ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆ
Այլ Բաժիններ
ԾՐԱԳՐԵՐ/ПРОГРАММЫ
ԱՄՍԱԳՐԵՐ/ЖУРНАЛЫ
ՔԱՐՏԵԶՆԵՐ/КАРТЫ
ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐՈՎ/ВИДЕО ПО ИСТОРИИ АРМЕНИИ
ՀՂՈՒՄՆԵՐ/ЛИНКИ


Մուտքի Ձև


Ask To PanArmenian Library
Որոնել կայքում/Search in site

 
200
Բաժնի կատեգորիաները
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ [2]
ԿՐՈՆ [1]
ԽՈՀԱՆՈՑ [1]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ [21]
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [22]
ԱՐՑԱԽ [10]
ՀԱՅԱՍՏԱՆ [5]
ՄԵԾԵՐԸ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ [18]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ [46]
ԵՐԵՎԱՆ [1]
ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ [107]


Արխիվ


Для красивого отображения Облака
необходим
Adobe Flash Player 9
или выше
Скачать Adobe Flash Player

Մեր Հարցումը
Հե՞շտ է Ձեզ օգտվել մեր կայքից։
Ընդհանուր: 2001


Վիճակագրություն

Կայքում են : 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0


Նորաձևություն

Haircuts 2013

Google PR

Ողջունում ենք Ձեզ, Гость · RSS 26.04.2024, 13:33
Գլխավոր » 2009 » Հոկտեմբեր » 19 » ՊԱՐԻՍ ՀԵՐՈՒՆԻ
21:30
ՊԱՐԻՍ ՀԵՐՈՒՆԻ

Ռադիոֆիզիակայի, ռադիոինժեներության եւ ռադիոաստղագիտության ոլորտներում ականավոր հայ գիտնական, աշխարհի մի շարք ակադեմիաների եւ միջազգային ընկերությունների անդամ, Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի (ԳԱԱ) ակադեմիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Պարիս Հերունին ծնվել է 1933թ դեկտեմբերի 17-ին Երեւանում` մանկավարժների ընտանիքում: Միջնակարգ կրթությունն ստացել է Երեւանի Վ. Չկալովի անվան թիվ 30 միջնակարգ դպրոցում, որն ավարտելուց անմիջապես հետո 1951թ ընդունվել է Մոսկվայի Էներգետիկայի ինստիտուտի Ռադիոտեխնիկական ֆակուլտետը եւ ուսանել 6 տարի: 1957թ ավարտելով ուսումը վերադարձել է Հայաստան եւ որպես ռադիոինժեներ աշխատանքի անցել Բյուրականի աստղադիտարանում: Կարճ ժամանակ անց ստանձնել է Ռադիոֆիզիկական կոնստրուկտորային բաժնի ղեկավարի պաշտոնը (մինչեւ 1960թ): 1960-68թթ Հերունին Հայաստանի ԳԱԱ Ռադիոֆիզիակայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտում գիտական բաժնի փոխտնօրենն էր, ինչպես նաեւ ղեկավարում էր Գերբարձր հաճախականությունների բաժինը: 1968-71թթ աշխատել է Մոսկվայի Ֆիզիկա եւ ռադիո տեխնիկական չափումների համամյութենական գիտահետազոտական ինստիտուտում, որպես Ռադիոֆիզիկական չափումների հայկական բաժնի ղեկավար: 1971թ-ից մինչ ի մահ ղեկավարել է Հայաստանի Ռադիոֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտը: 1983թ Երեւանի պետական ճարտարագիտական ինստիտուտում հիմնել եւ ղեկավարել է “Անտենային համակարգեր” ամբիոնը: Հայ գիտնականն արժանացել է բազմաթիվ կոչումների, մեդալների եւ պատվոգրերի: 1972թ պաշտպանելով գիտական թեզը` ստացել է տեխնիկական գիտությունների դոկտորի աստիճան, 1982թ-ից Հայաստանի ԳԱԱ թղթակից անդամ էր, 1983թ` պրոֆեսոր, 1996թ` ակադեմիկոս, ինչպես նաեւ եղել է ՀՀ Նկարիչների միության պատվավոր անդամ: Գիտական բազմաթիվ հետազոտությունների համար Հերունուն շնորհվել է Աշխատանքի կարմիր դրոշի, Աշխատանքի վետերանի շքանշան, Ֆրանսիայի Արտաքին գերծերի նախարարության բրոզե մեդալ, Ռուսաստանի Լոմոնոսովի անվան Գիտությունների Ակադեմիայի ոսկե մեդալ, գիտության ոլորտում հսկայածավալ ավանդի համար ԽՍՀՄ պետական մրցանակ եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի արծաթե մեդալ: Պարիս Հերունին հրապարակել է 340 գիտական աշխատություն եւ 3 մատենագրություն: Հերունին լուրջ ուսումնասիրությունների է կատարել ոչ միայն ռադիոֆիզիակայի, այլեւ աստղագիտության ոլորտներում: Նա 4 տելեսկոպների մեթոդով հետազոտել է աշխարհի ամենահին աստղադիտարաններից մեկը` Քարահունջը (Սյունիքի մարզում) եւ պարզել, որ այն ավելի քան 7500 տարվա պատմություն ունի: Իր ուսումնասիրությունները Հերունին ամփոփել է “Հայերը եւ հին Հայաստանը” գիքում: Հայ գիտնականը կյանքից հեռացել է 2008թ դեկտեմբերի 5-ին:

Կատեգորիա: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Դիտումներ: 1613 | Ավելացրել է: Admin | Վարկանիշ: 5.0/1
Ընդհանուր մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն կայքում գրանցվածները:
[ Գրանցում | Մուտք ]
Copyright www.freebooks.do.am "ՀամաՀայկական Էլեկտրոնային Գրադարան"© 2008-2010 Արգելվում է առանց կայքի ադմինիստրացիայի թույլատվության կայքի նյութերի օգտագործումը այլ նպատակներով: