Հայ պոետ եւ հասարակական գործիչ Վահան Միհրանի Թեքեյանը ծնվել է 1878թ հունվարի 21-ին` Պոլսում: Միջնակարգ կրթությունը ստացել է Ներսիսյան, Բերբերյան, Կեդրոնական վարժարաններում: 1896թ մեկնել է Եվրոպա, ապա հաստատվել Եգիպտոսում: Որպես խմբագիր աշխատել է Կահիրեում եւ Բեյրութում` միաժամանակ թղթակցելով արեւմտահայ մի շարք պարբերականների հետ:1905թ հիմնել է "Շիրակ” պարբերականը` համախմբելով ժամանակի բոլոր հայ գրողներին:Աբդուլ-համիդյան բռնապետության անկումից հետո Թեքեյանը վերադարձել է ծննդավայր Պոլիս, որտեղ էլ շարունակել է "Շիրակ”-ի ստեղծագործական կյանքը: 1914թ Վահանը կրկին Եգիպտոս է մեկնել եւ ի բարեբախտություն իրեն` չի ենթարկվել Օսմանյան կայսրության իրականացրած հայերի կոտորածին: Տարիներ անց կրկին վերադարձել է Պոլիս` շարունակելու գրական ստեղծագործական գործունեությունը: Որպես խմբագիր աշխատել է "Ժողովրդի ձայն” թերթում: Հետո ղեկավարել է Կեդրոնական վարժարանը: Պոլսո քաղաքական կյանքը Վահանին ստիպել է վերջնականապես վերադառնալ Կահիրե, ուր նա մինչեւ մահ ղեկավարել է "Արեւ” օրաթերթի խմբագրի պաշտոնը:Վահանը մահացել է 1948թ ապրիլի 4-ին` Կահիրեում եւ հողին է հանձնվել տեղի հայկական գերեզմանատանը:Ստեղծագործական ինքնատիպի ոճի համար Թեքեյանը համարվում է "Հայ պոեզիայի արքայազն”: Հիմնականում գրել է սիրո մասին` զգացմունք, որ տածել է մարդկային էակի, հայրենիքի, ժողովրդի հանդեպ: Բեղմնավոր է եղել Թեքեյանի ստեղծագործական կյանքը:1901թ Փարիզում հրատարակվել է նրա բանաստեղծությունների առաջին ժղովածուն: 1914թ հրատարակվել է "Հրաշալի հարստություն”, 1920թ` "Կեսգիշերեն մինչ արշալույս”, 1933թ` "Սեր”, 1943թ` Հայկական երգեր եւ այլ ժողովածուներ:Բացի բանաստեղծություններից նա նաեւ հայկական համայնքների կյանքի եւ ազգային ազատագրական թեմաներով պատմվածքներ է գրել: Թեքեյանը նաեւ թարգմանել է համաշխարհային այնպիսի հեղիանկությունների գործեր, ինչպիսիք են Շեքսպիրը, Հյուգոն, Շառլ Բոդլերը, Օսկար Ուալդը եւ այլոք:Մեծ գրողի անունով է կոչվում 1947թ Բեյրություն հիմնադրված սփյուռքի ամենամեծ մշակութային միությունը` "Թեքեյան կենտրոնը”, որն աշխարհում բազմաթիվ մասնաճյուղեր ունի:
|