Նշանավոր հայ կինոբեմադրիչ եւ գրող Հենրիկ Սուրենի Մալյանը ծնվել է 1925թ սեպտեմբերի 30-ին` Վրաստանի Թելավի քաղաքում:1942-45թթ Թբիլիսիի գործարանում աշխատել է որպես նկարիչ-մոդելավորող: 1951թ ավարտել է Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: 1951-54թթ ղեկավարել է Հայաստանի մի շարք թատրոններ: 1953թ ավարտել է Մոսկվայի թատերական ինստիտուտը: 1954թ-ից աշխատել է “Հայֆիլմ՚ կինոստուդիայում, որտեղ էլ ծնվել են նրա հանճարեղ ֆիլմերը` “Ճանապարհ դեպի կրկես” (1963թ), “Նվագախմբի տղաները” (1961թ), “Եռանկյունի” (1967թ), “Մենք ենք մեր սարերը” (1970թ), “Նահապետ” (1977թ), “Կտոր մը երկինք” (1980թթ), “Գիքոր” (1982թ) եւ այլն: “Նահապետ” ֆիլմը 1978թ ներկայացվել է “Կանն”-ի կինոփառատոնին:1980թ կինոգործիչը հիմնադրել է “Հենրիկ Մալյան” թատրոն ստուդիան: 1982թ արժանացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման:Մահացել է 1988թ մարտի 14-ին:
|