ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆ
Այլ Բաժիններ
ԾՐԱԳՐԵՐ/ПРОГРАММЫ
ԱՄՍԱԳՐԵՐ/ЖУРНАЛЫ
ՔԱՐՏԵԶՆԵՐ/КАРТЫ
ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐՈՎ/ВИДЕО ПО ИСТОРИИ АРМЕНИИ
ՀՂՈՒՄՆԵՐ/ЛИНКИ


Մուտքի Ձև


Ask To PanArmenian Library
Որոնել կայքում/Search in site

 
200
Բաժնի կատեգորիաները
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ [2]
ԿՐՈՆ [1]
ԽՈՀԱՆՈՑ [1]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ [21]
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [22]
ԱՐՑԱԽ [10]
ՀԱՅԱՍՏԱՆ [5]
ՄԵԾԵՐԸ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ [18]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ [46]
ԵՐԵՎԱՆ [1]
ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ [107]


Արխիվ


Для красивого отображения Облака
необходим
Adobe Flash Player 9
или выше
Скачать Adobe Flash Player

Մեր Հարցումը
Հե՞շտ է Ձեզ օգտվել մեր կայքից։
Ընդհանուր: 2001


Վիճակագրություն

Կայքում են : 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0


Նորաձևություն

Haircuts 2013

Google PR

Ողջունում ենք Ձեզ, Гость · RSS 29.03.2024, 06:31
Գլխավոր » 2009 » Հոկտեմբեր » 19 » ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
21:23
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ


Հայ ռազմական եւ քաղաքական գործիչ, ազգային հերոս Գարեգին Նժդեհը (իսկական անունը Գարեգին Եղիշե Տեր-Հարությունյան) ծնվել է 1886թ հունվարի 1-ին, Նախիջեւանի Կզնուտ գյուղում:Նախնական կրթությունն ստացել է Նախիջեւանի ռուսական դպրոցում, ապա ուսումը շարունակել է Թիֆլիսի ռուսական գիմնազիայում: Դեռ ուսանողական տարիներին միացել է հայ ազատագրական շարժմանը:Ավարտելուց հետո ընդունվել է Սանկտ-Պետերբուրգի համալսարանի իրավաբանական բաժինը: Կիսատ թողելով ուսումը, նվիրվել է հայ հեղափոխական գործին: 1906թ-ին մեկնել է Բուլղարիա` սովորելու Սոֆիայի սպայական դպրոցում: 1907թ-ին ավարտելով այն, Կովկաս է վերադարձել եւ անդամագրվել Հայ Հեղափոխական Դաշնակցությանը:Զենք ու զինամթերք տեղափոխելու համար 1909թ-ին Ցարական իշխանության կողմից ձերբակալվել է Կովկասում` մոտ 3 տարի անցկացնելով բանտում: Դուրս գալով այնտեղից, մեկնել է Բուլղարիա:Առաջին Աշխարհամարտի սկզբին "ներման արժանանալով" ցարական կառավարության կողմից վերադարձել է Կովկաս` պայմանով, որ մասնակցի Թուրքիայի դեմ մղվելիք պատերազմին:1918թ-ի մայիսին մասնակցել է Ղարաքիլիսայի մարտերին, ինչով էլ վճռվելու էր հայի լինել չլինելու հարցը: Եռօրյա պայքարի արդյունքում հայերը հաղթել են թշնամուն եւ այդ կռիվները վարելու համար Նժդեհը պարգեւատրվել է ամենաբարձր` քաջության շքանշանով:1918թ-ի Հայաստանի 2-րդ Հանրապետության հռչակումից հետո Նժդեհը կառավարության կողմից նշանակվել է Նախիջեւանի գավառապետ, իսկ 1919թ-ի օգոստոսին` Կապանի, Արեւիքի եւ Գողթանի հրամանատար:1923թ մեկնել է Բուխարեստ եւ տեղի "Նոր արշալույս" թերթում տպագրել "Իմ խոսքը- թե ինչու զենք բարձրացրիր խորհրդային զորքերի դեմ"  հոդվածաշարը:1923-25թթ Բոստոնի "Հայրենիք" ամսագրում հոդվածաշար է հրապարակել Սյունիքի կռիվների պատմության մանրամասները:1933թ-ին Նժդեհը մեկնել է ԱՄՆ եւ Կանադա, ուր հիմնել է "Ցեղակրոն" հայ երիտասարդական շարժումը:1944թ-ին Ստալինի հրամանով խորհրդային "Սմերշ" հակահետախուզական վարչության աշխատակիցները Բուլղարիայում ձերբակալել են Նժդեհին եւ 1948թ-ի ապրիլի 24-ին դատապարտել 25 տարվա ազատազրկման:1955թ-ի դեկտեմբերի 21-ին Նժդեհն իր մահկանացուն է կնքել Վլադիմիրի բանտում: Թույլ չեն տվել նույնիսկ նրա մարմինը տեղափոխել Հայաստան:Մահից տասնամյակներ անց` 1992թ մարտի 30-ին Նժդեհն արդարացվել է ՀՀ դատախազության կողմից:

Կատեգորիա: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Դիտումներ: 2316 | Ավելացրել է: Admin | Վարկանիշ: 4.5/12
Ընդհանուր մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն կայքում գրանցվածները:
[ Գրանցում | Մուտք ]
Copyright www.freebooks.do.am "ՀամաՀայկական Էլեկտրոնային Գրադարան"© 2008-2010 Արգելվում է առանց կայքի ադմինիստրացիայի թույլատվության կայքի նյութերի օգտագործումը այլ նպատակներով: