Հայ ականավոր գիտնական, ակադեմիկոս, հասարակական գործիչ, արեւելագետ եւ հնագետ, Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի առաջին տնօրեն 1943-47թթ, հնագետ եւ ստորջրյա հնագիտության հիմնադիր Ռուբեն Օրբելու եւ էվոլուցիոն ֆիզիոլոգիայի ուսմունքի հիմնադիր Լեւոն Օրբելու եղբայրը` Հովսեփ Աբգարի Օրբելին ծնվել է 1887թ մարտի 8-ին Վրաստանի Քութաիսի քաղաքում: 1904թ ավարտել է Թիֆլիսի 3-րդ գիմնազիան, հետո ուսանել է Սանկտ-Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետում 1911թ եւ զուգահեռ հաճախել է արեւելագիտական ֆակուլտետի հայ-վրաց-պարսկական ֆակուլտետի դասընթացներին:Ուսանողանակ տարիներից զբաղվել է գիտական գործունեությամբ: Մասնակցել է Անիի ավերակների պեղումներին, 1909թ Ղարաբաղի հայկական արձանագարությունների ուսումնասիրությանը: 1914թ ավարտելով համալսարանը որպես պրոֆեսոր աշխատանքի է անցել հայ-վրացական բանասիրության ամբիոնում: 1911-12թթ Պետերբուրգի Գիտությունների Ակադեմիան նրան գործուղել է Արեւմտյան Հայաստան, Էրզրումի, Բայազեթի, Վանի, Ախթամարի, Բագավանի ճարտարապետական հուշարձանների հնագիտական պեղումներ իրականացնելու նպատակով:1912թ անդամագրվել է Ռուս հնագիտական միությանը:1914թ Պետերբուրգի համալսարանի արեւելագիտական ֆակուլտետում հայոց պատմություն, արձանագրագիտություն, քրդերեն եւ հնագիտություն է դասավանդել:1917-18թթ դասախոսել է Պետրոգրադի համալսարանում, հնէագիտության ինստիտուտում, Մոսկվայի Լազարյան ճեմարանում: Նյութական մշակույթի պատմության ռուսաստանյան ակադեմիայի հիմնադիրներից է: 1919թ այդ հաստատության անդամ է եւ գլխավորել է Հայաստանի եւ Վրաստանի հնագիտության եւ արվեստի բաժինները, 1920թ-ից` ակադեմիայի հրատարակչությունը, 1921-22թթ` տպարանը:1926թ Պետերբուրգի էրմիտաժում հիմնել եւ ղեկավարել է արեւելքի բաժինը: 1934թ-ից էրմիտաժի տնօրենն է եղել: 1936թ ղեկավարելով գիտական արշավախումբը եւ ուսումնասիրություններ է անցկացրել Գառնու հեթանոսական տաճարում, Պտղնիում, Աշտարակում, Ամբերդում ուսումնասիրել է տեղի հուշարձանները:1937-38թթ ղեկավարել է ԽՍՀՄ ԳԱ Նյությական մշակույթի պատմության ինստիտուտը:1943թ տեղափոխվել էԵրեւան եւ նշանակվել նորաստեղծ ԳԱ նախագահ: 1955թ-ից Լենինգրադի համալսարանի արեւելագիտության ամբիոնի դեկանն է եղել:1956 զուգահեռ ղեկավարել է Մերձավոր եւ Միջին Արեւելքի պատմության ամբիոնը:1956թ հիմնել եւ մինչ ի մահ ղեկավարել է ԽՍՀՄ ԳԱ Արեւելագիտության ինստիտուտի Լենինգրադի բաժինը:Օրբելյանի ուսումնասիրությությունները հիմնականում վերաբերում են հայագիտությանը: Համարվում է ժամանակից վիմագիության հիմնադիրը: Ստեղծել է այնպիսի տառատեսակ, որի միջոցով հնարավոր է դարձել վերարտադրել արձանագրությունները եւ պահպանել դրանց ձեւը:Հեղինակել է հայ եւ քրդական բարբառների մի քանի բառարաններ:1944թ Լոնդոնի հնագիտության ինսիտուտի պատվավոր անդամ է, 1935թ Թեհրանի համալսարանի պատվավաոր պրոֆեսոր:Պարգեւատրվել է Լենինի 2, Աշխատանքային կարմիր դրոշի 2, Իրանի «Գիտական ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշաններով։Մահացել է 1961թ փետրվարի 2-ին եւ հողին է հանձնվել Բոգոսլոսկոյե գերեզմանատանը:
|