառակի, կանադական "Ջինի"-ի յոթակի եւ միջազգային կինոմրցույթների բազմակի մրցանակակիր, կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը ծնվել է 1960թ-ի հուլիսի 19-ին, Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում` նկարիչների ընտանիքում:Փոքրիկին Ատոմ են անվանել ի պատիվ Եգիպտոսի առաջին միջուկային ռեկատորի շինարարական աշխատանքների ավարտին: 1963թ-ին Ատոմի ծնողները Կահիրեից տեղափոխվել են Կանադա, ուր իրենց Եղոյան ազգանունը փոխել են Էգոյանի:Ատոմի որոնումները, թե ինչու է ընտանիքը ձուլվել կանադական հասարակությանը եւ պայքարը հոր հետ, ստիպել են ապագա ռեժիսորին հերքել իր ընտանիքի հայկական մշակույթը: Սակայն տարիներ անց, երբ ընդունվել է Տորոնտոյի համալսարան (Միջազգային հարաբերություններ եւ երաժշտություն բաժինը), սկսել է ուսումնասիրել հայոց պատմությունը: Այդ տարիներին էլ հանդիպել է Անգլիական եկեղեցու քահանա Հարոլդ Նահապետյանին: Վերջինս Ատոմին ծանոթացրել է նրա ազգի պատմության եւ լեզվի էթնիկ ժառանգության հետ:Դեռ երիտասարդ տարքիում պիեսներ է գրել: Առաջին ֆիլմը` "Էկզոտիկա" նկարել է 1994թ-ին: Իսկ 1997թ-ին նկարահանված "Քաղցր ապագան" ֆիլմի համար կինոակադեմիան նրան շնորհել է "լավագույն ռեժիսոր"-ի մրցանակը: Էգոյանին մեծ հռչակ է բերել 2002թ-ին նկարահանված "Արարատ" ֆիլմը: Անրի Վերնոյի "Մայրիկ" (1991թ) ֆիլմից հետո Հայոց Ցեղապանության մասին պատմող հաջորդ խոշոր կիոնկարը "Արարատը" դարձավ: Ավելի ուշ այդ ֆիլմը "Ջինի"-ի մրցանակ շահեց:Մինչ օրս ապրում է Տորոնտոյում, կնոջ` կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանի, ով Էգոյանի բազմաթիվ ֆլմերի գլխավոր դերակատարն է եւ որդու Արշիլի հետ: Ի դեպ որդուն Արշիլ են անվանել ի հիշատակ հայ նկարիչ Արշիլ Գորկու:2006թ-ի սեպտեմբերից Էգոյանը դասավանդում է Տորոնտոյի համալսարանում:
|