Հայտնի հայ լրագրող, մտավորական, Թուրքիայում հրատարակվող միակ երկլեզու "Ակոս" շաբաթաթերթի գլխավոր խմբագիր, Թուրքիայի հայ համայնքի ականավոր ներկայացուցիչ Հրանտ Դինքը ծնվել է 1954թ սեպտեմբերի 15-ին` Մալաթիայում:Դեռ փոքր երեխա էր, երբ ընտանիքը տեղափոխվել է Ստամբուլ: Մեկ տարի անց ծնողները բաժանվել են` Հրանտին եւ եղբայրներին թողնելով անօթեւան: Դինքի պապը տղաներին հայկական որբանոց է տարել: Հաջորդ 10 տարներին որբանոցը Հրանտի տունն է դարձել: Ստամբուլի արվարձաններից մեկում` Թուզլայում որբանոցը ամառային ճամբարներ է կազմակերպել, որոնք մեծ կարեւորություն են ունեցել երեխաների, իսկ Հրանտի համար առավել եւս, քանի որ այնտեղ է հանդիպել իր ապագա կնոջը:1984թ թուրքական կառավարության հրամանով ճամբարը փակվել է եւ այդ հանգամանքը դարձել է պատճառներից մեկը, որ հետագայում Դինքը պաշտպանի հայկական համայնքի իրավունքներն ու աշխարհին իրազեկի Հայկական հարցի մասին:Տարրական կրթությունը Դինքը ստացել է Հայ ավետարանչական ապա Բեզչյան /Bezciyan/ դպրոցներում: Ուսումը միջնակարգում շարունակել է Սուրբ Խաչ հայկական դպրոցում, ուր միեւնույն ժամանակ դասավանդել է: Դպրոցի ավագ դասարաններում սովորել է Շիշլիի հանրակրթական դպրոցում: Ավարտելով դպրոցը, ընդունվել է Ստամբուլի համալսարանի կենդանաբանության ֆակուլտետը:Երկրորդ մասնագիտությունն ստացել է նույն համալսարանի փիլիսոփայության բաժնում, որը սակայն կիսատ է թողել:1977թ ապրիլի 23-ին Հրանտն ամուսնացել է որբանոցի ճամբարի իր ընկերուհի Ռաքելի հետ, ով նրան 3 զավակ է ծնել` Դելիային, Արատին եւ Սերային:Ավարտելով համալսարանը` Հրանտը զորակոչվել է բանակ: 1979թ վերադառնալով բանակից` իր եղբայրների` Երվանդի եւ Հովսեփի հետ Ստամբուլում հիմնել է "Բեյազ ադամ" գրախանութը: 1996թ մասնակցել է "Ակոս" շաբաթաթերթի հիմնադրման գործընթացին եւ մինչ ի մահ ղեկավարել է թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը:Թերթի առաջին համարը լույս է տեսել 1996թ ապրիլի 5-ին` Սուրբ Զատիկին: Նա շուտով սկսել է հոդվածներ գրել թուրքական այնպիսի խոշոր պարբերականների համար, ինչպիսիք են` Զամանը, Բիրգանը BirGՖn եւ այլն:"Ակոս'-ը շոշոփում էր այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են` Թուրքիայում հայ համայնքին ուղղված անարդար սպառնալիքները, հայ-թուրքական լարված հարաբերությունները, ինչպես նաեւ Հայոց Ցեղասպանության հարցում թուրքական կողմի մերժողական քաղաքականությունը: Թուրք ազգին վիրավորելու համար Թուրքիայում Դինքին 3 անգամ դատական պատասխանատվության են ենթարկել քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով: Առաջին անգամ նա արդարացվել է, երկրորդ անգամ դատապարտվել է 6-ամսյա բանտարկության, իսկ 3-րդ մեղադրանքը թուրքական կողմը չհասցրեց հարուցել:2007թ հունվարի 19-ին անչափահաս պատանու հրազենից "Ակոս"-ի խմբագրատան առաջ Դինքի գլխին ուղղված կրակոցները մահացու եղան հայ մտավորականի համար: 2006թ հունիսին ՀՀ նախագահի մրցանակը հետմահու շնորհվեց Հրանտ Դինքին:
|