Այլ Բաժիններ |
|
Մուտքի Ձև |
|
Ask To PanArmenian Library
Որոնել կայքում/Search in site
Բաժնի կատեգորիաները |
|
Արխիվ |
|
Մեր Հարցումը |
|
Վիճակագրություն |
Կայքում են : 1 Հյուրեր: 1 Օգտվողներ: 0 |
Նորաձևություն
Haircuts 2013
|
| Ողջունում ենք Ձեզ, Гость · RSS |
25.11.2025, 17:19 |
|
Գլխավոր » 2009 » Նոյեմբեր » 04 » ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՋԱՐԴԵՐԻ ՄԱՍԻՆ (ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, 1915թ.)
20:17 ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՋԱՐԴԵՐԻ ՄԱՍԻՆ (ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, 1915թ.) |
... Հայերի թիվը, որոնք սպանվեցին, անհետացան, բռնի իսլամացվեցին, առևանգվեցին հայ ազգաբնակչության զանգվածային տեղահանության ժամանակ Հայաստանի և Փոքր Ասիայի նահանգներում, անցնում է 500000-ից: Կոստանդնուպոլսում ձերբակալությունները մշտական են և ձերբակալվածներին հեռացնում են մայրաքաղաքներից առանց երաշխավորելու նրանց գոյությունը: Նրանք առևտրականներն են, ծնված նահանգներում, բայց հաստատված երկար ժամանակ Կոստանդնուպոլսում: Մի քանի հայերի հաջողվել է ձեռք բերել Օսմանյան տարածքը լքելու թույլտվությունը` թուրք և նույնիսկ գերմանացի պաշտունյաներին վճարելով մեծ գումար, որը հաճախ գերազանցում էր 100000 ֆրանկը: Թուրքիայի ողջ հայ բնակչությունը վերջնականապես դատապարտվեց մահվան և այդ որոշումը գործի դրվեց կայսրությունում գերմանական մեթոդով: Ո՞չ Գերմանիան, ո՞չ էլ Ավստրիան իրենց դաշնակցին կանգնեցնելու փորձ չարեցին. իրենց դեսպանները Կոստանդնուպոլսում սահմանափակվեցին հուշագիր կազմելով, որ նրանք ոչ մի քայլ չարեցին և որ նրանք երևան կհանեն թղթի մի պատառիկ հաշիվների պարզման օրը` արդարանալու համար: Նահանգներում այս երկու տերությունների հյուպատոսները նշում են, որ այն «Թուրքիայի ներքին քաղաքականության» հարցն է: Ավելին` գերմանացի սպաներն ամբողջ օսմանյան տարածքում այսօր թուրքական գերագույն դասի կասկածելի տերերն են, ընդունել են քաղաքացիական և զինվորական իշխանությունների կողմից կիրառված միջոցները: Նրանք չկարողացան պատճառաբանել ժանդարմների և զորքի դահճի այդ աշխատանքը կատարելու գործելակերպը: |
|
Կատեգորիա: ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ |
Դիտումներ: 1287 |
Ավելացրել է: Admin
| Վարկանիշ: 0.0/0 |
| Ընդհանուր մեկնաբանություններ: 0 | |
|
|
|
|
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն կայքում գրանցվածները: [ Գրանցում | Մուտք ]
|
|