Հայ գրող, պոետ եւ բանասեր Սիամանթոն (իսկական անունը Ատոմ Յարճանյան, կեղծանունը տվել է դպրոցի տնօրենը) ծնվել է 1878թ հունվարի 1-ին` Արեւմտյան Հայաստանում` Եփրատ գետի ափին տարածվող Ակն քաղաքում: Ծննդավայում ապրել է մինչեւ 14 տարեկան` սովորելով տեղի Ներսիսյան վարժարանում: Այդ տարիներին արդեն նկատելի էր նրա բանաստեղծական տաղանդը:1891թ ապագա գրողի ընտանիքը տեղափոխվում է Կոստանդնուպոլիս, ուր նա 2 տարի սովորում է Միրիճանյան դպրոցում, ապա Բերբերյան ինստիտուտում: 1896թ սկսում է հայերի կոտորածը ու մնացած հայ մտավորականների հետ Սիամանթոն հարկադրված փախչում է Եգիպտոս` կիսատ թողնելով ուսումը:1897թ հայ պոետը մեկնում է Փարիզ եւ որպես ազատ ունկդիր հաճախում Սորբոնի համալսարանի բանասիրական բաժինը: Ֆինանսական ճգնաժամի պատճառով դասերին զուգահեռ նա տքնաջան աշխատում է` ուսման վարձը վճարելու համար: 1897թ գրողը Փարիզից մեկնում է Ժնեւ եւ աշխատանքի անցնում "Դրոշակ" թերթում: 1902թ իր իսկ աշխատած թերթում "Դյուցազնական" խորագրի տակ առաջին անգամ լույս է տեսնում նրա բանաստեղծությունների ժողովածուն:Հաջորդ 4 տարիները նա ապրում է եվրոպական մի շարք երկրներում: 1908թ վերադառնում է Կոստանդնուպոլիս: Այդ ժամանակ Օսմանյան կայսրությունն իրականացնում էր Ադանայի ջարդերը: Իրադարձությունները հիմք հանդիսացան Սիամանթոյի ամենահայտնի` "Կարմիր լուրեր բարեկամես" ստեղծագործության համար, որին հաջորդեց "Հայրենի հրավեր" ժողովածուն:Սիամանթոյի գրական ճակատագիրը վճռել են գրողի ու նրա հայրենակիցների ապրած դժբախտությունները, զրկանքներն ու տառապանքներ:1902թ լուս են տեսել "Հայորդիներ", իսկ 1907թ` "Հոգեվարքի ու լույսի ջահեր", ժողովածունները:1910թ ԱՄՆ-ում հրատարակվել է օտարության մեջ թափառող հայերին հայրենիք վերադառնալու կոչ անող "Հայրենի հրավեր" գիրքը: 1913թ գրել է հայ գրերի ստեղծող Մաշտոցի կյանքի մասին պատմող "Սուրբ Մաշտոց" պոեմը:Քիչ չեն նաեւ Սիամանթոյի բանաստեղծությունները. "Անդրանիկ", "Արշալույսներ", "Դարերու վրեժ", "Ես երգելով կուզիմ մեռնել", "Խեղդամահ", "Կովկաս", "Մահվան տեսիլ" եւ այլն:1910թ Սիամանթոն մեկնել է ԱՄՆ եւ անմիջապես հիմնել է "Հայրենիք" ամսագիրը: 3 տարի անց մեկնել է Թիֆլիս` ճանապարհին այցելելով Արարատ, Խոր Վիրապ եւ Էջմիածին:1915թ Հայոց Ցեղասպանության ժամանակ դարձել է թուրքական ջարդարարության զոհը:
|