Նոր շրջանի հայ բանսատեղծ-աշուղ։ Մանկությունն ու պատանեկությունը անցել է Թիֆլիսում։Մինչև
30 տարեկան կատարելագործվել է աշուղական արվեստում: Երկար տարիներ շրջել է
մերձավոր արևելքում, Պարսկաստանում, Օսմանյան կայսրության երկրներում,
ընկալել է թափառական երաժիշտների ավանդական արվեստն ու արհեստը: Մկրտվել է
Սայաթ-Նովա, ինչը պարսկերեն նշանակում է «մեղեդիների որսորդ»:Սայաթ-Նովան առաջինն էր, որ երգել է վրացական խաղեր` օգտագործելով
պարսկական բանաստեղծության ձևերը: Այս նորարության համար նրան կարգել են
Կախեթի վրաց թագավոր Հերակլ II-ի սազանդար:Ժամանակի ընթացքում
Սայաթ-Նովան ներքաշվել է պալատական խարդավանքների մեջ, ինչի հետևանքով
1759–ին Հերակլ II–ի հարկադրանքով նա քահանա է ձեռնադրվել Տեր Ստեփանոս
անունով: 1769–ին Սայաթ–Նովան ծառայել է հաստատված Հաղպատի միաբանության
առաջնորդարանում:1795–ի սեպտեմբերին, Աղա–Մահմուդ խան Ղաջարի արշավանքի ժամանակ զոհվել և թաղվել է Ս.Գևորգ եկեղեցու բակում: |