Ամերիկահայ ինժեներ, սպորտսմեն, բժշկագիտության դոկտոր եւ վերջապես հայազգի առաջին տիեզերագնաց Ջեյմս Ֆիլիպի Բաղյանը ծնվել է 1952 թ փետրվարի 22-ին` ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում` ղարաբաղցի ներգաղթյալների ընտանիքում: Հայրը նույնպես օդաչու է եղել:Հաճախել է Ֆիլադելֆիայի կենտրոնական միջնակարգ դպրոցը: 1969-73թթ սովորել է “Drexel” համալսարանում` ստանալով ինժեներ-մեխանիկի բակալավրի որակավորում: Ապա ուսումը շարունակել է “Thomas Jefferson” համալսարանում եւ 1977թ պաշտպանելով թեզը` ստացել բժշկական գիտությունների դոկտորի կոչում: 1974-78թթ մասնակցել է բազմաթիվ ավիացիոն մրցույթների, իսկ 1982թ-ից ընդգրկվել է ԱՄՆ տիեզերագնացների խմբի կազմում:1973թ որպես ինժեներ աշխատանքի է անցել Բրիստոլ քաղաքի “3Մ” գործարանում: 1976-78թթ ԱՄՆ ռազմածովային ավիացիոն փորձարարական կենտոնի (Մերիլենդ նահանգ) ինժեներ մեխանիկն է եղել: 1978թ որպես վիրաբույժ եւ բժիշկ հետազոտող, աշխատել է Լեոնիդ Ջեկսոնի անվան կենտրոնում ` միաժամանակ ուսանելով Տեխասի ԱՄՆ Ռազմական ուժերի թռիչքային վիրաբուժության եւ ԱՄՆ Ռազմական ուժերի ավիացիոն-տիեզերական բժշկության դպրոցներում:1986թ ստացել է պրոֆեսիոնալ ինժեների, իսկ 1987թ` տիեզերանավի բժշկի վկայագրեր: 1980թ հուլիսից որպես տիեզերագնաց սկսել է աշխատել ՆԱՍԱ-ում (Ամերիկյան ազգային ավիա–տիեզերական գործակալություն): 1989 թ մարտի 13-18-ը, որպես բժշկակենսաբանական հետազոտությունների մասնագետ, առաջին անգամ թռիչք է կատարել ամերիկյան “Դիսքավերի” տիեզերանավով։Նա մարդկային գործոնների, շրջակա միջավայրի եւ տիեզերանավի բժշկության վերաբերյալ բազմաթիվ աշխատությունների հեղինակ է: Ջեյմսը 337 ժամ անց է կացրել տիեզերքում:Հայ տիեզերագնացն ամուսնացել է ամերիկացի Թանդ Բեկսոնի հետ: Նրանք 4 երեխա ունեն:Բաղյանը եղել է Տիեզերական բժշկության ասոցիացիայի, ՆԱՍԱ-ի Օդաչու-վիրաբույժների միության, Ամեիկացի ինժեներ- մեխանիկների միության, Ալֆա եւ օմեգա, Տիեզերագնացների ասոցիացիայի եւ այդ ոլորտի բազմաթիվ այլ կազմակերպությունների անդամ:Իր գործունեության համար Բաղյանը պարգեւատրվել է ՆԱՍԱ-ի մեդալով, տիեզերագնաց Կամարովի անվան տիեզերագնացության միջազգային ֆեդերացիայի տիեզերագնացի դեպլոմով, տիեզերական հիվանդությունների բուժման մեթոդների մշակման, ինչպես նաեւ 1989թ եւ 1991թ տիեզերք կատարած թռիչքների համար` ՆԱՍԱ-ի մրցանակներով:Այժմ Բաղյանը զբաղվում է պրոֆեսիոնալ բիոբժշկական հետազոտական աշխատանքներով եւ ղեկավարում է “Վետերանների առողջության պահպանման” ազգային կենտրոնը:
|