Հայ փայլուն շախմատիստ, միջազգային գրոսմայստեր, Հայաստանի հավաքականի կազմում 2006թ թուրինյան եւ 2008թ դրեզդենյան օլիմպիադաների չեմպիոն Գաբրիել Էդուարդի Սարգսյանը ծնվել է 1983թ փետրվարի 3-ին` Երեւանում:Շախմատ խաղալ սկսել է դեռ շատ փոքր հասակից:1996թ տաղանդավոր Գաբրիել Սարգսյանը դարձել է շախմատի աշխարհի պատանեկան առաջնության, իսկ 1998թ` Եվրոպայի առաջնության չեմպիոն:2000թ եւ 2003թ նվաճել է շախմատի Հայաստանի առաջնության չեմպիոնի տիտղոսը: Գաբրել Սարգսյանը փառահեղ հաղթանակ է տարել նաեւ 2006թ Ռեյկավիկում եւ Դուբայում կայացած մրցաշարերում:2007թ մասնակցել եւ հաղթել է Իսպանիայի Զաֆրե քաղաքում անցկացված Ruy Lopez մրցաշարում:Հայաստաի հավաքականի կազմում չորս անգամ մասնակցել է շախմատի համաշխարհային օլիմպիադային, որոնցից 2-ում (Թուրին 2006 եւ Դրեզդեն 2008) ցուցադրել է փայլուն խաղ, դառնալով մրցաշարի ֆավորիտը եւ գրանցել է փառահեղ հաղթանակներ:Պարգեւատրվել է ՀՀ պատվավոր` Մովսես Խորենացի մեդալով:
|