Հայաստանի և Արցախի հերոս, ԱՍԱԼԱ ի նախկին անդամ Օքսֆորդի համալսարանի հնագիտության բաժնի բազում լեզուներ տիրապետող
ուսանողը, ընդհատելով համալսարանական ուսումը մեկնում է քաղաքացիական
ղժդժությունների մեջ գտնվող Լիբանան, իր հայրենակիցների համար կռվելու: Մոնթեն վարել է աստանդական կյանք, ապրել տարբեր երկրներում, տասնյակ մականուններով ու տասնյակ կեղծ անձնագրերով:Նա
իր տարիներն անցկացրել է փախստականներով բնակեցված ետնախորշերում,
պարտիզանական ռազմակայաններում, թաքստոցներում, մեկուսարաններում և
բանտերում: Երկար դեգերումներից հետո որպես հրամանատար Ավո Արցախի ազատամարտի առաջին գծում էր և այդտեղ էլ կնքեց իր մահկանացուն:
|