Դավիթ Անհաղթը հայ իրականության մեջ հանդիսացել է տրամաբանության,
իմացաբանության, բարոյագիտության եւ փիլիսոփայության այլ մասնաճյուղերի
հիմնադիրը: Քրիստոնեության գաղափարախոսության տիրապետության պայմաններում
նա զարգացրեց իր ժամանակի համար առաջավոր փիլիսոփայական գաղափարներ,
նպաստեց մտքի ձերբազատմանը կրոնական կապանքներից եւ վերստին ծնունդ տվեց
անտիկ գիտության ավանդույթներին: Շնորհիվ Անհաղթի, Հայաստանի
փիլիսոփայությունը կանգնեց զարգացման ինքնուրույն, աստվածաբանությունից
անկախ ուղու վրա:Դավիթն ապրել է 5-6-րդ դարերում: Երկար տարիներ փիլիսոփայություն է ուսուցանել Ալեքսանդրիայում: Անհաղթ անունը ձեռք է բերել Աթենքում եւ Կոստանդնուպոլսում բյուզանդական փիլիսոփաների հետ հրապարակային վեճերում հաղթելիս:
Անհաղթի ստեղծագործություններից մեզ են հասել չորսը` «Սահմանք
Իմաստասիրութեան», «Վերլուծութիւն Ներածութեանն Պորփիւրի», «Մեկնութիւն ի
Վերլուծականն Արիստոտէլի» եւ «Մեկնութիւն Ստորոգութանցն Արիստոտելի»:Անհաղթը նորպլատոնական փիլիսոփայական ուսմունքի հետեւորդ էր, մի
ուսմունք, որի մեջ Պլատոնի հայացքները միաձուլվում էին Արիստոտելի,
Պյութաgորասի եւ ստոիցիզմի gաղափարների հետ` իդեալական հիմքի վրա: Նրա
աշխատություններում վերլուծվում էին ոչ միայն փիլիսոփայության ավանդական
պրոբլեմները` գոյաբանության, իմացաբանության, տրամաբանության, այլեւ
տիեզերագիտության, մաթեմատիկայի, բժշկության, հոգեբանության հարցեր:Դավթի
փիլիսոփայության պրոպագանդիստներից մեկն է հանդիսացել Գրիգոր Մագիստրոս
Պահլավունին: Անհաղթի փիլիսոփայությունը մեծ ազդեցություն է թողել նաեւ
Անանիա Շիրակացու, Հովհաննես Որոտնեցու, Գրիգոր Տաթեւացու փիլիսոփայական
ուսմունքների ձեւավորման վրա:Պետք է նշել, որ Անհաղթի
փիլիսոփայությունը պարփակված չէր ազգային շրջանակներով եւ լայն տարածում է
գտել այլ ժողովուրդների շրջանում դեռեւս վաղ միջնադարում:Դրան է
նպաստել երկերի հունարեն տարբերակների առկայությունը, ինչն էլ մատչելի էր
ինչպես քրիստոնեական, այնպես էլ մուսուլմանական երկրների գիտնականներին:Նա Հայաստան է վերադարձել ծեր հասակում եւ լայն գործունեություն է ծավալել
իր փիլիսոփայական գիտելիքների զարգացման ուղղությամբ, ինչն էլ
դժգոհություն է առաջացրել պահպանողական կղերականների շրջանում: Շատ
զրկանքներ եւ հալածանքներ կրելով հայրենակիցներից` Անհաղթը ստիպված
հեռանում է Հայաստանի հյուսիսային ծայրագավառը, որտեղ էլ մահանում է:Հետագայում
, երբ եկեղեցին Անհաղթին դասում է սրբերի շարքը, աճյունը տեղափոխում են
հայրենի Տարոն նահանգը եւ որպես սուրբ մասունք թաղում Մշո Առաքելոց
վանքում: |