20-րդ դարի կինոմատոգրաֆիայի խոշորագույն լեգենդ, Հայաստանի (1990թ) եւ Ուկրաինայի (1990թ) ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովը (իսկական անունը Սարգիս Հովսեփի Փարաջանյան) ծնվել է 1924թ-ի հունվարի 9-ին, Թբիլիսիում` հայի ընտանիքում:Նրա աշխատանքներում վառ կերպով արտահայտված է Կովկասի (ուր ինքը մեծացել է) էթնիկ բազմազանությունը:Երգ ու կինոարվեստ ուսումնասիրելուց հետո Փարաջանովը 1945թ-ին ընդունվել Մոսկվայի կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը: Նրան դասավանդել են Իգոր Սավչենկոն, Ալեքսանդր Դովժենկոն, Միխայիլ Ռոմը եւ այլոք: Ուսումն ավարտեուց հետո Դովժենկոյի ստուդիայում աշխատել է որպես ռեժիսորի օգնական: 1954թ-ից կարճամետրաժ ֆլիմեր է նկարել: Առաջին խոշոր աշխատանքը, որը հետագայում բազմաթիվ մրցանակներ է բերելց Փարաջանովին` 1964թ-ին նկարահանած "Մոռացված նախնիների ստվերները" ֆիլմն էր:1967թ-ին Հայաստանում նկարել է "Հակոբ Հովնաթան" փաստագրական ֆիլմը:Փարաջանովի ամենահայտնի ստեղծագործությունը Սայաթ-Նովայի կյանքի մասին պատմող "Նռան գույնը" կինոնկարն է (1969թ):1973թ-ին Խորհրդային կառավարությունը ռեժիսորին դատապարտել է 5 տարվա ազատազրկման` մեղադրելով արվամոլության մեջ: Աշխարհահռչակ կինոգործիչներ, արվեստագետներ եւ գրողներ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել կատարվածի դեմ: Բայց այնուամենայնիվ ռեժիսորը 4 տարի անց է կացրել Սովետական բանտի տաժանակիր պայմաններում եւ ազատ է արձակվել միայն ֆրանսիացի գրող Լուիս Արագոնի միջամտությամբ:1977թ-ին վերադարձել է Թբիլիսի: Մի քանի տարի նրան թույլ չէին տալիս ֆիլմեր նկարել:Տարիներ անց սակայն, երբ քաղաքական հանգամանքներն սկսում են փոխվել, վրացի մտավորականների օգնությամբ 1984թ-ին նկարում է "Սուրամի ամրոցի լեգենդը" ֆիլմը:1988թ-ին Միխայիլ Լերմոնտովի պատմվածքի հիման վրա նա նկարահանում է եւս մի փառահեղ ֆիլմ` "Աշուղ ղարիբ":Նրա վերջին` "Խոստովանանք" ինքնակենսագրական ֆիլմը մնում է անավարտ: 1990թ-ի հուլիսի 21-ին Փարաջանովը քաղցկեղից մահանում է Երեւանում: Անավարտ մնացացծ "Խոստովանանք" ֆիլմը հետագայում օգտագործվում է իր ամանամոտ ընկերոջ` Միքայել Վարդանովի` "Փարաջանով. վերջին գարուն" (1992թ) վավերագրական ֆիլմում:
|