Հայազգի հանճարեղ ծովանկարիչ Հովհաննես (Իվան) Կոնստանտինի Այվազովսկին ծնվել է 1817թ հուլիսի 29-ին, Ղրիմի Թեոդոսիա քաղաքում, աղքատ հայ ընտանիքում: Տոհմական ազգանունն է Այվազյան, Ռուսական կայսրությունում Այվազյանները վերափոխվեցին Այվազովսկու:Դեռ վաղ հասակից է սկսել բնանկարներ եւ ծովանկարներ նկարել:Ապագա մեծությունը նախ մեկնել է Սիմֆերոպոլի գիմնազիա, ապա` Սանկտ-Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիա` ավարտելով այն ոսկե մեդալով: 1838թ-ին նրան 2 տարով գործուղել են Ղրիմ, որտեղ սկսել է նկարել ծովափնյա քաղաքների պատկերների շարքը:Այվազովսկու ծովանկարները կազմում են ստեղծագործությունների մոտ կեսը, որոնց համար ի դեպ արժանացել է ռուսական նավատորմի մշտական ծառայողի պատվին: Արվեստի տարբեր գործեր է ստեղծել նաեւ Օսմանյան սուլթանի համար եւ այդ նկարներն այժմ Թուրքիայի թանգարաններում են: Սուլթան Աբդուլ Համիդը շքանշանով պարգեւատրել է Այվազովսկուն, սակայն 1890թ-ականներին, երբ Թուրքիայում տեղի ունեցծ հայկական ջարդերի ժամանակ նկարիչն իր թուրքական պարգեւները նետել է ծովը:Այվազովսկին ստեղծել է 6000-ից ավելի կտավներ, որոնց մեծ մասի գումարներով արվեստի դպրոց եւ պատկերասրահ է բացել իր ծննդավայր Թեոդոսիայում: Նա նաեւ թավջութակ էր նվագում: Հեղինակել է 2 սիմֆոնիա, զբաղվել ճարտարապետությամբ եւ հնէաբանությամբ: Մահացել է 1900թ-ի մայիսի 5-ին: Հովհաննես Այվազովսկու եղբայրը` Գաբրիել վարդապետ Այվազովսկին ներգրավված է եղել հայ ազատագրական շարժման մեջ, հրատարակել է"Մասյաց աղավնի" թերթը:
|