ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆ
Այլ Բաժիններ
ԾՐԱԳՐԵՐ/ПРОГРАММЫ
ԱՄՍԱԳՐԵՐ/ЖУРНАЛЫ
ՔԱՐՏԵԶՆԵՐ/КАРТЫ
ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐՈՎ/ВИДЕО ПО ИСТОРИИ АРМЕНИИ
ՀՂՈՒՄՆԵՐ/ЛИНКИ


Մուտքի Ձև


Ask To PanArmenian Library
Որոնել կայքում/Search in site

 
200
Բաժնի կատեգորիաները
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ [2]
ԿՐՈՆ [1]
ԽՈՀԱՆՈՑ [1]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ [21]
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [22]
ԱՐՑԱԽ [10]
ՀԱՅԱՍՏԱՆ [5]
ՄԵԾԵՐԸ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ [18]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ [46]
ԵՐԵՎԱՆ [1]
ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ [107]


Արխիվ


Для красивого отображения Облака
необходим
Adobe Flash Player 9
или выше
Скачать Adobe Flash Player

Մեր Հարցումը
Հե՞շտ է Ձեզ օգտվել մեր կայքից։
Ընդհանուր: 2001


Վիճակագրություն

Կայքում են : 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0


Նորաձևություն

Haircuts 2013

Google PR

Ողջունում ենք Ձեզ, Гость · RSS 26.04.2024, 08:54
Գլխավոր » 2009 » Նոյեմբեր » 8 » ՄԻՔԱՅԵԼ ԼՈՐԻՍ-ՄԵԼԻՔՈՎ
18:46
ՄԻՔԱՅԵԼ ԼՈՐԻՍ-ՄԵԼԻՔՈՎ

Կոմս Միքայել Տարիելի Լորիս-Մելիքով (ռուսերեն՝ граф Михаил Тариелович Лорис-Меликов) (1825 - 1888), Ռուսաստանի Կայսրության պետական գործիչ, հեծելազորի գեներալ, Ցարի շքախմբի համհարզ-գեներալ։ Ծնվել է հայ ազնվական (մելիքական) ընտանիքում Թիֆլիս քաղաքում, 1825 թ.։ Կրթությունը ստացել է Մոսկվայում և Սանկտ-Պետերբուրգում, նախ՝ Արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտում, ապա՝ Գվարդիայի Կադետական դպրոցում։Ծառայության է անցել ռուսաց կայսրության բանակում՝ հուսարական գնդում։ 4 տարի հետո (1847 թ.) ուղարկվել է Կովկաս, որտեղ ծառայել է մոտ 20 տարի և այդ բարդ տարիներին ցուցաբերել է իրեն որպես հիասքանչ հեծելազորային սպա և մեծակարող վարչարար։ Շնորհև դրա կարողացել է ռազմասեր տեղացիներին խաղաղեցնել։Ռուս-թուրքական 1877-78 թթ. պատերազմում նա հանդիսացել է առանձին բանակային կորպուսի հրամանատար ընդդէմ Օսմանեան Կայսրութեան զօրքերի՝ Հայկական լեռնաշխարհում։ Արդահան /Արտահան/ ամրոցի գրավումից հետո նրա վրա հարձակվեց թուրքերի զօրավար Մուխթար Փաշան՝ Զևինի մօտ, բայց Ալաջայի մօտ հայ զօրավարը ջարդեց թուրքական այդ զօրահրամանատարին, գրոհով գրավեց Կարսը և, ապա՝ պաշարեց Էրզրումը. Այս ծառայութիւնների համար հայ զօրավարը ստացավ կոմսի տիտղոս։ Ալաջայում ցոյց տուաց քաջութեան համար նրան շնորհուեց նաև 2-րդ աստիճանի Սուրբ Գևորգի շքանշան/1877թ. հոկտեմբերի 27/։Հետագայում Լոռիս-Մելիքովը դարձավ Ստորին Վոլգայի գեներալ-նահանգապետը, ապա՝ հաջող գործունեութեան համար փոխադրուեց Կենտրոնական Ռուսիայի նահանգներ՝ պայքարելով ահաբեկչութեան դէմ և նշանակուեց Խարկովի նահանգապետ։Դարձեալ յաջող գործունեութեան համար նա նշանակուեց Ռուսաց կայսրութեան «Գերագոյն գործադիր յանձնախմբի» ղեկավար, որը ստեղծուել էր Սանկտ Պետերբուրգում 1880 թ. փետրուարից յետոյ, երբ ընդհատակեայ յեղափոխական-ահաբեկիչների կողմից մահափորձ էր կատարուել Ալեքսանդր II ռուսաց ցարի դէմ։ Այստեղ էլ Լոռիս-Մելիքովը ցուցաբերեց իր վարչարարական հանճարը։ Նա Ալեքսանդր 2-րդ ցարին ներկայացրեց վարչական և տնտեսական բարեփոխումների ընդարձակ մի ծրագիր։ Ռուսաց կայսրն ընդունեց իր հայ զօրավարի առաջարկը։ Լոռիս-Մելիքովը նշանակուեցներքին գործերի նախարար՝ բացառիկ իշխանութեամբ, փաստօրէն դառնալով Ռուսաստանի վարչապետ-դիկտատորը։Նոյն այն օրը (մարտի 13 1881 թ.) երբ կայսրը ստօրագրեց ուկազը /հրամանմագիրը/ Լոռիս-Մելիքովի առաջարկած բարեփոխումների մասին, ընդհատակեայ յեղափոխական-ահաբեկիչները սպանեցին ցար Ալեքսանդր 2-րդին։ Վերջինիս յաջորդը` Ալեքսանդր III կայսրը, միանգամից անցաւ յեղափոխութեան դէմ պայքարի կոշտ ուժային մեթոդների։ Կոմս Լոռիս-Մելիքովն անմիջապէս հրաժարական տուեց, և պաշտօնաթող գեներալի կարգավիճակով ապրեց մինչ իր մահը, որը տեղի ունեցաւ Ֆրանսիայի Նիցա քաղաքում, 1888 թ. դեկտեմբերի 22ին։
Կատեգորիա: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Դիտումներ: 1295 | Ավելացրել է: Admin | Վարկանիշ: 0.0/0
Ընդհանուր մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն կայքում գրանցվածները:
[ Գրանցում | Մուտք ]
Copyright www.freebooks.do.am "ՀամաՀայկական Էլեկտրոնային Գրադարան"© 2008-2010 Արգելվում է առանց կայքի ադմինիստրացիայի թույլատվության կայքի նյութերի օգտագործումը այլ նպատակներով: