Էնվեր փաշան, Թալեաթի ու Ջեմալի նման, եղել է երիտթուրքական կուսակցության ղեկավարներից և Մեծ Եղեռնի կազմակերպիչներից: Նրան են պատկանում այս խոսքերը. «առանց մի թուրք զինվորի կորստի, ես ոչնչացրի թրքության թշնամի հայերին»: 1918-ին` զինակիցների նման, փախել է Գերմանիա, ապա հեռակա կարգով մահապատժի ենթարկվել: 1921 թվականին գլխավորել է Միջին Ասիայի հակասովետական բասմաչական շարժումը, որտեղ և սպանվել է հայազգի Հակոբ Մելքումովի գլխավորած բանակների հետ կռվելիս: |