Հայտնի շախմատիստ եւ շախմատային կոմպոզիտոր, շախմատի առաջին հայ սպորտի ԽՍՀՄ վարպետ 1936թ, ապա միջազգային կարգի սպորտի վարպետ 1950թ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ 1956թ, ինչպես նաեւ ԽՍՀՄ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչ 1968թ, ԽՍՀՄ եւ միջազգային կարգի ժյուրի, Հայաստանի բազմակի եւ ԽՍՀՄ տասակի չեմպիոն, Անդրկովկասի չեմպիոն 1935թ Հենրի Մովսեսի Գասպարյանը (հետագայում ազգանունը փոխվեց Կասպարովի) ծնվել է 1910թ փետրվարի 27-ին Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսում: Ուսում ստացել է հաղորդակցության եւ ճանապարհների կովկասյան ինստիտուտում 1926-31թթ: 1946թ արժանացել է շախմատի կոմպոզիցիայի ԽՍՀՄ սպորտի վարպետի, 1960թ միջազգային վարպետի կոչման եւ 6 անգամ ճանաչվել է շախմատի կոմպոզիցիայի ԽՍՀՄ չեմպիոն:Հեղինակել է ավելի քան 400 էտյուդներ: Մահացել է 1995թ փետրվարի 18-ին Թիֆլիսում:
|