Աշխարհահռչակ արգենտինահայ թենիսիստ, Մեծ Սաղավարտի, համաշխարհային, Masters, ATP (պրոֆեսիոնալ թենիսի ասոցիացիա) միցաշարերի եւ Masters գավաթի հաղթող Դավիթ Նալբանդյանը (ամբողջական անունը Գերբասիո Էստեբան Դավիթ Նալբանդյան) ծնվել է 1982թ հունվարի 1-ին Արգենտինայի Կորդբա քաղաքում:Թենիս խաղալ սկսել է 5 տարեկանից, երբ հայ պապիկը իրենց տան բակում թենիսի փոքրիկ դաշտ է կառուցել: 14 տարեկանից մասնակցել է մանկապատանեկան մրցաշարերի: 1996թ հանդես գալով Արգենտինայի հավաքականի կազմում` մասնակցել է աշխարհի պատանեկան առաջնությանը եւ ճանաչվել հաղթող:1998թ հաղթել է պատանեկան US open մրցաշարում եւ նույն թվին էլ ճանաչվել է մինչեւ 18 տարեկանների աշխարհի 3-րդ ռակետ: 1999թ մասնակցել է Ուիմբլդոն մրցաշարին եւ կրկին շահել հաղթողի տիտղոսը: Պրոֆեսիոնալ թենիսիստի տիտղոսը Դավիթին շնորհվել է 2000թ: 2001թ հաղթել է Պալերմոյում անցկացվող մրցաշարում:2002թ ճանաչվել է Արգենտինայի, ինչպես նաեւ Հրվ. Ամերիկայի լավագույն թենիսիստ:Դավիթ Նալբանդյանն իր կարիերայի ամենամեծ ձեռքբերումները համարում է 2005թ Շանհայում տարվա ամփոփիչ մրցաշարին մասնակցելն եւ 2007թ Փարիզում ու Մադրիդում աշնանային մրցաշարում աշխարհի այդ տարվա 1-ին եւ 2-րդ ռակետներ Ռոժեր Ֆեդերերի եւ Ռաֆայել Նադալի նկատմամբ տարած հաղթանակը: 2005թ Նալբանդյանը դարձել է առաջին թենիսիստը, ով երբեւէ մասնակցած չլինելով Մեծ սաղավարտի մրցաշարին, ցուցաբերել է փայլուն խաղ եւ շահել գավաթը: 2008թ Դավիթ Նալբանդյանը Բուենոս-Այրեսի Հայասատնի դեպանատնից հայկական անձնագիր է վերցրել: 2009թ Սիդնեյում մասնակցելով Medibank միջազգային մրցաշարին, գրավել է պատվավոր առաջին հորզոնականը:
|