Նշանավոր հայ մաթեմատիկոս, գիտության ականավոր գործիչ, գիտնական, ֆունկցիաների մոտավորության տեսության հեղինակ Սերգեյ Նիկիտայի Մերգելյանը ծնվել է Ծնվել է 1928 թ Ղրիմի Սիմֆերոպոլ քաղաքում: Ընտանքիը Հայաստան է տեղափոխվել Մեծ Հայրենականն սկսվելուն պես՝ 1941-ին:
Հաճախել է Մռավյանի անվան դպրոցը, ուր ուսանելու ժամանակ տարբերվում էր մյուսներից եւ իր մտավոր հզոր կարողությունների շնորհիվ դպրոցն ավարտել է սահմանված տարիքից շուտ:
Անմիջապես ընդունվել է Երեւանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ եւ 3 տարում ավարտել է համալսարանի հնգամյա կրթական ծրագիրը:
Ուսանողական տարիներին Մերգելյանը գրել է առաջին գիտական աշխատությունը:
Համալսարանական կրթությունն ստանալուց հետո ընդունվել է ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիային կից Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտը: Շատ կարճ ժամանակում գրելով դիսերտացիան եւ պաշտպանելով այն` ընդունող հանձնաժողովը միաձայն քվեարկությամբ 21-ամյա պատանուն շնորհել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
Թեզն առնչվում էր ֆունկցիաների մոտավորության տեսությանը։ Մինչ օրս ոչ ոք այդքան երիտասարդ տարիքում չի արժանացել գիտությունների դոկտորի կոչման ոչ ԽՍՀՄ-ում, ոչ ՌԴ-ում:
24 տարեկանում նա ՀԽՍՀ Գիտությունների Ակադեմիայի թղթակից անդամ էր, իսկ 28-ում՝ Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի ակադեմիկոս։
Բնությունն այդ հրաշալի մարդուն օժտել էր մաթեմատիկի բացառիկ տաղանդով, որը նա ճիշտ օգտագործեց եւ սերունդներին մեծ ավանդ թողեց:
1949թ Ս. Մերգելյանի ֆունկցիաների մոտավորության տեսությունը գնահատվել է որպես բացառիկ արժեքավոր հետազոտություն:
1951 թ գիտնականն ապացուցել է բազմանդամային մոտավորության թեորեմը։
”Մերգելյանի թեորեմ” եւ “Մերգելյանի բազմություններ” արտահայտություններն արժանացել են համընդհանուր ճանաչման եւ ընդգրկվել մաթեմատիկական գիտությունների գանձարանում։
Նա եղել է ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի Ստեկլովի անվան Մաթեմատիկայի ինստիտուտի կոմպլեքս անալիզի բաժնի հիմնադիրն ու ղեկավարը։
1956թ հայ գիտնականը հիմնել է Մաթեմատիկական մեքենաների Երեւանի գիտահետազոտական ինստիտուտը: Այդ կերպ սկիզբ է դրվել ժամանակակից հաշվողական մեքենաների արտադրության ստեղծմանը Հայաստանում։ Շնորհիվ Մերգելյանի տաղանդի՝ Հայաստանն այդ ոլորտում դարձել է ԽՍՀՄ հիմնական կենտրոններից մեկը։
Նա այդ հաստատության առաջին ղեկավարն էր (1956-1960 թթ) եւ մինչ օրս ինստիտուտը նրա անունով էլ ժողովուրդը կոչում է Մերգելյան ինստիտուտ:
Եղել է Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի փոխնախագահը, Գիտությունների Ակադեմիայի եւ Երեւանի Պետհամալսարանի հաշվողական կենտրոնի հիմնադիրը եւ առաջին տնօրենը, ԵՊՀ-ի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի ամբիոնի վարիչը:
ԽՍՀՄ-ի տարիներին արժանացել է Ստալինյան մրցանակի, իսկ ՀՀ նախագահի 2008 թվականի մայիսի 26-ի հրամանագրով արժանացել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի։ Մրցանակը նրան է հանձնվել Լոս Անջելեսում, քանի որ այդ տարիներին նա մշտական բնակության էր տեղափոխվել ԱՄՆ։
Հայ մեծանուն գիտնականն ու մաթեմատիկայի ոլորտում նոր ուղղվածության հիմնադիրը մահացել է 2008 թ օգոստոսի 20-ին Լոս Անջելեսում՝ երկարատև հիվանդությունից հետո։ |