Այլ Բաժիններ |
|
Մուտքի Ձև |
|
Ask To PanArmenian Library
Որոնել կայքում/Search in site
Բաժնի կատեգորիաները |
|
Արխիվ |
|
Մեր Հարցումը |
|
Վիճակագրություն |
Կայքում են : 1 Հյուրեր: 1 Օգտվողներ: 0 |
Նորաձևություն
Haircuts 2013
|
| Ողջունում ենք Ձեզ, Гость · RSS |
02.01.2026, 10:44 |
|
Գլխավոր » 2009 » Նոյեմբեր » 08 » ՄԽԻԹԱՐ ԳՈՇ
|
 Մխիթար Գոշը 12-րդ դարի նշանավոր կրոնական գորցիչ է: Եղել է գիտնական,
իրավագետ և առակագիր։ Ծնվել է 1120-ին ( ?), Գանձակում: Երկար տարիներ
ապրել է իր հիմնադրած Նոր Գետիկ վանքում, որն իր անունով հետագայում
կոչվել է Գոշավանք։ Գոշավանքը գտնվում է Իջևանի շրջակայքի Գոշ գյուղում։
Մխիթար Գոշը ավելի քան տաս աշխատությունների հեղինակ է, որոնցից նշանավոր
են նրա «Առակները» , հրատարակված 1790 թվակակնին: Առակների թեմաները
սոցիալական են, որը այն ժամանակ նորույթ էր: Առակներում հեղինակը
գովերգում է բարին, աշխատանքը և դիմակազերծում է արատները: Գոշը նշանավոր
է նաև իր «Դատաստանագրքով», որն առաջին ամբողջական օրենսգիրքն էր
Հայաստանում: «Դատաստանագիրքը» կազմվել է 1184 թվականին: Գլխավորապես
հայկական սովորական իրավունքի հիման վրա, ինչպես նաև բյուզանդական
օրենսգրքի, հայ եկեղեցական կանոնների և հասարակական օրենքների հիման վրա:
«Դատաստանագիրքը» գրված է գրաբարով: Այն բաղկացած է ներածություից և 2
մասից՝ եկեղեցական կանոններ և հասարակական օրենքներ: Տարբերվում է
սեղմությամբ: Հստակ սիստեմավորում չկա. տեսական դատողությունները
զուգորդվում են հեղինակի առաջարկներով, իրավունքի նորմերով և նրանց
բացատրություններով: «Դատաստանագիրքը» ուղղված էր ֆեոդալական
հարաբերությունները պաշտպանելուն, բայց այնեղ կա նաև մի շարք բարոյական
խորհուրդներ ֆեոդալների բռնակալության սահմանափակման մասին: Մխիթար Գոշի
«Դատաստանագիրքը» պարտադիր օրենքի ուժ առաջին անգամ ստացավ XIII դարում,
Կիլիկյան Հայաստանում: XVI դարում այն ճանաչեց լեհական թագավոր Սիգիզմունդ
I-ը Լվովի, Կամենեցի և ուրիշ քաղաքների հայ թագավորների համար: XVIII
դարում «Դատաստանագիրքը» ավելացվեց Վախթանգի օրենքների ժողովածուին (IX,
723 – 4), որի կազմում գործում էր նաև, երբ Վրաստանը միացավ Ռուսաստանին: |
|
Կատեգորիա: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ |
Դիտումներ: 2109 |
Ավելացրել է: Admin
| Վարկանիշ: 5.0/1 |
| Ընդհանուր մեկնաբանություններ: 0 | |
|
|
|
|
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն կայքում գրանցվածները: [ Գրանցում | Մուտք ]
|
|