Սովետական ռազմական գործիչ, քաղաքացիական պատերազմի հերոս:Աշխատել է Բաքվի նավթահանքերում, մասնակցել բանվորական գործադուլներին,
ընդունվել է հնչակյան կուսակցության շարքերը: Հեղափոխական գործունեության
համար բանտարկվել է Մետեխի բանտում, աքսորվել Աստրախանի նահանգ:1915-ին
Գայը 6-րդ հայկական կամավորական դրուժինայի հեծյալ վաշտի հրամանատարն էր,
ապա` դրուժինայի պետը: Կովկասյան ռազմաճակատում ցուցաբերած քաջության
համար պարգևատրվել է Գեորգիևյան խաչերով ու մեդալներով և Ս.Աննա շքանշանով:Գայը ակտիվորեն մասնակցել է քաղաքացիական կռիվներին, հեռացվել է հնչակյան
կուսակցությունից, ընդունվել է բելշևիկյան կուսակցության շարքերը: Եղել է
Երկաթյա դիվիզիայի պետը, ազատագրել է Սիմբիրսկը, մասնակցել Կոլչակի դեմ
կռիվներին: Որպես 2-րդ Կովկասյան հեծյալ կորպուսի հրամանատար, կռվել է
Դենիկինի դեմ:Եղել է ՀՍՍՀ ռազմական գործերի ժողկոմ, ապա հանրապետության ռազմական կոմիսար:Ավարտել
է Ֆրունզեի անվ. ռազմական ակադեմիան, պաշտպանել թեկնածուական դիսերտացիա,
աշխատել է որպես Ժուկովսկու անվ. ռազմաօդային ակադեմիայի ամբիոնի վարիչ,
պրոֆեսոր, գրել գիտական աշխատություններ: |