ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆ
Այլ Բաժիններ
ԾՐԱԳՐԵՐ/ПРОГРАММЫ
ԱՄՍԱԳՐԵՐ/ЖУРНАЛЫ
ՔԱՐՏԵԶՆԵՐ/КАРТЫ
ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐՈՎ/ВИДЕО ПО ИСТОРИИ АРМЕНИИ
ՀՂՈՒՄՆԵՐ/ЛИНКИ


Մուտքի Ձև


Ask To PanArmenian Library
Որոնել կայքում/Search in site

 
200
Բաժնի կատեգորիաները
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ [2]
ԿՐՈՆ [1]
ԽՈՀԱՆՈՑ [1]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ [21]
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [22]
ԱՐՑԱԽ [10]
ՀԱՅԱՍՏԱՆ [5]
ՄԵԾԵՐԸ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ [18]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ [46]
ԵՐԵՎԱՆ [1]
ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ [107]


Արխիվ


Для красивого отображения Облака
необходим
Adobe Flash Player 9
или выше
Скачать Adobe Flash Player

Մեր Հարցումը
Հե՞շտ է Ձեզ օգտվել մեր կայքից։
Ընդհանուր: 2001


Վիճակագրություն

Կայքում են : 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0


Նորաձևություն

Haircuts 2013

Google PR

Ողջունում ենք Ձեզ, Гость · RSS 27.04.2024, 00:13
Գլխավոր » 2009 » Նոյեմբեր » 4 » ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ 1
00:08
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ 1

ԼՂՀ անկախությունը հռչակվել է 1991 թվականի սեպտեմբերի 2-ին միջազգային իրավունքի հիմնարար նորմերին համապատասխան: Այդ օրվանից իվեր հանրապետության իշխանությունները հետեւողականորեն վարում են կովկասյան տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանմանն ուղղված քաղաքականություն: Լեռնային Ղարաբաղը /հայերեն ինքնանվանումն Արցախ/ գտնվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արեւելյան մասում եւ հնուց ի վեր հանդիսացել է պատմական Հայաստանի նահանգներից մեկը, որի հյուսիսարեւելյան սահմանը, ըստ բոլոր հնագույն աղբյուրների, Քուռ գետն է: Լեռնային երկրամասի բնա-կլիմայական պայմանները պայմանավորված են նպաստավոր աշխարհագրական դիրքով:Հին հայկական Ուրարտու պետության կազմում /մ.թ.ա. VIII-Vդդ./ Արցախը հիշատակվում է Ուրտեխե-Ուրտեխինի անվամբ: Ստրաբոնի, Պլինիոս Ավագի, Կլավդիոս Պտղոմեոսի, Պլուտարքոսի, Դիոն Կասիոսի եւ այլ հեղինակների աշխատություններում նշվում էր, որ Հայաստանի եւ լեռնային ժողովուրդների խառնակույտ ներկայացնող կովկասյան հարեւան հնագույն պետության  Աղվանքի /Աղուանք/ միջեւ սահմանը հանդիսանում էր Քուռ գետը: Բյուզանդիայի եւ Պարսկաստանի միջեւ Հայաստանի բաժանումից հետո /387թ./ Արեւելյան Անդրկովկասի տարածքը, այդ թվում եւ Արցախը, անցավ Պարսկաստանին, ինչը, սակայն, մինչեւ ուշ միջնադար ազդեցություն չունեցավ տարածաշրջանի էթնիկ սահմանների վրա. Քուռի աջակողմյան ափն Արցախի /Ղարաբաղի/ հետ միասին շարունակեցին մնալ հայաբնակ: Եվ միայն XVIII դարի կեսերին Ղարաբաղի հյուսիսային սահմաններ սկսեցին թափանցել թուրքական քոչվոր ցեղեր, որը հայկական իշխանական տների հետ բազմադարյան պատերազմների սկիզբը դրեց: Լեռնային Ղարաբաղի մելիքությունները /իշխանությունները/, որոնք կառավարվում էին ժառանգական, ավատակալվածքային իշխանների  մելիքներիկողմից, կարողացան պահպանել փաստացի ինքնիշխանություն, այդ թվում ունենալով նաեւ սեփական, իշխանական եւ այլ տիպի զորամիավորումներ: Ստիպված լինելով հարյուրամյակների ընթացքում դիմակայել ոչ միայն Օսմանյան կայսրության զորքերի հարձակումներին, քոչվոր ցեղերի եւ մեծաքանակ ու հաճախ թշնամաբար տրամադրված հարեւան խաների ջոկատների, այլ նաեւ հենց պարսկական շահերի զորաբանակների արշավանքներին  Արցախի մելիքները ձգտում էին ազատագրվել այլադավան գերիշխանությունից: Այդ նպատակով XVII-XVIIIդդ. Ղարաբաղի մելիքները նամակագրության մեջ էին գտնվում ռուսական ցարերի, այդ թվում  Պետրոս I եւ Պավել I կայսրերի հետ:1805 թվականին ՙՂարաբաղի խանություն՚ ձեւական անունը ստացած Արցախի պատմական տարածքը, Արեւելյան Անդրկովկասի այլ լայնարձակ տարածքների հետ միասին անցավ Ռուսական կայսրության ՙմշտնջենական տիրապետության՚ տակ, որն ամրագրվեց Ռուսաստանի եւ Պարսկաստանիմիջեւ կնքված Գյուլիստանի /1813թ./ եւ Թուրքմենչայի /1828թ./ պայմանագրերով: Սկսվեց խաղաղ կյանքի ժամանակաշրջանը, որը տեւեց մինչեւ 1917 թվականը: Ռուսական կայսրության անկումից հետո, Կովկասում պետությունների կազմավորման նոր գործընթացում, Լեռնային Ղարաբաղը 1918-20թթ. դարձավ իր անկախությունը վերականգնած Հայաստանի Հանրապետության եւ թուրքական ինտերվենցիայի պայմաններում ձեւավորված նորաստեղծ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության միջեւ սկսված դաժանպատերազմի թատերաբեմ: Վերջինս իր կազմավորման պահից տարածքային պահանջներ ներկայացրեց Անդրկովկասի հայկական զգալի տարածքների նկատմամբ: Թուրքական կանոնավոր զորքերն ու ադրբեջանական զորամիավորումներն, օգտվելով համաշխարհային պատերազմի եւ Ռուսական կայսրության անկման արդյունքում ստեղծված խառնաշփոթ իրավիճակից, որպես Թուրքիայում 1915թ. հայերի ցեղասպանության շարունակություն, 1918-20թթ. բնաջնջեցին հարյուրավոր հայկական գյուղեր, կազմակերպեցին հայերի ջարդեր Բաքվում եւ Գյանջայում...Եւ միայն Լեռնային Ղարաբաղում այդ կազմավորումները հանդիպեցին լուրջ զինված դիմադրության  չնայած նրան, որ երկրամասի մայրաքաղաք Շուշին 1920թ. մարտի 23-ին հրկիզվել էր ու թալանվել, իսկ նրա հայ բնակչությունը  բնաջնջվել: Հենց այդ ժամանակ էր, որ միջազգային հանրությունն անհրաժեշտ համարեց խառնվել էլ ավելի ողբերգական բնույթ ստացած հակամարտությանը: 1920թ. դեկտեմբերի 1-ին Ազգերի լիգայի V Կոմիտեն, III ենթակոմիտեի զեկույցի հիման վրա, արձագանքելով Ադրբեջանի տարածքային հավակնություններին ու հայկական զանգվածային կոտորածներին, միաձայն արտահայտվեց Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությանը Ազգերի Լիգա ընդունելու դեմ: Այն ժամանակ Ազգերի լիգան, մինչեւ հակամարտության վերջնական կարգավորումը, Լեռնային Ղարաբաղը ճանաչեցորպես վիճելի տարածք, ինչի հետ համաձայնեցին հակամարտության բոլոր կողմերը, այդ թվում եւ Ադրբեջանը: Եւ այսպես, 1918-20թթ. Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության ստեղծման ժամանակաշրջանում նրա ինքնիշխանությունը չէր տարածվում Լեռնային Ղարաբաղի վրա /ինչպեսեւ  Նախիջեւանի /: Անդրկովկասում խորհրդային կարգերի հաստատումն ուղեկցվեց քաղաքական նոր կարգերի ստեղծմամբ:1920թ. Խորհրդային Ադրբեջանի հռչակումից հետո ռուսական զորքերը, մինչեւ հարցի խաղաղ լուծումը, համաձայն Խորհրդային Ռուսաստանի եւ Հայաստանի Հանրապետության միջեւպայմանագրի, ժամանակավորապես գրավեցին Լեռնային Ղարաբաղը: Սակայն Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից անմիջապես հետո, Ադրբեջանի Հեղկոմը /Հեղափոխական կոմիտե - բոլշեւիկյան այնժամանակվա իշխանության գլխավոր մարմին/ հայտարարությամբ ճանաչեց ՙվիճելի տարածքների՚  Լեռնային Ղարաբաղի, Զանգեզուրի եւ Նախիջեւանի  Հայաստանի անբաժանալի մաս լինելը:Լեռնային Ղարաբաղի, Զանգեզուրի եւ Նախիջեւանի նկատմամբ հավակնություններից հրաժարվելու մասին հայտարարության պահին այդ տարածքները չէին մտնում Խորհրդային Ադրբեջանի կազմի մեջ: ՙՎիճելի տարածքների՚ նկատմամբ ունեցած հավակնություններից հրաժարվելու մասին Խորհրդային Ադրբեջանի հայտարարության եւ Հայաստանի ուԱդրբեջանի կառավարությունների միջեւ համաձայնագրի հիման վրա 1921թ. հունիսին Հայաստանը Լեռնային Ղարաբաղը հայտարարեց իրանբաժանելի մասը: Հայաստանի կառավարության ընդունած դեկրետի տեքստը հրապարակվեց ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանիմամուլում /ՙԲաքվի աշխատավոր՚ - Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի օրգան. 1921թ. հունիսի 22/: Այդպիսով, տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղիփաստացի միացումը Հայաստանին, որը միջազգային-իրավական իմաստով Անդրկովկասում կոմունիստական վարչակարգի ընթացքում եղավ վերջինօրինական ակտը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: Միացման ակտը ողջունեցին ինչպես միջազգային հանրությունը, այնպես էլ Ռուսաստանը, ինչն ամրագրված է Ազգերի լիգայի ժողովի /Ասամբլեա/ բանաձեւում /18.XII.1920թ./, Ազգերի լիգայի գլխավոր քարտուղարի  Ազգերի լիգայի անդամ-պետություններին ուղղված տեղեկանք-նոտայում եւՌԽՖՍՀ արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատի /նախարարության/  իշխանության բարձրագույն մարմնին  Խորհուրդների XI նստաշրջանին ուղղված 1920-21թթ. տարեկան զեկույցում:
Կատեգորիա: ԱՐՑԱԽ | Դիտումներ: 1050 | Ավելացրել է: Admin | Վարկանիշ: 5.0/1
Ընդհանուր մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն կայքում գրանցվածները:
[ Գրանցում | Մուտք ]
Copyright www.freebooks.do.am "ՀամաՀայկական Էլեկտրոնային Գրադարան"© 2008-2010 Արգելվում է առանց կայքի ադմինիստրացիայի թույլատվության կայքի նյութերի օգտագործումը այլ նպատակներով: