ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՌՉԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Հ Ռ Չ Ա Կ Ա Գ Ի Ր
ԲՈԼՈՐ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՎ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման և նրա պետական իշխանության
ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման վերաբերյալ հռչակագիր
ընդունելու մասին: Բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ
ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի
շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը, արտահայտելով ժողովրդի կամքը,
որը ամրագրված է փաստորեն անցկացված հանրաքվեում և ԼՂԻՄ ու Շահումյանի
շրջանային իշխանության մարմինների 1988-1991 թթ. որոշումներում,
ազատության, անկախության, իրավահավասարու-թյան և բարիդրացիության նրա
ձգտումը, ղեկավարվելով քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային
ոլորտների զարգացման խնդրում ամբողջ բնակչության շահերով, բնական և
օրինական, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան համարելով հայ
ժողովրդի միասնության ձգտումը, որոշում է 1. Ընդունել ներկայիս Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և սահմանակից
Շահումյանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ)
հռչակման մասին հռչակագիրը:
2. ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզային խորհուրդը և նրա
գործադիր կոմիտեն համարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական
իշխանության և կառավարման բարձրագույն ժամանակավոր մարմին մինչև
համաժողովրդական ընտրություններ, իշխանության և կառավարման հանրապետական
նոր մարմինների ձևավորումը:
3. Հանձնարարել ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի
գործկոմին ներգրավելով լայն հասարակությանը, նախապատրաստել և մարզային
խորհրդի նստաշրջանի քննարկման ներկայացնել ԼՂՀ պետական իշխանության և
կառավարման մարմինների կառուցվածքի և գործառությունների մասին ժամանակավոր
կանոնակարգը:
4. Մինչև ԼՂՀ սահմանադրության և օրենքների ընդունումը Լեռնային
Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործում են ԽՍՀՄ սահմանադրությունը և
օրենսդրությունը, ինչպես նաև այժմ գործող այլ օրենքներ, որոնք չեն
հակասում սույն հռչակագրի նպատակներին ու սկզբունքներին, հանրապետության
առանձնահատկություններին: