ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովի, Ղրղստանի Հանրապետության խորհրդարանի,
Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի եւ Արտաքին գործերի նախարարության
նախաձեռնությամբ 1994 թվականի մայիսի 4-5-ը Բիշքեկ քաղաքում անցկացված
հանդիպման մասնակիցները.
վճռականություն արտահայտեցին ամենայն կերպ օժանդակել Լեռնային
Ղարաբաղում եւ նրա շուրջը զինված հակամարտության դադարեցմանը , որը ոչ
միայն անուղղելի վնաս է հասցնում ադրբեջանական եւ հայ ժողովուրդներին,
այլեւ էականորեն շոշափում է տարածաշրջանի մյուս երկրների շահերը, լրջորեն
բարդացնում միջազգային իրավիճակը,
պաշտպանելով ԱՊՀ պետությունների երկրների
ղեկավարների 1994 թվականի ապրիլի 15-ի խորհրդի հայտարարությունը,
պատրաստակամություն հայտնեցին լրիվ աջակցություն ցուցաբերել զինված
դիմակայության դադարեցմանը եւ նրա հետեւանքների վերացմանն ուղղված
գործադիր իշխանության ներկայացուցիչների ու ղեկավարների ջանքերին՝
համապատասխան համաձայնագրի շուտափույթ կնքման միջոցով,
հանդես եկան հակամարտության դադարեցման գործում
Համագործակցության եւ Միջխորհրդարանական վեհաժողովի բնական ակտիվ դերի,
դրա հետ կապված ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ սկզբունքների, նպատակների եւ կոնկրետ
խնդիրների իրագործման օգտին /ամենից առաջ Անվտանգության խորհրդի 822, 853,
874, 884 բանաձեւեր/,
կոչ արեցին բոլոր հակամարտող կողմերին լսել
ողջախոհության ձայնը. մայիսի 8-ի լույս 9-ի կեսգիշերին դադարեցնել կրակը՝հիմնվելով 1994 թվականի փետրվարի 18-ի արձանագրության վրա /այդ թվում եւ
դիտորդների տեղակայման մասով/, եւ արդյունավետ աշխատանքով սեղմ օրերի
ընթացքում այն ամրապնդել հուսալի, իրավաբանորեն պարտավորեցնող
համաձայնագրի ստորագրման միջոցով, որը նախատեսում է ռազմական եւ թշնամական
գործողությունները չվերսկսելու ապահովման մեխանիզմ, գրավված տարածքներից
զորքերի դուրս բերում եւ հաղորդակցման ուղիների գործունեության
վերականգնում, փախստականների վերադարձ,
համաձայնվեցին առաջարկել ԱՊՀ
անդամ-պետությունների խորհրդարաններին՝ քննարկել Միջխորհրդարանական
վեհաժողովի խորհրդի նախագահ Վ.Ֆ. Շումեյկոյի եւ վեհաժողովի խաղաղարար խմբի
ղեկավար Մ.Շ.Շերիմկուլովի նախաձեռնությունը Համագործակցության խաղաղարար
ուժերի ստեղծման մասին,
նպատակահարմար գտան շարունակել նման հանդիպումները ի շահ զինված հակամարտությունների խաղաղ լուծման,
երախտագիտություն հայտնեցին Ղրղստանի ժողովրդին եւ
ղեկավարությանըª աշխատանքի համար հիանալի պայմաններ ստեղծելու,
սրտաբացության եւ հյուրընկալության համար: