| 
|  Այլ Բաժիններ |  |  |  
 
 
|  Մուտքի Ձև |  |  |  
 Ask To PanArmenian Library
 Որոնել կայքում/Search in site
 
 
|  Բաժնի կատեգորիաները |  |  |  
 
 
|  Արխիվ |  |  |  
 
 
|  Մեր Հարցումը |  |  |  
 
 
|  Վիճակագրություն |  | 
 Կայքում են : 1 Հյուրեր: 1 Օգտվողներ: 0 |  
 Նորաձևություն
 Haircuts 2013
 
   
 | 
| 
 
 | Ողջունում ենք Ձեզ, Гость · RSS | 31.10.2025, 23:38 |  |  | Գլխավոր » 2009 » Նոյեմբեր » 08 » ԳԱՌԶՈՒ 
 
|  |  | 
				
			 Ֆրանսահայ նկարիչ:1918-ին ընտանիքով տեղափոխվել է Կահիրե, սովորել տեղի Գալուստյան
վարժարանում և ֆրանսիական լիցեյում: 1924-ին մեկնել է Փարիզ. ավարտել
ճարտարապետական դպրոցը, հաճախել Մոնպառնասի «ազատ ակադեմիաները»: 1929-ին
ֆրանսիական նկարիչների ցուցահանդեսում Գառզուի «Ալքազարի հին պարտեզները»
կտավը արժանացել է առաջին մրցանակի: 1930-ից մասնակցել է Փարիզի հայ
արվեստագետների <Անի> միության ցուցահանդեսներին: 1930-ին
ցուցադրվել է «Գերանկախներ»-ի սալոնում: 1939-ին կազմակերպել է իր
անդրանիկ անհատական ցուցահանդեսը: 
Երեք անգամ` 1943, 1951, 1953-ին արժանացել է Հալմարկի մրցանակին:
1950-ական թթ. նրա արվեստը լայն հռչակ է ձեռք բերել: Հանրահայտ են
«Վենետիկյան, 1953թ.», «Ապոկալիպսիս, 1957թ.» և «Երկրային դրախտ, 1959թ.»
նկարաշարերը: Պարգևատրվել է ֆրանսիական «Պատվո լեգիոն» շքանշանով:1966-ին առաջին անգամ եղել է Երևանում, կազմակերպել շուրջ 150
գունավոր վիմագրությունների և գրքերի ձևավորումների ցուցահանդես, որն
ամբողջությամբ նվիրել է Հայաստանի պետական պատկերասրահին: |  | Կատեգորիա: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ |
Դիտումներ: 1309 |
Ավելացրել է: Admin
| Վարկանիշ: 5.0/1 |  
| Ընդհանուր մեկնաբանություններ: 0 |  |  |  |  |  |  |  |  Մեկնաբանություններ կարող են թողնել միայն կայքում գրանցվածները: [ Գրանցում  | Մուտք  ] |  |