Հայ օպերային երգչուհի: ՍՍՀՄ ժողովրդական արտիստուհի:Երաժշտական կրթությունը ստացել է ծննդավայրում, ելույթներ է ունեցել
Կահիրեում: 1948-ին տեղափոխվել է Հայաստան, Երևանի Սպենդիարյանի անվ.
Օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի, դասավանդել է Կոմիտասի անվ.
Կոնսերվատորիայում: Դերերգերից են` Անուշ, Շուշան /Ա. Տիգրանյանի «Անուշ»,
«Դավիթ Բեկ», Ռոզինա /Ռոսինիի «Սևիլյան սափրիչ»/, Կարինե, Օլիմպիա
/Տ.Չուխաջյանի «Լեբլեբիջի», «Արշակ Բ», Մարգարիտ /Գունոյի
<<Ֆաուստ>>/: Համերգային հարուստ երգացանկով /Բախ, Հենդել,
Մոցարտ, Շտրաուս, Գրիգ, Ռախմանինով, Կոմիտաս/ ելույթ է ունեցել ՍՍՀՄ
քաղաքներում, Իրանում, Ճապոնիայում, Հարավային Ամերիկայի երկրներում,
ԱՄՆ-ում, Անգլիայում:Գոհար Գասպարյանը ուներ ձայնային լայն դիապազոն, անբասիր տեխնիկա. Նրա
ձայնը առանձնանում է ճկունությամբ, երանգների ճոխությամբ, անցումների
թեթևությամբ: |