ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆ
Այլ Բաժիններ
ԾՐԱԳՐԵՐ/ПРОГРАММЫ
ԱՄՍԱԳՐԵՐ/ЖУРНАЛЫ
ՔԱՐՏԵԶՆԵՐ/КАРТЫ
ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐՈՎ/ВИДЕО ПО ИСТОРИИ АРМЕНИИ
ՀՂՈՒՄՆԵՐ/ЛИНКИ


Մուտքի Ձև


Ask To PanArmenian Library
Որոնել կայքում/Search in site

 
200
Բաժնի կատեգորիաները
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ [2]
ԿՐՈՆ [1]
ԽՈՀԱՆՈՑ [1]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ [21]
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [22]
ԱՐՑԱԽ [10]
ՀԱՅԱՍՏԱՆ [5]
ՄԵԾԵՐԸ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ [18]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ [46]
ԵՐԵՎԱՆ [1]
ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ [107]


Արխիվ


Для красивого отображения Облака
необходим
Adobe Flash Player 9
или выше
Скачать Adobe Flash Player

Մեր Հարցումը
Պահո՞ւմ եք կապը մեզ հետ
Ընդհանուր: 1857


Վիճակագրություն

Կայքում են : 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0


Նորաձևություն

Haircuts 2013

Google PR

Ողջունում ենք Ձեզ, Гость · RSS 29.03.2024, 17:21
Գլխավոր » 2009 » Հոկտեմբեր » 25 » ՄԱԿԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
16:01
ՄԱԿԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ցեղասպանություն (գենոցիդ) տերմինը հստակորեն սահմանվել է Միավորված Ազգերի Կազմակերպության 1948 թվականի դեկտեմբերի 12-ին ընդունված կոնվենցիայով: Ահա այդ կոնվենցիան.Հոդված I. Պայմանավորվող կողմերը հավաստում են, որ ցեղասպանությունը, անկախ այն հանգամանքից` իրականացվել է խաղաղ թե պատերազմի ժամանակ, միջազգային օրենքով համարվում է հանցանք, որն իրենք պարտավորվում են կանխարգելել և պատժել: Հոդված II. Սույն համաձայնագիրը ցեղասպանություն է համարում հետևյալ գործողություններից ցանկացածը, որ կատարվել է մի ամբողջ ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբի հանդեպ` այն մասնակիորեն կամ ամբողջությամբ ոչնչացնելու մտադրությամբ: ա) խմբի անդամների սպանություն, բ) խմբի անդամներին մարմնական կամ մտավոր ծանր վնասի պատճառում, գ) միտումնավոր այնպիսի կենսապայմանների ստեղծում այդ խմբի համար, որ հաշվարկված են հանգեցնելու նրանց լիարժեք կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը, դ) այնպիսի միջոցառումների պարտադրում, որ կկանխարգելեն այդ խմբի ծնելիությունը, ե) այդ խմբի երեխաներին հարկադրաբար այլ խումբ տեղափոխելը:Հոդված III. Հետևյալ գործողությունները պետք է պատժվեն. ա) ցեղասպանության իրականացումը, բ) ցեղասպանության իրագործման հղացումը, գ) ցեղասպանության իրագործման ուղղակի և հրապարակային հրահրումը, դ) ցեղասպանություն իրականացնելու փորձը,ե) ցեղասպանությանը մեղսակցությունը:Հոդված IV. Ցեղասպանություն կամ Հոդված III-ում թվարկված ցանկացած այլ գործողություն իրականացնող անձինք պետք է պատժվեն, լինեն դրանք սահմանադրորեն պատասխանատու ղեկավարներ, պետական պաշտոնյաներ, թե մասնավոր անձինք:Հոդված V. Պայմանավորվող կողմերը ստանձնում են ընդունել տվյալ երկրի սամանադրությանը համահունչ համապատասխան օրենքներ` կյանքի կոչելու սույն համաձայնագրի դրույթները` մասնավորապես նախատեսելով խիստ պատիժ ցեղասպանության հանցանքի կամ Հոդված III-ում թվարկված ցանկացած այլ գործողության մեղավորների համար: Հոդված VI. Անձինք, ում ներկայացվել է ցեղասպանության կամ Հոդված III-ում թվարկված ցանկացած այլ գործողություն իրականացնելու մեղադրանք, պետք է դատվեն այն երկրի իրավասու դատարանի կողմից, որտեղ տվյալ գործողությունը կատարվել է, կամ այնպիսի միջազգային քրեական տրիբունալի կողմից, որի իրավասությունը կարող է տարածվել պայմանավորվող կողմերի վրա և որի իրավասությունը պայմանավորվող կողմերը ընդունել են:Հոդված VII. Ցեղասպանությունը և Հոդված III-ում թվարկված այլ գործողությունները չպետք է համարվեն քաղաքական ոճիրներ արտաքսման համատեքստում: Պայմանավորվող կողմերը պարտավորվում են նման դեպքերում արտաքսումը իրականացնել համաձայն իրենց օրենսդրության և գործող համաձայնագրերի:Հոդված VIII. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կարող է դիմել Միացյալ Ազգերի իրավասու մարմիններին` ձեռք առնելու Միացյալ Ազգերի կանոնադրությամբ նախատեսված այնպիսի քայլեր, որ այդ մարմինների կարծիքով ի զորու են կանխելու և սանձելու ցեղասպանության ցանկացած գործողություն կամ Հոդված III-ում թվարկված գործողություններից որևէ մեկը: Հոդված IX. Պայմանավորվող կողմերի միջև սույն Համաձայնագրի մեկնաբանության, կիրառման կամ իրականացման շուրջ ծագած տարաձայնությունները, այդ թվում և այնպիսիք, որ վերաբերվում են Պետության պատասխանատվությանը Ցեղասպանություն կամ Հոդված III-ում թվարկված այլ գործողություններ կատարելու համար, պետք է ներկայացվեն Արդարադատության միջազգային դատարան` տարաձայնության կողմերից որևէ մեկի դիմումով: Այսպիսով, ցեղասպանություն են որակվում այն գործողությունները, որոնք թվարկված են այս կոնվենցիայի II հոդվածում: Հայոց Մեծ Եղեռնը այս կամ այն չափով վերաբերում է նշված բոլոր 5 կետերին` հատկապես առաջին երկուսին.ա) խմբի անդամների սպանությունբ) խմբի անդամներին մարմնական կամ մտավոր ծանր վնասի պատճառում:Այնպես որ, ոչ մի կասկած չկա, որ 1915 թվականին Արևմտյան Հայաստանում կատարվածը ցեղասպանություն էր:Կոնվենցիայի III հոդվածի առաջին և երկրորդ կետերի համաձայն, այն է ա) ցեղասպանության իրականացումը, բ) ցեղասպանության իրագործման հղացումը, Հայոց Ցեղասպանությունը իրագործած պետությունը` Օսմանյան կայսրությունը` ներկայիս Թուրքիան, պետք է միջազգայնորեն պատժվի:Կոնվենցիայի IV և VI հոդվածների համաձայն, ցեղասպանություն կազմակերպած անձինք պետք է դատվեին ցեղասպանություն կատարած երկրում կամ միջազգային քրեական տրիբունալում:1919 թվականին Կոնստանդնուպոլսի ռազմական դատարանը հեռակա կարգով մահապատժի ենթարկեց Թալեաթ, Էնվեր, Ջեմալ փաշաներին և դոկտոր Նազըմին: Բայց այդ դատավճիռը այդպես էլ չիրագործվեց: Տարիներ անց մահապատիժը ի կատար ածեցին հայ վրիժառուները…
Կատեգորիա: ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտումներ: 2250 | Ավելացրել է: Admin | Վարկանիշ: 3.8/9
Ընդհանուր մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն կայքում գրանցվածները:
[ Գրանցում | Մուտք ]
Copyright www.freebooks.do.am "ՀամաՀայկական Էլեկտրոնային Գրադարան"© 2008-2010 Արգելվում է առանց կայքի ադմինիստրացիայի թույլատվության կայքի նյութերի օգտագործումը այլ նպատակներով: