Այլ Բաժիններ |
|
Մուտքի Ձև |
|
Ask To PanArmenian Library
Որոնել կայքում/Search in site
Բաժնի կատեգորիաները |
|
Արխիվ |
|
Մեր Հարցումը |
|
Վիճակագրություն |
Կայքում են : 1 Հյուրեր: 1 Օգտվողներ: 0 |
Նորաձևություն
Haircuts 2013
|
| Ողջունում ենք Ձեզ, Гость · RSS |
05.11.2025, 12:18 |
|
Գլխավոր » 2009 » Նոյեմբեր » 08 » ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ
|
Բանաստեղծ Համո Սահյանը (Հմայակ Սահակի Գրիգորյան) ծնվել է Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզ) Լոր գյուղում:1937 թ. ավարտել է Բաքվի երկամյա հայկական ուսուցչական ինստիտուտը:
Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Աշխատել է մի շարք թերթերում և
ամսագրերում, որոնց թվում Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում, «Կոմունիստ»
և «Ավանգարդ» թերթերում, «Ոզնի» հանդեսում:1965 – 1967 թթ. եղել է
«Գրական թերթի» գլխավոր խբագիրը: Հ. Սահյանի բանաստեղծությունները
տպագրվել են դեռևս 30-ական թվականներից, սակայն նա համընդհանուր ճանաչման
է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ:
Համո Սահյանի առաջին գիրքը` «Որոտանի եզերքին» բանաստեղծությունների
ժողովածուն տպագրվել է 1946 թ.: Այստեղ դրսևորվում էր Սահյանի
բանաստեղծական ընդհանուր ուղղվածությունը` սեր հայրենի բնաշխարհի ու
մարդու նկատմամբ: Հաջորդ` «Առագաստ» (1947), «Սլացքի մեջ» (1950),
«Ծիածանը տափաստանում» (1953), «Բարձունքի վրա» (1955), «Նաիրյան դալար
բարդի» (1958) ժողովածուներում ավելի է ընդլայնվում Համո Սահյանի պոեզիայի
թեմատիկ ընդգրկումը:1972թ. լույս է տեսնում Սահյանի «Սեզամ, բացվիր»
ժողովածուն, որի համար 1975թ նա արժանանում է պետական մրցանակի: Համո
Սահյանի ստեղծագործության մեջ մեծ թիվ են կազմում անցյալին, մանկությանը
նվիրված բանաստեղծությունները, որոնք ունեն արդիական իմաստավորում,
հասարակական հնչեղություն: Նա հասնում է լեզվաոճական ինքնատիպության ու կայունության:Նա
թարգմանել է Ա. Պուշկինի, Ս. Եսենինի, Գ. Լորկայի և այլ բանաստեղծների
ստեղծագործություններից: Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության,
Աշխատանքային Կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով: |
|
Կատեգորիա: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ |
Դիտումներ: 1718 |
Ավելացրել է: Admin
| Վարկանիշ: 1.5/2 |
| Ընդհանուր մեկնաբանություններ: 0 | |
|
|
|
|
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն կայքում գրանցվածները: [ Գրանցում | Մուտք ]
|
|