Հայ արձակագիր, կինոդրամատուրգ , թարգմանիչ եւ հասարակական գործիչ Ակսել Ստեփանի Բակունցը (իսկական անունը Ալեքսանդր Ստեփանի Թորոսյան) ծնվել է 1899թ հունիսի 13-ին` Գորիսում` գյուղացու ընտանիքում: Նախ կրթվել է գյուղի ծխական դպրոցում, հետո շարունակել է ուսանել Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում (1910թ): 1918-23թթ սովորել է Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտում: Վերադառնալով հայրենիք` որպես գյուղատնտես աշխատանքի է անցել Զանգեզուրի շրջանում:1912թ-ից Բակունցը որպես մանկավարժ աշխատել է Լոր գյուղի դպրոցում ` զուգահեռ հոդվածներ է գրել թերթերում եւ ամսագրերում: Հետո իրեն լրիվ նվիրել է գրականությանը` պատկերելով հայ ժողովրդի տառապալից անցյալն ու լավի ակնկալիքով ներկայացրել Է ապագան: “Մարտակոչ” եւ “Խորհրդային Հայաստան”թերթերում են լույս տեսել Բակունցի առաջին գործերը` “Խոնարհ աղջիկ”, “Գավառական նամականին”, “Մեր գյուղերում”, “Նանակներ գյուղից”: 1920-ականներին լույս են տեսել “Միրհավը”,”Սաբու”, “ՙԱլպիական մանուշակ” պատմվածքները: Ավելի ուշ գրել է “Լառ Մարգարը”, “Նամակ ռուսաց թագավորին”, “Մթնաձոր” աշխատանքները: Նրա գրչին է պատկանում “Խաչատուր Աբովյան” վեպը, որից ցավոք մեզ միայն փշրանքներ են հասել: Բակունցը նաեւ թարգմանչական աշխատանք է կատարել` Գոգլի “Տարաս Բուլբան”, Վարդան այգեկցու “Աղվեսի գիրքը” (այն արեւմտահայերենից արեւելահայերեն է թարգմանել): Նա նաեւ սցենարներ է գրել ֆիլմերի համար: Հայտնի աշխատանքներից է “Զանգեզուր” ֆիլմը:1930-ականներին Ակսել Բակունցին մեղադրում են հակահեղափոխական եւ հակախորհրդային գործունեություն ծավալելու մեջ եւ շատ հայ մտավորականների հետ 1937թ օգոստոսի 9-ին նրան նույնպես ձերբակալում են` բանտարկելով 11 ամսվա ազատազրկման: Նրան սարսափելի պայմաններում են պահում եւ ենթարկում կտտանքների: Հայ պոետը դառնում է Ստալինյան հասարակարգի հերթական զոհը: Ընդամեն 25ր տեւած դատական նիստի արդյունքում նրան գնադակահարության են դատապարտում: Նրա ծննդավայր Գորիսում հետագայում բացվում է Բակունցի տուն-թանգարանը:
|