Աշխարհահռչակ հայ նկարիչ Արշիլ Գորկին (հայկական անունն է Ոստանիկ Մանուկ Ադոյան) ծնվել է Արեւմտյան Հայաստանի Վանի նահանգի Խորգոմ գյուղում, 1904թ-ի ապրիլի 15-ին: Տարրական կրթությունն ստացել է Վանի հայկական դպրոցում:1910թ-ին հայրը զորակոչից խուսափելու նպատակով գաղթել է Միացյալ Նահանգներ: 1915թ-ի Հայոց Ցեղասպանության ժամանակ Գորկին մոր եւ 3 քույրերի հետ փախել են Ռուսաստան:1919թ-ին տեղափոխվել են Երեւան, ուր մայրը սովից մահացել է: 1920թ-ին հորը միանալու նպատակով Գորկին մեկնել է ԱՄՆ: 1922թ-ին ընդունվել է Բոստոնի դիզայնի դպրոցը ապա սովորել Նյու-Յորքի արվեստի դպրոցում եւ այնտեղ էլ դասավանդել 5 տարի:1920թ-ին հետաքրքրվել է իմպրեսիոնիզմով, ավելի ուշ ստեղծել է պոստիմպրեսիոնիստական նկարներ: 1930-ականներին փորձեր է արել կուբիզմի ուղղությամբ:Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Ֆիլադելֆիայում, Նյու-Յորքում, Սան-Ֆրանցիսկոյում:1925-ին Արշիլ Գորկի կեղծանունն է վերցրել. Արշիլ (Արշայլ), Գորկի (ռուս գրող Մաքսիմ Գորկու անունից եւ նաեւ որ այն նշանակում է դառը):Ամուսնացել է 31 տարեկանում եւ շուտով ծնվել է որդին:Ողբերգական են եղել Գորկու կյանքի վերջին տարիները: 1946-ին արհեստանոցում բռնկված հրդեհի հետեւանքով ոչնչացել են ավելի քան 36 կտավներ: Նույն տարում քաղցկեղի դեմ վիրահատվել է: 1948թ-ին ավտովթարի է ենթարկվել եւ աջ ձեռքը անաշխատունակ է դարձել: 1948թ-ի հուլիսի 21-ին ինքնասպան է եղել:Գորկու հայտնի գործերից են "Նկարիչն ու իր մայրը", "Խորգոմի տեսարաններ" նկարաշարը, "Ջրվեժ", "Ինչպես մորս ասեղնագործ գոգնոցը բացվում է իմ կյանքում", "Արորը եւ երգը", "Հոգեվարք" եւ այլն:
|