Հայ հանճարեղ քանդակագործ, նկարիչ, ավանգարդի ներկայացուցիչ Երվանդ Սիմոնի Քոչարը ծնվել է 1899թ հունիսի 27-ին` Թիֆլիսում: Գրաճանաչ է դարձել Ներսիսյան ճեմարանում: Դեռ դպրոցական տարիներից է տղայի մոտ նկատվել նկարչական տաղանդը:1915-18թթ հաճախել է նկարչության եւ քանդակագործության դպրոց, որն ավարտելուց հետո մեկնել Մոսկվա եւ հաճախել “Ազատ գեղարվեստական արվեստներ”-ի դասընթացներին:1919թ ավարտելով ուսումը` վերադարձել է ծննդավայր Թիֆլիս եւ նկարչություն դասավանդել տեղի հայկական դպրոցներում, իսկ 1921թ-ից` բարձրագույն տեխնիկական հաստատություններում: Ընդամենը 20 տարեկանում Քոչարը բացել է իր առաջին ցուցահանդեսը:1922-23թթ ապրել է Վենետիկում, որտեղ նկարչություն է դասավանդել Լազարյան ճեմարանում: 1923թ-ից բնակություն է հաստատել Փարիզում: Հայաստան է վերադարձել 1936թ: 1944-45թթ նկարչություն է դասավանդել Երեւանի գեղարվեստաթատերական եւ պոլիտեխնիկական ինստիտուտներում:Քոչարի հայտնի նկարներից են` “Կշռաքարերով նոտյուրմորտ”-ը,”Ջութակ”-ը, “Ըմպանակով կին”-ը, “Նկարչի մոր դիմանկար”-ը,”Ղազարոսի հարություն”-ը, ”Տեսիլք”-ը, ”Սիրահարներ”-ը, “Կոմիտաս”-ը, “Բանաստեղծ”ը եւ այլն:Այսօր նրա նկարները զարդարում են աշխարհի հանրահայտ թանգարանների պատերը:Քանդակել է Մաքսիմ Գորկու, Ալեքսանդր Պուշկինի, Խաչատուր Աբովյանի, Անանիա Շիրակացու, Մեսրոպ Մաշտոցի, Միքայել Նալբանդյանի, Սասունցի Դավթի, Վարդան Մամիկոնյանի արձանները, Զվարթնոցի արծիվը:Երվանդ Քոչարը մահացել է Երեւանում` 1979թ օգոստոսի 21-ին:
|