ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆ
Այլ Բաժիններ
ԾՐԱԳՐԵՐ/ПРОГРАММЫ
ԱՄՍԱԳՐԵՐ/ЖУРНАЛЫ
ՔԱՐՏԵԶՆԵՐ/КАРТЫ
ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐՈՎ/ВИДЕО ПО ИСТОРИИ АРМЕНИИ
ՀՂՈՒՄՆԵՐ/ЛИНКИ


Մուտքի Ձև


Ask To PanArmenian Library
Որոնել կայքում/Search in site

 
200
Բաժնի կատեգորիաները
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ [2]
ԿՐՈՆ [1]
ԽՈՀԱՆՈՑ [1]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ [21]
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [22]
ԱՐՑԱԽ [10]
ՀԱՅԱՍՏԱՆ [5]
ՄԵԾԵՐԸ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ [18]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ [46]
ԵՐԵՎԱՆ [1]
ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ [107]


Արխիվ


Для красивого отображения Облака
необходим
Adobe Flash Player 9
или выше
Скачать Adobe Flash Player

Մեր Հարցումը
Կարդացե՞լ եք ամբողջական թվային գոնե մեկ գիրք։
Ընդհանուր: 1794


Վիճակագրություն

Կայքում են : 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0


Նորաձևություն

Haircuts 2013

Google PR

Ողջունում ենք Ձեզ, Гость · RSS 25.04.2024, 23:16
Գլխավոր » 2009 » Հոկտեմբեր » 12 » ՀՐԱՉՅԱ ԱՃԱՌՅԱՆ
21:45
ՀՐԱՉՅԱ ԱՃԱՌՅԱՆ

Հայտնի հայ բանասեր Հրաչյա Աճառյանը ծնվել է 1876թ մարտին` Պոլսում: Նախ կրթվել է տեղի Կենտոնական վարժարանում: Դպրոցն ավարտելուց հետո մեկնել է Փարիզ եւ ուսանել Սորբոնի համալսարանում: 1897թ Փարիզի լեզվաբանական ընկերությանն է ներկայացրել իր ուսումնասիրությունները լազերենի վերաբերյալ եւ դարձել այդ ընկերության անդամը: Այդ տարի նա հայերեն լեզվի մասին 2 աշխատություն է ներկայացրել Փարիզում կազմակերպված արեւելագետների 13-րդ համաժողովին: 1898թ մեկնել է Ստրասբուրգ եւ մի կիսամյակ հաճախել է հայագետ Հյուբշմանի դասախոսություններն: 1898թ մայիսին Աճառյանը վերադարձել է հայրենիք եւ զբաղվել գիտական աշխատանքներով: Դասավանդել է Էջմիածնի, Կարինի, Շուշիի, Թավրիզի, Նոր–Նախիջևանի բազմաթիվ ուսումնական հաստատություններում: Կարինում Աճառյանը կազմել է Սանասարյան վարժարանի ձեռագրերի ցուցակը՝ կորստից փրկելով հայ մշակութային մի շարք արժեքներ։Աճառյանը եղել է պատմական Հայաստանի շատ վայրերում, ուսումնասիրել է հայ հին մշակույթը, պատմությունը, ձեռագրերը, մագաղաթները, հուշարձանները եւ խորքային հետազոտել է մի շարք բարբառներ և բազմաթիվ տեղեկություններ ու նյութեր է հավաքել հայագիտության տարբեր ճյուղերի համար։ Նման ազգանվեր աշխատանքը ժամանակ չի թողել Աճարյանին, որ նա հրապարակի իր կարևոր աշխատությունները։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո Աճառյանը նշանակվել է Երեւանի մայր բուհի դասախոս և ողջ ժամանակն արդեն տրամադրել է գիտական ու մանկավարժական գործունեությանը: Բազմաթիվ գիտական աշխատություններ է հրատարակել այդ տարիներին:Հետագայում հայ բանասերն ամբողջությամբ նվիրվել է "Հայոց լեզվի լիակատար քերականություն" 12 հատորանի աշխատությանը ստեղծմանը, որում ներկայացրել է հայերեն քերականությունը և դրա պատմական զարգացումը 562 լեզուների համեմատությամբ: Աճառյանը մոտ քառասուն տարի աշխատակցել է հայերեն մի շարք պարբերականների, բազմաթիվ հոդվածներ է գրել եւ հասարակական հարցերի և գիտական–լեզվաբանական ուղղության վերաբերյալ։ 1935 թ. նրան շնորհվել է Գիտական վաստակավոր գործչի կոչում, իսկ 1943 թ. ընտրվել է Խորհրդային Միության Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ։Նրա հայտնի աշխատություններից են` "Քննություն Համշենի բարբառի", "Գավառական բառարան", "Քննություն Նոր–Նախիջևանի բարբառի", "Քննություն Մարաղայի բարբառի", "Քննություն Ագուլիսի բարբառի", "Քննություն Պոլսի բարբառի', "Հայ բառագիտություն", "Հայոց անձնանունների բառարան", "Հայ բառագիտություն", "Հայերեն Արմատական Բառարան" եւ այս ցանկը դեռ կարելի է շարունակել: Մահացել է Երեւանում` 1957թ:
Կատեգորիա: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Դիտումներ: 1891 | Ավելացրել է: Admin | Վարկանիշ: 0.0/0
Ընդհանուր մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն կայքում գրանցվածները:
[ Գրանցում | Մուտք ]
Copyright www.freebooks.do.am "ՀամաՀայկական Էլեկտրոնային Գրադարան"© 2008-2010 Արգելվում է առանց կայքի ադմինիստրացիայի թույլատվության կայքի նյութերի օգտագործումը այլ նպատակներով: